Բացել գլխավոր ցանկը

Սինհայական հեղափոխություն

Սինհայական հեղափոխություն (չին.՝ xīnhài gémìng), հեղափոխություն Չինաստանում: Սկսվել է 1911 թվականին։ Հեղափոխության հետևանքով տապալվեց Ցին դինաստիան։ Առաջացավ հանրապետություն։

Սինհայական Հեղափոխություն
Xinhai Revolution in Shanghai.jpg

Սինհայական հեղափոխություն
Թվական 19111913 ամառ
Վայր Չինաստան
Արդյունք Առաջացավ հանրապետություն

ՊատմությունԽմբագրել

20-րդ դարում Չինաստանը թևակոխեց անկայունության և Արևմտյան կախվածության ժամանակաշրջան, որը վերջնականապես այս խոշորագույն ասիական պետությանը դարձրեց այսպես կոչված կիսագաղութ: Իշխանության գլուխ շարունակում էր կանգնած լինել մանչժուրյան Ցին դինաստիան, որի օրոք պետությունը չէր կարողանում բավարար չափով մոդեռնիզացնել իր տնտեսությունը, բանակը և պետական կառավարման ձևը։ Դեռևս 1898 թվականին, երբ պետությունը փորձում էր բարեփոխումներ անցկացնել դրանք ձախողվում էին, ինչի հետևանքով Չինաստանում բռնկվում է իհեթուանների ապստամբությունը: Դրա ընթացքում ըմբոստացած ժողովուրդն արդեն իսկ հնչեցնում է արտաքին ուժերի դեմ կարգախոսներ։ Շուտով 1900 թվականի սեպտեմբերին Չինական կառավարությունը Արևմտյան պետությունների հետ մեկտեղ ճնշում է այդ բռնկված ապստամբությունը։ Սակայն, այդ խոշտագումները չեն կարողանում կանգնեցնել երկրում ավելի մեծ ապստամբության բռնկումը, որը պատմության մեջ հայտնի դարձավ որպես Սինհայական հեղափոխություն։ 1908 թվականին երկրի փաստացի կառավարիչ է դառնում երեքամյա Պու Լին, սակայն փաստացի երկիրը կառավարում էր Չուն իշխանը: Նրա օրոք արդեն հայտարարվում է ընտրությունների անցկացման մասին շրջանային կամ պրովինցիալ խորհրդատվական ժողովների մեջ խոստացված սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։ Այն նրանով էր առանձնանում, որ նրանում հավաքվեցին կապիտալիստական մոդեռնիզացիայի շատ կողմնակիցներ։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ Ցին դինաստիան այնուամենայնիվ չի շտապում իրականացնել այդ ռեֆորմները: Այդ պատճառով խորհրդատվական ժողովներից շատ անդամներ անցան ընդդիմության կողմ՝ լիբերալ սահմանադիրների և հեղափոխական ժողովրդավարության կողմնակիցների՝ Սուն Յաթսենի գլխավորությամբ։

Սուն Յաթսենը և իր սկզբունքներըԽմբագրել

Ընդդիմության առաջին խմբավորումը գլխավորում էր Սուն Յաթսենը։ Սուն Յաթսենը ծնվել էր 1866 թվականին Գուանդուն շրջանի գյուղական ընտանիքում:Դպրոցն ավարտելուց հետո, ուսումը շարունակում է Հավայան կղզիներում, որից հետո վերադառնալով հայրենիք մասնակում է Ցին դինաստիայի դեմ հակակառավարական ելույթներին։ Ճանապարհորդելով Եվրոպայում և ապրելով Ճապոնիայում նա Չինաստանի վերակառուցման իր տարբերակն է առաջարկում։ Սուն Յաթսենը գտնում էր, որ ճգնաժամից դուրս գալու միակ տարբերակը ավանդական չինական քաղաքակրթության և Արևմտյան նորարարությունների խառնուրդն է։ 1905 թվականին Սութ Յաթսենը և նրա կոմնակիցները Ճապոնիայում ստեղծեցին նոր քաղաքական կազմակերպություն, որը ստացավ Չինական միացյալ հեղափոխական միություն անվանումը։ Նրա ծրագիրը՝ «երեք ժողովրդական սկզբունքները» կազմվել էր Սուն Յաթսենի կողմից։ Այն հավանության էր արժանացել ոչ միայն իր համախոհների շրջանում, այլև մեծ գնահատանքի էր արժանացել Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և Ճապոնիայի կողմից։ Առաջին սկզբունքը կոչվում էր նացիոնալիզմ, որի տակ առաջնահերթ խնդիր էր համարվում Ցին դինաստիայի տապալումը և իշխանության վերադարձումը չինական կառավարությանը։ Երկրորդ սկզբունքը կոչվում էր ժողովրդավարություն, ինչը նշանակում էր Ցին դինաստիայի տապալումից հետո երկրում հաստատել բուրժուա-դեմոկրատական հանրապետություն։ Երրորդ սկզբունքը ժողովրդական բարեկեցությունը, ենթադրում էր Չինաստանի համար կարևորագույն հարցի՝ գյուղատնտեսության արդարացի լուծումը։ Սուն Յաթսենը անհրաժեշտ էր գտնում հողի նկատմամբ իրավունքների հավասարեցումը, ինչպես նաև նրա ազգայնացումը։ Սուն Յաթսենի գլխավոր ընդդիմախոսը համարվում էր լիբերալ սահմանադիրների ղեկավարներից Լյան Ցիչաոն, ով քննադատում էր Սուն Յաթսենի գաղափարը Ցին դինաստիան տապալելու կապակցությամբ։ Լյան Ցիչաոն գտնում էր, որ դինաստիայի տապալումը չպետք է առաջնահերթ խնդիր լինի, քանի որ երկրում հնարավոր է բռնապետական կարգեր ձևավորվեն։ Բացի դրանից նա կարծում էր, որ հողի ազգայնացումը հնարավոր է նաև չբարելավվի միլիոնավոր չինացի գյուղացիների վիճակը երկրում։ Սակայն ոչ Լյան Ցիչաոնը, ոչ էլ նրա կողմնակիցները այլընտրանքային ծրագիր չկարողացան առաջարկեն այդ ժամանակ։ Շուտով առաջ է գալիս նաև երրորդ ընդդիմական խմբավորումը՝ լիբերալ կալվածատերերը, Յուան Շիկայի գլխավորությամբ։ Այս խմբավորման մեջ առաջին հերթին մտնում էին չինական էլիտայի ներկայացուցիչները։ Նրանք խուսափում էին ժողովրդի տարերային ելույնթներից և Չինաստանի ապագան միապետության մեջ էին տեսնում։ 260 տարի իշխող Ցին դինաստիայի դեմ հեղափոխական առաջին տրամադրությունները սկսվեցին 1906-1910 թվականների ընթացքում, երբ Չինաստանի մի շարք շրջաններում բռնկվեցին գյուղացիական ապստամբություններ։ Որոշ մասերում գյուղացիներին նաև միացան ռեֆորմիստական զորքերի զինվորներ, որտեղ Սուն Յաթսենի կողմնակիցների կողմից ակտիվ քարոզչություն էր տարվում։ 1911 թվականի մարտին խոշոր ապստամբություն է բռնկվում Գուանչժոու նահանգում պատրաստված Միացյալ խորհրդի անդամների կողմից։ Սակայն առավել մեծ թափ է ստանում Չինաստանի ամենամեծ կենտրոններից մեկում՝ Ուչանում, բռնկված ապստամբությունը, որտեղ զորանոցում կոնֆլիկտ է բռնկվում զինվորականների և հրամանատարներից մեկի միջև։ Այս դեպքը ակտիվ հակակառավարական սկիզբն է հանդիսանում, ինչը և համարվում է Սինհայական հեղափոխության սկիզբը։ Իր բնույթով հեղափոխությունը բուրժուական էր և առաջին հերթին ուղղված էր Ցին դինաստիայի տապալման դեմ։ Հեղափոխությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Առաջին փուլում՝ 1911 հոկտեմբերի-1912 փետրվար հակամանչժուրյան շարժումները տարածվում են Չինաստանի մեծ մասում։ Արդեն հոկտեմբերի 11-ին Ուչանում որոշում է կայացվում երկրում մտցնել հանրապետական կառավարման ձև։ Որպեսզի արտասահմանցիների ռեակցիան չլինի այնպիսին, ինչպիսին իհեթուաների ապստամբության ժամանակ էր, արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցուչթյուններին երաշխավորագիր է տրվում, որ իրնեց իրավունքները պաշտպանված կլինեն, ինչպես դա Ցին դինաստիայի օրոք էր։ Այդ քայլն իր ազդեցությունն ունեցավ և հոկտեմբերի 18-ին արևմտյան տերությունները հայտարարեցին իրենց չեզոքության մասին հեղափոխության վերաբերյալ։ Հեղափոխության առաջին իսկ օրերից երևացին լիբերալների գերիշխող դիրքերը։ Յուան Շիկայը չէր ցանկանում, որպեսզի հեղափոխությունը ռադիկալ բնույթ ստանա, այդ պատճառով նա ձգտում էր հեղափոխության կենտրոնը տեղափոխել Շանհայ։ Նոյեմբերի 2-ին կառավարական ուժերին հաջողվում է հաջուղություն ունենալ գրավելով Ուխանի մի մասը, որը և լինում է վերջին խոշոր հաջողությունը։ Սակայն դեկտեմբերի 1-ին հեղափոխական ուժերը գրավում են Նանկին քաղաքը, որը ուժերի հավասարակշռություն է բերում։ Դեկտեմբերի 2-ին Յուան Շիկայը հաշտության առաջարկ է անում անգլիական կոնսուլի միջոցով։ Դրա արդյունքում Պեկինում իշխանությունը Յուան Շիկային է փոխանցվում։

Դեկտեմբերի 25-ին Շանհայ է վերադառնում երկարատև էմիգրացիայից հետո հեղափոխական դեմոկրատների նախագահ Սուն Յաթսենը, ինչը արդյունքում հեղափոխության ռադիկալ թևն ավելի է ամրապնդվում և ակտիվանում։ Սուն Յաթսենը մեծ հռչակ էր վայելում թե իր համախոհների և թե ընդդիմախոսների շրջանում։ Այդ պատճառով դեկտեմբերի 29-ին նա ընտրվում է Չինական Հանրապետության ժամանակավոր նախագահ: Այդ ժամանակ Յուան Շիկայը հասկանում է, որ հեղափոխականները ոչ մի փոխզիջման չեն գնա երկրի կառավարման ռեժիմի մեջ։ Սակայն միևնույն ժամանակ, նա շատ լավ հասկանում էր, որ երկրի կառավարման հանրապետական մոդելը չի կարող խոչընդոտել բռնապետական կարգերի հաստատման համար։

Սուն Յաթսենի գործունեությունը և Չինաստանի նոր կառավարության ստեղծումըԽմբագրել

Սուն Յաթսենի կառավարության մեջ, որտեղ գերիշխում էին լիբերալները, կարծիք է ձևավորվում, որ համապատասխան պայմանների տակ հնարավոր է միավորվել Յուան Շիկայի հետ, եթե նա հրաժարվի միապետական գաղափարներից և համաձայնվի դառնալ Չինական Հանրապետության նախագահը։ Յուան Շիկայը համաձայնվեց այդ մտքի հետ, իսկ Սուն Յաթսենը, ձգտելով երկրում դադարեցնել քաղաքացիական պատերազմը, հայրենիքի բարձրագույն շահերի համար գնաց այդ քայլին։ 1912 թվականի փետրվարի 14-ին Յուան Շիկայն ընդունեց հեղափոխական Հարավի առաջարկը և զբացեղրեց ժամանակավոր նախագահի պաշտոնը։ Չինական Հանրապետության մայրաքաղաք դարձավ Պեկինը: Երկրում նաև ընդունվեց Սահմանադրություն, որը ժողովրդին տալիս էր լայն ժողովրդավարական իրավունքներ և ազատություններ։ Նախագահը դարձավ զորքերի գլխավոր հրամանատարը։ Պետք է նաև մշտական խորհրդարան ընտրվեր։ Նոր կառավարության կազմի մեջ մտան Յուան Շիկայի կողմնակիցների մեծամասնությունը։ Այս ժամանակվանից նա փոխեց իր քաղաքական ուղեգիծը, ձգտելով ստեղծել սեփական բռնապետությունը: Սակայն նրան խանգարում էին Սուն Յաթսենի կողմնակիցները, որոնք ձգտում էին պառլամենտում ձայների մեծամասնությունը ստանալ։ Այդ պատճառով 1912 թվականի օգոստոսին Սուն Յաթսենի կողմնակիցները ստեղծում են Գոմինդան՝ Ազգային կուսակցություն քաղաքական կուսակցությունը: Նրա ծրագրի մեջ որոշ նկատառումներից ելնելով չի ընդգրկվում Սուն Յաթսենի գաղափարախոսության երրորդ սկզբունքը, մեղմանում է Արևմտյան տերությունների նկատմամբ դիրքորոշումը։ 1912-1913 թվականներին Գոմինդանը կարողանում է լայնացնել իր աջակիցների թիվը և պառլամենտում ստանալ ձայների մեծամասնությունը։ Սակայն ստեղծել սեփական կառավարություն նրանց չի հաջողվում։ Գոմինդանի ստեղծումից հետո Սուն Յաթսենը որոշ ժամանակով հեռանում է ակտիվ քաղաքական գործունեությունից, ստանձնելով Չինական երկաթուղիների ղեկավարի պաշտոնը։ Նա դրանով փորձեց գործնականում ապացուցել խաղաղության հասնելու իր երրորդ սկզբունքին՝ ժողովրդական բարեկեցության։ Սուն Յաթսենը գտնում էր, որ իր սկզբունքներից երկուսի իրականացումը հաջողվել է և եկել է ժամանակը նոր հասարակության կառուցման անմիջական եղանակին։ Դա տեսնելով Յուան Շիկայը որոշում է դիմել Արևմտյան տերությունների օգնությանը, որպեսզի ճնշի ընդդիմադիրներին։ Արևմտյան տերությունները ֆինանսական օգնություն են ցույց տալիս Յուան Շիկային և վերջինս զորքեր է ձևավորում, որպեսզի հարձակվեն այն շրջանների վրա, որտեղ Գոմինդանի ազդեցությունը ուժեղ էր։ 1913 թվականի ամռանը Սուն Յաթսենը կոչ է անում իր կողմնակիցներին երկրորդ հեղափոխության Յուան Շիկայի դեմ, ինչը չի արժանանում լայն աջակցության։ Հոկտեմբերին Յուան Շիկայը դառնում է Չինական Հանրապետության մշտական նախագահ, ում նաև ընդունում են Արևմտյան տերությունները։ Հաջորդ տարում փոխվում է Սահմանադրությունը, որում մեծ լիազորություններ են տրվում նախագահին։ Այդ պայմաններում Սուն Յաթսենը ստիպված է լինում արտագաղթել Ճապոնիա[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Երևանի պետական համալսարանի գրադարան