Դալիի թատրոն-թանգարան
Դալիի թատրոն-թանգարան (կատ.՝ Teatre-Museu Dalí, IPA: [teˈatɾə muˈzɛw ðəˈɫi], իսպ.՝ Teatro Museo Dalí), Սալվադոր Դալիի թանգարանն արվեստագետի հայրենի Ֆիգերաս քաղաքում։
Դալիի թատրոն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Ֆիգերաս[1] |
Վայր | Teatre Principal? |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 28, 1974 |
Հիմնադիր | Սալվադոր Դալի |
Այցելուներ | 1 105 169 մարդ (2018)[2] |
Տնօրեն | Montserrat Aguer Teixidor? |
Կայք | salvador-dali.org/ca/museus/teatre-museu-dali-de-figueres/(կատ.) |
Թանգարան
խմբագրելՈւզում եմ, որ թանգարանս լինի մեկ բլոկից բաղկացած լաբիրինթոս, սյուրռեալիստական առարկա։ Այն ամբողջովին կլինի թատերական թանգարան։ Այցելուները հեռանալիս կունենան թատերական երազի զգացողություն[3]։ |
Թանգարանում է գտնվում Դալիին դեռևս մանուկ հասակից հայտնի քաղաքի թատրոնը, որտեղ կայացել է երիտասարդ Դալիի առաջին հանրային ցուցահանդեսը։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հին թատրոնն այրվել է և մնացել են միայն ավերակները։ 1960 թվականին Դալին և Ֆիգերասի քաղաքապետ Ռամոն Գուարդոլեն որոշում են վերակառուցել թատրոնը որպես քաղաքի հայտնի որդուն նվիրված թանգարան[3] :1968 թվականին քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել այդ նախագիծը, և հաջորդ տարի սկսվել է կառույցի շինարարությունը[3] : Թանգարանի ճարտարապետներն են եղել Խոակիմ դե Ռոսը և Ռամիս ու Ալեքսանդր Բոնատեռաները[4] : Թանգարանը բացվել է 1974 թվականի սեպտեմբերի 28-ին[3][5] և ընդլայնվել է 1980-ական թվականների կեսերին։ Թանգարանի կազմում ներառված են թատրոնի հին շենքին կից շինություններն ու բակերը։ Թատրոնը վերանվանվել է Տոռե Գալատեա՝ ի հիշատակ Դալիի վաղամեռ կնոջ՝ Գալայի։ Կառույցն աչքի է ընկնում կարմիր պատերի երկայնքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարքով։
Թանգարանում ներկայացված են Սալվադոր Դալիի աշխատանքների միասնական ամենամեծ և առավել բազմազան հավաքածուն, որի առանցքն էր կազմում նկարչի անհատական հավաքածուն։ Ի լրումն Դալիի տասնամյակների ընթացքում ստեղծած նկարների` այստեղ են նաև Դալիի քանդակները, եռաչափ կոլաժներ, մեխանիկական սարքեր և Դալիի երևակայությունից ծնված այլ հետաքրքիր նմուշներ։ Առանձնակի նշանակություն ունի եռաչափ հյուրասենյակի ինստալյացիան Մեյ Ուեսթի շրթունքներից բազմոցով (Mae West Lips Sofa) սյուրռեալիստական քանդակը, որը որոշակի անկյուններից նայելիս կարծես Մեյ Ուեսթի դեմքն է[3][4] :
Թանգարանում ներառված է նաև Դալիի կողմից հավաքված այլ արվեստագետների աշխատանքների մի փոքր հավաքածու` Էլ Գրեկոյից Ուիլյամ Բուգրո, Մարսել Դյուշան և Ջոն դե Անդրեա[3] : Դալիի խնդրանքով երկրորդ հարկի պատկերասրահը նվիրված է իր կատալոնացի ընկերոջը` նկարիչ Անտոնի Պիցոտին, ով Դալիի մահից հետո դարձավ թանգարանի տնօրենը[3]։
Ապակե գեոդեզիական գմբեթի ներքո է գտնվում հին թատրոնի բեմահարթակը, որի կրիպտեում էլ թաղված է Դալին[3] : Հանդիսատեսի համար նախատեսված նախկին սրահը դարձել է բացօթյա տարածք, որտեղ հին պատշգամբի պատուհաններին տեղադրված են Դիոնիսոսյան մերկ կերպարները[3] : Կենտրոնական հատվածում տեղադրված է «Rainy Taxi» (1938) ինստալյացիան[3] :
-
Ֆանտաստիկ կերպարները զարդարում են հարավային ճակատը
-
Մուտքի մոտ գտնվող քանդակ
-
Կադիլակի ինստալյացիա բակում
-
Բակի քանդակներ
-
Ապակե գեոդեզիական գմբեթի ներքին տեսքը
-
Հսկա ձվերով տարիքի եզրապատ
-
Դալիի կրիպտեն
-
Վիքիպեդիայի Edit-a-thon ընդարձակ բեմահարթակում (2012)
Արվեստի հավաքածու
խմբագրելԴալիի թատրոն-թանգարանում մեկտեղված է Դալիի հիմնական աշխատանքների ամենամեծ հավաքածուն`
- Port Alguer (1924)
- The Spectre of Sex-appeal (1932)
- Soft self-portrait with grilled bacon (1941)
- Poetry of America—the Cosmic Athletes (1943)
- Galarina (1944*1945)
- Զամբյուղով հաց (1945)
- Ատոմային Լեդան (1949)
- Galatea of the Spheres (1952)
- Crist de la Tramuntana (1968)[4]
Մի շարք աշխատանքներ Դալին ստեղծել է հենց թանգարանի համար` «Մեյ Ուեսթի» սենյակը, «Քամու պալատ» սենյակը, «Ֆրանցիս Պուժոլսի» հուշարձանը, «Անձրևային կադիլակը»։
Ցուցադրված է նաև Դալիի հոլոգրաֆիկ արվեստի և զարդերի հավաքածուն, մյուս սենյակում լոգանքի տաշտն է, անկյունային սեղան` վրան գզրոց և լամպ և այս ամենը Դալին ստեղծել է առաստաղից գլխիվայր կախված[3] :
Թանգարանի ավելացված սենյակում ներկայացված են Դալիի ստեղծած տեսողական պատրանքները, ստերեոսկոպներ։ Այստեղ ներկայացված են նաև Դալիի վերջին աշխատանքները, այդ թվում «Ծիծեռնակի պոչը» (1983) կտավը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Directorio de Museos y Colecciones de España
- ↑ https://www.ara.cat/cultura/Museus-Dali-enfilen-ranquing-visitats_0_2159784216.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Pitxot, Antoni; Montse Aguer Teixidor; photography, Jordi Puig; translation, Steve Cedar (2007). The Dalí Theatre-Museum. Sant Lluís, Menorca: Triangle Postals. ISBN 9788484782889.
- ↑ 4,0 4,1 4,2 King, Elliott H.; David A. Brenneman; William Jeffet; Montse Aguer Teixidor; Hank Hine (2010). Salvador Dalí : the late work. Atlanta, Ga: High Museum of Art and Yale University Press. ISBN 9780300168280.
- ↑ «Figueres: Teatre Museu Dalí - History». Fundació Gala-Salvador Dalí. 2010. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Dalí Theater Museum English language web page Արխիվացված 2014-06-25 Wayback Machine
- Dalí Theater-Museum situation map in Figueres
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալիի թատրոն-թանգարան» հոդվածին։ |