Սալվադոր Դալի
Սալվադոր Դալի (իսպ.՝ Salvador Dalí, լրիվ անունը՝ Սալվադոր Դոմինգո Ֆելիպե Խասինտո Դալի ի Դոմենեկ, Մարկիզ դե Դալի դե Պուբոլ) մայիսի 11, 1904[1][2][3][…] կամ մայիսի 21, 1904[4], Ֆիգերաս, Alt Empordà[5][6] և Figueres, Ֆիգերաս, Alt Empordà[4] - հունվարի 23, 1989[7][8][1][…], Ֆիգերաս, Alt Empordà[6]), իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող, և սյուրռեալիզմի հիմնադիրներից։
Կենսագրություն խմբագրել
Նա ծնվել է 1904 թվականի մայիսի 11-ին Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում։ Դեռ մանկուց Սալվադորը տարբերվում էր իր վարքով և բնավորությամբ։ Իր առաջին նկարը նա նկարել է տասը տարեկան հասակում։ 1921 թվականին ընդունվել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Նկարը, որ ներկայացրել էր ընդունվելու համար, չի ընդունվում փոքր լինելու պատճառով, բայց շատ բարձր է գնահատվում մասնագետների կողմից։Եվ նրանք Դալիին տալիս են երեք օր նոր նկար ներկայացնելու համար, բայց Սալվադորը ներկայացնում է նախորդից ավելի փոքր նկար։ Այդուհանդերձ, բացառության կարգով, բացառիկ վարպետության համար Սալվադորին ընդունում են ակադեմիա։ Մադրիդում ուսանելը ազդում է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, դրանք եղել են զուտ ակադեմիական ոճի մեջ։ Այդ ժամանակահատվածում նա ծանոթանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի և Լուիս Բունյուելի հետ։
Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովանկարներ։ 1926 թվականին նրան հեռացնում են ակադեմիայից վատ վարքի պատճառով։ Այդ տարի նա առաջին անգամ գնում է Փարիզ, որտեղ ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։ 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ։ Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը Դալիի հետագա կյանքի մեծագույն ներշնչանքն է դառնում։
Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, մեծապես գովազդել է այդ ոճը. ոճի առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ։ Դալիի այս ժամանակաշրջանի նկարներն արտացոլում են տեսիլքային կերպարներ ու ամենօրյա առարկաներ՝ անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսիք են, օրինակ նրա հայտնի փափուկ ժամացույցները «Հիշողության կայունություն» նկարում (1931 թվական, Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք)։
Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն առավել հոգեհարազատ մոտիվները։ Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտան իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ («Անդալուզական շունը» 1928 թ, «Ոսկե դար» 1930 թ)։ 1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ։ 1940 թվականին Դալին մեկնեց ԱՄՆ, որտեղ նա ապրեց մինչ 1948 թվականը։ Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ՝ նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ։ Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ՝ «Կորպուս Գիպերկուբուս» (1954, Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և «Վերջին Ընթրիքը» (1955, Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն)։
Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով։ Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել է նաև ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ։ Դալիի նկարչության հետ մեկտեղ, կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են՝ «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942 թ) և «Հանճարի օրագիրը» (1964 թ)։ Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել։ Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում՝ Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք, Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում։
Դալիի թատրոն-թանգարան խմբագրել
Դալիի թատրոն-թանգարանը գտնվում է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում։ Սալվադոր Դալին իրագործում է իր վաղեմի երազանքը՝ զետեղելով արվեստի իր բացառիկ նմուշները իր իսկ ծննդավայրի Հին թատրոնի շենքում։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1974 թվականին։ Հատկանշական է, որ թատրոնը վերանվանվում է Տոռե Գալատեյա՝ ի հիշատակ Դալիի վաղամեռ կնոջ՝ Գալաի անունով։ Կառույցի ամենագրավիչ մասը՝ թափանցիկ, ցանցային կառուցվածքով գեոդեզիական գմբեթը՝ աչքի ընկնող ճարտարապետության մի մասն է, որն այսօր հանդիսանում է թե՛ թատրոնի, և թե՛ Ֆիգուերասի խորհրդանիշը։ Դալիի Թատրոն-Թանգարանը, որի ճարտարապետն է Էմիլիո Պերես Պիներոն, բոլորի ուշադրությունն է գրավում ալ կարմիր պատերի երկայքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարանով։ Մեծ արվեստագետ Սալվադոր Դալիի մարմինն իր իսկ ցանկությամբ հանգչում է գլխավոր ցուցասրահում, հատակի տակ, որպեսզի մարդկային շփումն ընդմիշտ մնա վարպետի հետ։
Գրականություն խմբագրել
- Jean-Pierre Thiollet, Carré d'Art (Սալվադոր Դալի), Anagramme Ed., 2008. ISBN 978-2-35035-189-6
Տես նաև խմբագրել
Պատկերասրահ խմբագրել
-
Դոն Կիխոտը՝ նստած
-
Gala Gradiva
-
Պերսևս
-
Homage to Newton (1985) UOB Plaza, Սինգապուր
-
Gala in the Window (1933)
Марбея -
Սայթաքող ձի՝ հեծյալով
-
Տիեզերական փիղ
-
Դալիի աշխատանքների ցուցահանդեսում /Ստամբուլ/
-
Rinoceronte vestido con puntillas (1956)
Puerto José Banús
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Salvador Dalí — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Deutsche Nationalbibliothek Record #118523481 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Дали Сальвадор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 The Fine Art Archive
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 Salvador Dalí (նիդերլ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://hedendaagsesieraden.nl/2019/11/09/salvador-dali/
Արտաքին հղումներ խմբագրել
Նյութեր Վիքիքաղվածքում | |
Salvador Dalí Վիքիպահեստում |
- Այսպիսին է Դալին
- Սալվադոր Դալին հայկական հանրագիտարանում
- Սալվադոր Դալին դասարան․ամ կայքում Archived 2019-12-09 at the Wayback Machine.
- Առեղծվածային Գալան. Սալվադոր Դալիի ռուս սերը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 264)։ |