Վերջին ընթրիքը (նկար, Սալվադոր Դալի)
«Վերջին ընթրիքը», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի 1955 թվականին նկարված նկարն է։ Գտնվում է Վաշինգտոնում՝ Արվեստի ազգային պատկերասրահում։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Սալվադոր Դալի |
տարի | 1955 |
բարձրություն | 166,7 սանտիմետր[1] |
լայնություն | 267 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | սյուրռեալիզմ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | խորհրդավոր ընթրիք |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Տեղեկատվություն նկարի մասին
խմբագրելԴալին շուրջ երեք ամիս է աշխատել այս նկարի վրա, որի համար, իմիջիայլոց, օգտագործել է լուսանկարչական նյութ։ Նկարի կառուցվածքային հիմքն այստեղ այն է, որ նա բնորոշել է նկարը որպես «թվաբանական և փիլիսոփայական տիեզերագնացություն, ինչը հիմնված է տասներկու համարի թվի մեծության վրա։ Հնգանկյունն իր մեջ պարունակում է միկրոտիեզերական մարդ Քրիստոսին։
«Շնորհակալություն Գարսիա Լորկային, ով մի անգամ ինձ ասաց, որ առաքյալները սիմետրիկ են, ինչպես թիթեռի թևերը» - Դալի[2]
|
Ինչպես Դալիի մյուս կրոնական նկարները, այնպես էլ «Վերջին ընթրիքը» հանդիսատեսի շրջանում ծայրաստիճան բազմազան արձագանք է առաջացրել։ Քննադատողների մի մասը հերքել է նկարը որպես հնարքի և բանականության արդյունք լինելու գաղափարը, իսկ մյուսները կարծել են, որ նկարիչը կարողացել է նոր հիմքի վրա ստեղծել ավանդական աղոթքի պատկերը։ Հակասությունն ավելի է սրվում այն փաստով, որ հասարակությունը գիտեր Դալիին որպես մարդ, որը հակված էր խաղալ հասկացությունների և հույզերի հետ, այլ ոչ թե անկեղծորեն արտահայտել իրենց համոզմունքները։ Հիսուսն ու նրա տասներկու աշակերտները տեղավորված են ապակե պատերով մոդեռնիստական ինտերիերում։ Առաքյալները գլուխները խոնարհել են և ծնկի են իջել մեծ քարե սեղանի շուրջ։ Նրանց շոշափելի պատկերները հակադրություն են կազմում Քրիստոսի մարմնի թափանցիկության հետ։ Երկու կես հացերը և կես բաժակ գինին ներկայացվում է որպես սուրբ կերակուր։ Դալին այս նկարը ստեղծել է ըստ Վերածննդի արվեստի ուսումնասիրության վրա հիմնված մաթեմատիկական սկզբունքների, և այստեղ հատկապես զգացվում է Լեոնարդո դա Վինչիի (ամենահայտնի «Վերջին ընթրիքի» հեղինակ) ազդեցությունը։ Լեոնարդոյի որմնանկարից վերցված ժեստով Հիսուսը ցույց է տալիս երկինքը և մի մարմին (հնարավոր է՝ Սուրբ Հոգին), որի երկարած ձեռքերը կարծես գրկում են բոլոր ներկաներին[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 National Gallery of Art - Collection
- ↑ «Сальвадор Дали. Тайная вечеря. 1955». Վերցված է 2009-ին.
- ↑ «Тайная Вечеря». Վերցված է 2009-ին.
Մատենագիտություն
խմբագրել- Hamerman, Nora. “A New Look at Dalí’s “Sacrament”. The Catholic Herald, (October 13, 2010) accessed June 2, 2013
- Novak, Michael Anthony. “Misunderstood Masterpiece.” America Magazine (November 5, 2012), accessed May 28, 2013
- Novak, Michael Anthony. "Salvador Dali’s The Sacrament of the Last Supper: A Theological Re-Assessment." Conference paper, 2005, accessed March 27, 2015
- Brown, David. “The Last Supper”. A Sermon preached in Trinity College Chapel, Cambridge (February 25, 2007) accessed May 28,2013, * * * http://www.trinitycollegechapel.com/media/filestore/sermons/BrownLastSupper250207.pdf.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վերջին ընթրիքը Սալվադոր Դալիի ստեղծագործությունների պատկերասրահում (անգլ.)
- Վերջին ընթրիքը
- Արվեստի ազգային պատկերասրահ։ Հավաքածու։ Վերջին ընթրիքի խորհուրդը
- Նկարներ Դալլի պատկերասրահից
- Նկարների աստվածաբանական վերլուծություն