Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա (իսպ.՝ Academia de Bellas Artes de San Fernando), գտնվում է Մադրիդի սրտում, ներկայումս թանգարանի և պատկերասրահի կարգավիճակ ունի։
Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա իսպ.՝ Real Academia de Bellas Artes de San Fernando | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա, թանգարան և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | ապրիլի 12, 1752 |
Հիմնադրիր | Ferdinand VI of Spain? |
Տնօրեն | Ռամոն Գոնսալես դե Ամեսուա |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մադրիդ |
Կայք | realacademiabellasartessanfernando.com |
![]() ![]() Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Իսպանիա | |
Real Academia de Bellas Artes de San Fernando Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Ակադեմիան հիմնվել է 1744 թվականին թագավորական հրամանով։ 200 տարի անց, Չարլզ III ակադեմիայի համար Մադրիդում գնում է նոր տուն։ Կառույցի ճարտարապետն էր Ջոզե Բենիտո դե Չուրիգուերան։ Թագավորը Դիեգո դե Վիլանուեվային հանձնարարում է ձևափոխել կառույցը ակադեմիական օգտագործման համար՝ բարոկո ոճը փոխել նեոկլասիցիզմի։ Այսօր ծառայելով որպես թանգարան և պատկերասրահ, այնտեղ պահվում են 15-20 դարերի նկարչության այնպիսի հիասքանչ հավաքածուներ, ինչպիսին Ջիովանի Բելինի, Կորեջիո, Ռուբենս, Սուրբարան, Մուրիլիո, Գոյա... Ակադեմիայում է գտնվում Մադրիդի Գեղարվեստի ակադեմիան։ Ֆրանցիսկո Գոյան ակադեմիայի տնօրեններից մեկն էր, իսկ Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Անտոնիո Լոպեզ Գարսիան, Ջուան Լունան և Ֆեռնանդո Բոտերոն եղել են ակադեմիայի ուսանողներ[1][2]։