Ապստամբություն նավի վրա

երաժշտական ալբոմ

Ապստամբություն նավի վրա (ռուս.՝ Бунт на корабле), ռուսական Կորոլ ի Շուտ փանկ-ռոք խմբի յոթերորդ պաշտոնական ստուդիական ալբոմն է, թողարկվել է 2006 թ. նոյեմբերի 13-ին «Միստերիյա Զվուկա» ձայնագրման լեյբլի կողմից[1]։ Նախորդ ալբոմներից տարբերվում է ավելի ծանր հնչողությամբ, և խմբի առաջին թողարկումն է, որը ձայնագրվել է ջութակահարուհի Մարիա Նեֆյոդովայի խումբը լքելուց հետո։

«Ապստամբություն նավի վրա»
Կորոլ ի Շուտ խմբի ալբոմ
Թողարկված2004 թ. նոյեմբերի 13
Ձայնագրված2004 թ, «Դոբրոլյոտ» ստուդիա, Սանկտ Պետերբուրգ
Ժանրփանկ-ռոք, հարդկոր
Տևողություն39:37
Լեզուռուսերեն
ԼեյբլՄիստերիյա Զվուկա
-ի ալբոմների ժամանակագրություն
«Жаль, нет ружья»
2002
«Бунт на корабле»
2006
«Продавец кошмаров» 2008

Ալբոմի աշխատանքային անվանումն էր «Северный флот» (Հյուսիսային նավատորմ), իսկ «Бунт на корабле» (Ապստամբություն նավի վրա) երգը կոչվում էր «Կապիտան»[2]։

Երգացանկ խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «Хардкор по-русски» (Հարդկոր` ռուսերեն) 2:52
2. «Волшебный глаз старика Алонса» (Ծերունի Ալֆոնսի կախարդական աչքը) 1:37
3. «Исповедь вампира» (Արնախումի խոստովանանքը) 3:34
4. «Месть Гарри» (Հարրիի վրեժը) 3:07
5. «Северный флот» (Հյուսիսային նավատորմ) 3:00
6. «Идол» (Կուռք) 3:00
7. «Бунт на корабле!» (Ապստամբություն նավի վրա) 1:52
8. «Хороший пират — мёртвый пират» (Լավ ծովահենը` մեռած ծովահենն է) 4:13
9. «Рыцарь» (Ասպետ) 2:45
10. «Звонок» (Զանգ) 1:59
11. «Инквизитор» (Ինկվիզիտոր) 3:47
12. «Задира и солдат» (Կռվարարն ու զինվորը) 3:38
13. «Раненый воин» (Վիրավոր զինվորը) 1:42
14. «Муха — это маленькая птичка» (Ճանճը փոքր թռչուն է (թաքնված երգ)) 0:05
15. «Хозяин леса» (Անտառի տերը) 3:08
  • «Հարրիի վրեժը» երգի համար նկարահանվել է տեսահոլովակ։ Ռեժիսորն է՝ Վալերի Խատինը։ Պրեմիերան կայացել է 2004 թ. սեպտեմբերի 18-ին MTV Ռուսաստան հեռուստաալիքի եթերում[3]։ Նաև նախատեսվում էր տեսահոլովակ նկարահանել «Արնախումի խոստովանանքը» երգի համար, բայց հետագայում խումբը հրաժարվեց այդ մտքից։
  • Ալբոմ չի մտել «Джентльмен удачи» երգը, որ նվիրեցին Բրիգադնի պոդրյադ խմբին։

Ծանոթագրություններ խմբագրել