Մորիս Բլանշո

ֆրանսիացի գրող, փիլիսոփա, գրական տեսաբան

Մորիս Բլանշո (ֆր.՝ Maurice Blanchot;, սեպտեմբերի 22, 1907(1907-09-22)[1][2][3][…], Ֆրանսիա - փետրվարի 20, 2003(2003-02-20)[4][1][2][…], Փարիզ[5]), ֆրանսիացի գրող, գրական տեսաբան, քննադատ, փիլիսոփա։

Մորիս Բլանշո
ֆր.՝ Maurice Blanchot
Ծնվել էսեպտեմբերի 22, 1907(1907-09-22)[1][2][3][…]
ԾննդավայրՖրանսիա
Վախճանվել էփետրվարի 20, 2003(2003-02-20)[4][1][2][…] (95 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[5]
ԳերեզմանLe Mesnil-Saint-Denis
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, լրագրող, գրական քննադատ և գրական տեսաբան
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունՍտրասբուրգի համալսարան (1538-1970)
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա
Համատեղ ապրողDenise?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Սոն և Լուար դեպարտամենտի Դևրուզ քաղաքում։ Ավարտել է Ստրասբուրգի համալսարանը, ապա նաև Սորբոնը։ Աշխատել է լրագրող և խմբագիր, մինչև երկորդ համաշխարհային պատերազմը աշխատակցել է ֆրանսիական ազգայնական պարբերականների։ 1940-ական թվականներից ամբողջովին նվիրվում է գրականությանը, 1941 թվականին հրատարկում է առաջին վեպը՝ «Թովմաս մթագինը», 1942 թվականին «Ամինադաբ» վեպը։ Հեղինակ է Գրականության վերաբերյալ բազմաթիվ տեսական, փիլիսոփայական, քննադատական գրությունների։ Ինքնագիր գրական ակումբը հրատարակել է հայերեն Մարկ Նշանեանի թարգմանությամբ և վերջաբանով երեք վիպակից բաղկացած «Վիպումներ» գիրքը (Մահավճիռը (1948), Պատո ՞ւմ մը (1949), Վերջին մարդը (1957), Մարկ Նշանեանի թարգմանությամբ «Գրականութիւնը և մահուան մեր իրաւունքը» գրական֊փիլիսոփայական փորձագրությունը Նշանեանի մեկնաբանությամբ՝ «Գրական հանգանակ մը»։ Մորիս Բլանշոն մահացել է 95 տարեկան 2003 թվականին։

Հայերեն մատենագրությունԽմբագրել

  • Մորիս Բլանշո Վիպումներ [Ժողովածու] / թարգմ, ֆր. և վերջաբանը Մարկ Նշանեանի, Ինքնագիր գրական ակումբ, Երևան, 2013, ISBN 978-99941-2-880-8
  • Մորիս Բլանշո Գրականութիւնը և մահուան մեր իրաւունքը / թարգմ, ֆր. և վերջաբանը Մարկ Նշանեանի, Ինքնագիր գրական ակումբ, Երևան, 2018, ISBN 978-9939-9193-0-0

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել