Հիշողության հարատևություն

Սալվադոր Դալիի նկար

«Հիշողության հարատևություն» (իսպ.՝ La persistencia de la memoria , 1931 ), նկարիչ Սալվադոր Դալիի ամենահայտնի նկարներից է։ Գտնվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում 1934 թվականից։ Հայտնի է նաև «Ճկուն ժամեր», «Կարծրություն հիշողություն» կամ «Համառության հիշողություն» անվանումներով։ Այս ոչ մեծ նկարը (24×33 սմ) հավանական է, որ ամենահայտնի աշխատանքն է Դալիի։ Այստեղ նկարում ներկա է նաև հենց ինքը Դալին՝ քնած գլխի տեսքով, որը ցուցադրվում է «Տրտմության խաղը» և այլ նկարներում։ Հավատարիմ մնալով իր մեթոդիկային՝ նկարիչը բացատրում է սյուժեի ծագումը բնությունից։ Պորտ Լիգանտի բնապատկերն արդեն պատրաստ էր, և այս նկարի համար ընդամենը երկու ժամ էր անհրաժեշտ։ Վերադառնալով կինոյից, որտեղ նա գնացել էր այդ երեկոյան, Գալան շատ հստակ ասաց, որ ոչ մեկը, ով տեսել է մի անգամ «Հիշողության հարատևություն» նկարը, էլ չի մոռանա։ Նկարների ստեղծմանը, ըստ երևույթին կարողացան օգնել այն ընկերությունները, որոնք կարողացան Դալիի մոտ առաջացնել սերուցքային պանրի պատկերացումը (դրանով ընդգծվում է իր ասելիքը) [5].

Picto infobox artiste.png
Հիշողության հարատևություն
lang-es
Հիշողության հարատևություն.jpg
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1931
բարձրություն24
լայնություն33
ստեղծման երկիրFlag of Spain.svg Իսպանիա
ուղղությունսյուրռեալիզմ[1][2]
ժանրբնանկար[3] և նատյուրմորտ[3]
նյութկտավ,յուղանկար
գտնվում էՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[1], Իսպանիա[4] և Ֆրանսիա[4]
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[1]
Ծանոթագրություններ

Տես նաևԽմբագրել

Սալվադոր Դալի

ԾանոթագրությունԽմբագրել