Ջոն Ուորկ (անգլ.՝ John Wark, օգոստոսի 4, 1957(1957-08-04)[2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, որն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է անգլիական «Իպսվիչ Թաուն» ակումբում[3][4]։

Ջոն Ուորկ
Անձնական տվյալներ
Ազգությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Մականուն Ջոնի, Իպսվիչի անմահ բեղեր, Բրյուս
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1957(1957-08-04)[2] (66 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա
Հասակ 180[1] սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Շոտլանդիա Դրամչեպել Ամատորս
Շոտլանդիա Սելտիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1975-1984 Անգլիա Իպսվիչ Թաուն 266 (94)
1984-1988 Անգլիա Լիվերպուլ 70 (28)
1988-1990 Անգլիա Իպսվիչ Թաուն 89 (23)
1990-1991 Անգլիա Միդլսբրո 32 (2)
1991-1997 Անգլիա Իպսվիչ Թաուն 154 (18)
1975-1997 Ընդհանուր 611 (165)
Ազգային հավաքական
1976-1980 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 21) 9 (2)
1979-1984 Շոտլանդիա Շոտլանդիա 29 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լինելով ունիվերսալ ֆուտբոլիստ՝ Ուորկն իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը խաղացել է կիսապաշտպանի դիրքում, թեև նա երբեմն խաղադաշտ էր դուրս գալիս որպես կենտրոնական պաշտպան կամ էլ անգամ հարձակվող[5][6]։

Մինչև Փառքի սրահի ակումբային անդամներից առաջին չորսից մեկը դառնալը Ուորկը՝ որպես «Իպսվիչ Թաունի» ֆուտբոլիստ, վաստակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի ռեկորդային չորս մրցանակ։ Ուորկն «Իպսվիչում» իր ելույթներն սկսել է 17 տարեկան հասակում[7]։ Ընդհանուր առմամբ Ուորկն «Իպսվիչ Թաունում» ունեցել է երեք խաղային շրջան, նա նաև հանդես է եկել «Լիվերպուլի» և «Միդլսբրոյի» կազմերում[8]։

Նա ներկայացրել է Շոտլանդիայի ազգային հավաքականը միջազգային հարթակում՝ մասնակցելով նրա կազմում 29 խաղի և դառնալով 7 գոլի հեղինակ։ Հավաքականի հետ մասնակցել է 1982 թվականի աշխարհի առաջնությանը, որի շրջանակներում մասնակցել է 3 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ[9]։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ուորկը նկարահանվել է «Փախուստ դեպի հաղթանակ» ֆիլմում[10]։ 1996 թվականին ավարտելով ֆուտբոլիստի իր պրոֆեսիոնալ կարիերան՝ նա շարունակում է աշխատել «Իպսվիչ Թաունում»։ 2009 թվականից սկսած նա աշխատում է «Իպսվիչ Թաունի»՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստների վերականգնման բաժնում։ Նրա ինքնակենսագրականը՝ «Wark On», հրապարակվել է 2009 թվականին[11]։

Վաղ տարիներ խմբագրել

Ուորկը ծնվել է Գլազգոյում, նրա ծնողներն են Ալեքս Ուորկը և Ելենա Ուորկը։ Ջոնը եղել է ընտանիքի չորս երեխաներից երրորդը, նա ունեցել է ավագ քույր և եղբայր (Վիլման և Ալեքսը) և կրտսեր եղբայր (Էնդրյու)[12]։ Ընտանիքը ապրել է Պարտիկում գտնվող չորս հարկանի շենքում[13]։ Ուորկի ծնողները վաստակել են շատ քիչ և չեն կարողացել ֆինասնապես իրենց թույլ տալ մանկական մահճակալ գնել, այդ պատճառով Ուորկը քնել է սովորական փայտե արկղի մեջ[14]։ Թեև նրան տրվել է Ջոն անունը, սակայն շուտով Ուորկին ընտանիքի անդամները անվանում են Ջոնի, և այդ մանկական անունը «մնում է» նրա հետ իր ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում[15][16]։

1960-ական թվականներին ընտանիքը տեղափոխվում է Սկոտսթաուն։ Ուորկի հայրը աշխատանք էր գտել «Albion Motors»-ում, որի գրասենյակը գտնվում էր տնից ոչ շատ հեռու։ Նոր տան ետևում կար մի բակ, որտեղ Ուորկը սկսած վեց տարեկան հասակից ֆուտբոլ էր խաղացել։ Հետագայում նա ասել է.

  Ֆուտբոլը կարծես թե զբաղեցնում էր իմ մանկության ազատ ժամանակի 99 %-ը[17]։  

Ուորկը սովորել է Սկոտսթաունի տարրական դպրոցում և այնտեղ դարձել է աշակերտական ֆուտբոլային ակումբի թիմի ավագը։ Միջնակարգ դպրոց տեղափոխվելուց հետո նա դարձել է Գլազգոյի դպրոցական հավաքականի անդամներից մեկը[18]։ Նա նաև խաղացել է «Դրումչապել Ամատորսի» երիտասարդական թիմի կազմում։ Այդ ակումբի կազմում ելույթներով ներկայանալու շրջանում Ուորկի մարզիչն է եղել Դևիդ Մոյես ավագը՝ «Էվերտոնի» նախկին մարզչի հայրը[19]։

Դրումչուպելի կազմում հանդես գալու տարիներին Ուորկը գրավում է «Սելտիկի» ուշադրությունը։ Մինչև հիմնական կազմ հրավիրվելը նա որոշ ժամանակ ակումբի հետ մարզվել է «Սելտիկ Պարկում»։ Բայց և այնպես Ուորկը չէր ուզում այդ թիմի կազմում խաղալ, քանի որ «Ռեյնջերսի» երկրպագու էր, իսկ «Ռեյնջերսը» «Սելտիկի» սկզբունքային մրցակիցներից մեկն էր[20]։ Ստանալով առաջարկներ մի քանի անգլիական ակումբներից, այդ թվում «Բրիստոլ Սիթիից», «Մանչեսթեր Սիթիից» և «Իպսվիչ Թաունից», Ուորկը՝ թեև փորձաշրջան է անցնում Մանչեսթերում, սակայն ընտրում է վերջինը[21]։ «Պորտման Ռոուդում» խաղալու ժամանակ Ուորկը անմիջապես նկատության է արժանանում ակումբի մարզիչ Բոբի Ռոբսոնի կողմից։ Հետագայում նա Ջոնին ներկայացնում է որպես ֆուտբոլիստ, «ով իր վրա թողել է ամենամեծ տպավորությունը»[22]։ Ուորկը նույնպես գոհ էր մարզչից և մշտապես հիմնական կազմում խաղալու պայմանով պայմանագիր է կնքում ակումբի հետ[23][24]։

Ակումբային կարիերա խմբագրել

Առաջին էտապ «Իպսվիչում» խմբագրել

Ուորկը սկսել է իր կարիերան «Իպսվիչի» երիտասարդական ակումբում։ Սկզբնականապես նա խաղում էր պաշտպանության ձախ եզրում, իսկ ավելի ուշ տեղափոխվում է պաշտպանության կենտրոն, սակայն հաճախ զբաղեցնում էր աջ պաշտպանի պաշտոնը[25]։ Նա մտնում է թիմի հիմնական կազմ 17 տարեկան հասակում[26], որպես՝ վնասվածք ստացած Քևին Բիտիի փոխարինող։ Նա թիմի հիմնական կազմում նշում է իր նորամուտը 1975 թվականի մարտի 27-ին, Անգլիայի գավաթի շրջանակներում՝ «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում։ Խաղը անցկացվում է «Ֆիլբերտ Սթրիթ» մարզադաշտում, որը հանդիսանում էր «Լեսթեր Սիթի» տնային մարզադաշտը[27]։ Այդ խաղում «Իպսվիչը» հաղթում է 3-2 հաշվով։ Իսկ Ուորկը ավելի ուշ ասում է.

  Իմ նորամուտը կայացել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում՝ Ջայլզի և Բրեմների «Լիդսի» դեմ խաղում։ Նա [Ռոբսոն] ասել է. «ես քեզ չէի հայտավորի հիմնական կազմում, եթե չմտածեի որ դու բավականաչափ լավն ես»։ Նա ինձ համար երկրորդ հոր պես է եղել, քանի որ ես կարոտում էի մեր տունը։ Եթե նա չլիներ իմ մարզիչը, ես կվերադառնայի Գլազգո[28]։  

Առաջին թիմի կազմում ևս չորս խաղի մասնակցելուց հետո Ուորկը շարունակում է օգնել ակումբի երիտասարդական թիմին։ Անգլիայի երիտասարդական գավաթի շրջանակներում, «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում 5-1 ջախջախիչ հաշվով հաղթանակը մեծամասնորեն տարվել էր Ուորկի ջանքերի շնորհիվ[29]։ 1975-76 մրցաշրջանի մեծ մասը Ուորկը անցկացնում է որպես պահեստային կազմի ֆուտբոլիստ և թիմի հիմնական կազմի հետ մասնակցում է ընդամենը չորս խաղի, բայց այնուամենայնիվ նա մրցաշրջանի վերջում ներկայացվում է «Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին։ Ավելի ուշ Ուորկին սկսում են խաղադաշտում օգտագործել որպես կենտրոնական կիսապաշտպան։ 1976-77 մրցաշրջանում նա թիմի հիմնական կազմում մասնակցում է 30 հանդիպման և դառնում է 10 գոլի հեղինակ[30]։ Նա դառնում է 11 մետրանոցների մշտական իրացնողը և ստանում է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին կարմիր քարտը[31][32]։

1977 թվականի հունիսին Ուորկը առաջին անգամ հրավիրվում է Շոտլանդիայի հավաքական Արևելյան Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու նպատակով[33], սակայն մինչմրցաշրջանային մարզումների ժամանակ ստացած ծնկատակի ջլի վնասվածքը զրոյի է հավասարեցնում հավաքականում խաղալու նրա շանսերը[33][34]։ Վնասվածքը նրան «կտրում է» առաջին թիմից մինչև 1978 թվականի հունվարը. նա վերադառնում է թիմի կազմ 1977-78 մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ փուլի՝ «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղում[33][35]։

Միջին մակարդակի ելույթները առաջնությունում պատճառ են դառնում այն բանին, որ «Իպսվիչը» ավարտում է մրցաշրջանը դուրս թռչման տարածքից ընդամենը երեք հորիզոնական վերևում[36], սակայն Անգլիայի գավաթի խաղարկությունում նրանք հաջողության են հասնում[37]։ Ուորկը գավաթի խաղարկության կիսաեզրափակչում դառնում է գոլի հեղինակ և այդպիսով օգնում է իր թիմին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում 3-1 հաշվով հաղթանակ տանելու մեջ։ Նա նաև մասնակցում է «Ուեմբլիում» կայացած եզրափակչում խաղարկության ֆավորիտը համարվող «Արսենալի» դեմ խաղին[38], որը ավարտվում է «Իպսվիչի» 1-0 հաշվով հաղթանակով[39]։ Ուորկը նշում է, որ «իրենք աութսայդերներ էին, սակայն այդ օրը նրանք ջախջախեցին լոնդոնցիներին»[40]։ Ուորկը չէր հպվել գնդակին մինչև հանդիպման 18-րդ րոպեն[41]։ Այն բանից հետո, երբ խաղացողները ընդմիջմանը լքում են խաղադաշտը, Դևիդ Գեդիսը ասում է Ուորկին. «Համոզվիր, որ կդառնաս գոլի հեղինակ և միայն այդ ժամանակ հարվածիր»[42]։ Երկրորդ խաղակեսում Ուորկը չի հետևում Գեդիսի խորհրդին և երկու անգամ խաղադաշտի համարյա նույն դիրքից «ցնցում է» Պատ Ջենինգսի պաշտպանած դարպասի դարպասաձողը[43]։

Հաջորդ երեք մրցաշրջաններում երկու անգամ «Իպսվիչին» չի բավականեցնում մի քանի միավոր առաջնության չեմպիոն դառնալու համար, ակումբը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ մեկ անգամ ետ մնալով «Լիվերպուլից» և մեկ անգամ էլ «Աստոն Վիլլայից»։ Բացի դրանից Իպսվիչը ՈւԵՖԱ Գավաթի խաղարկության 1980-81 մրցաշրջանում հաղթանակում է եվրոպական տիտղոսը[44]։ Ուորկը հեղինակելով 14 գնդակ դառնում է մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Նա երկու գոլի հեղինակ է դառնում մրցության եզրափակչային երկու խաղերում։ «Իպսվիչը» եզրափակչում երկու խաղերի արդյունքներով 5-4 հաշվով հաղթում է հոլանդական ԱԶ-ին[45]։ Ուորկը այդ արդյունքով կրկնում է «Միլանի» ֆուտբոլիստ Ժոզե Ալտաֆինիի Չեմպիոնների Լիգայի 1962-63 մրցաշրջանում գրանցած ռեկորդը[46]։ Ուորկը այդ տարի բացի ակումբային եվրոպական մրցանակից արժանանում է նաև Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ մրցանակին[47]։ Նա ՊՖԱ-ի վարկածով դառնալով տարվա լավագույն ֆուտբոլիստ մեծ ճանչման է արժանանում Անգլիայի իր կոլեգաների կողմից[48]։ Ուորկը ավարտում է 1980-81 մրցաշրջանը հեղինակած 36 գնդակով[1]։

Ուորկը շարունակում է հանդես գալ «Իպսվիչի» կազմում։ Ակումբի մարզչի Ռոբսոնի Անգլիայի ազգային հավաքական տեղափոխվելուց հետո՝ 1982 թվականին, ակումբի նոր մարզիչն է դառնում Բոբի Ֆերգյուսոնը[49]։ Աշխատավարձի բարձրացման հետ կապված առաջարկի մերժումից հետո Ուորկը հայտնում է ակումբից հեռանալու իր ցանկության մասին։ Ուորկով անմիջապես սկսում է հետաքրքրվել «Լիվերպուլը»[50]։ 1984 թվականի մարտի 10-ին 450 հազար ֆունտի դիմաց կայանում է Ուորկի տեղափոխությունը «Լիվերպուլ»։ Ուորկը դիտարկվում էր, որպես ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ իտալական «Սամպդորիա» տեղափոխված Գրեմ Սունեսիի կարողական երեք փոխարինողներից մեկը[51],: Այս ժամանակահատվածը «Լիվերպուլի» պատմության մեջ ամենահաջողներից մեկն էր[52]. ակումբը վերջին ութ մրցաշրջանների ժամանակ վեց անգամ հաղթել էր չեմպիոնական գավաթը և երեք անգամ Չեմպիոնների լիգայի և Լիգայի գավաթները[53]։

1982-83 մրցաշրջանի, Ուորկի վերջին մրցաշրջանի արդյուքները «Իպսվիչում» այսպիսին էին. լիգայի 42 խաղերում նա դառնում է 20 գոլի հեղինակ (անձնական ռեկորդ), սակայն այդ արդյունքը չի բավականացնում այն բանին, որ Իպսվիչը վաստակի եվրոգավաթային մրցության ուղեգիր (մրցաշարային աղյուսակում իններորդ հորիզոնական)։ Այս մրցաշրջանային արդյունքները 1978 թվականից հետո Իպսվիչի ամենավատ արդյունքներն էին[54][55]։

«Լիվերպուլ» խմբագրել

Նոր ակումբում ելույթներն սկսելու համար Ուորկը նախ և առաջ պիտի անցներ բուժզննումը, որը որոշ չափով զարմացնում է նրան.

  Ես շատ շփոթվեցի, երբ բժիշկը մտավ Էնֆիլդի հանդերձարան։ Նա կարճահասակ էր, իսկ երբ ներկայացավ, նրա վրայից եկավ ալկոհոլի հոտ։ Ես ավելի զարմացա, երբ նա ասաց, որ բժշկական հետազոտությունը անցկացնելու համար մեզ պետք չէ ինչ-որ տեղ գնալ։ Նա չափեց իմ արյան ճնշումը և ասաց, որ ամեն ինչ լավ է։ Հետո տեղի ունեցավ այն, ինչը ես մինչև այսօր չեմ կարողանում հասականալ։ Նա խնդրեց ինձ կռանալ և կպնել ոտնաթաթի մատերին։ Փորձելով չցույց տալ, որ զարմացած եմ, ես անում եմ հենց այնպես, ինչպես նա է խնդրել։ Գլուխս բարձրացնելուց հետո նա ասաց, որ բուժզննումն ավարտված է։ Ահա այսքանն էր լիվերպուլյան բուժզննումը[56]։  

Ուորկը նշում է իր նորամուտը նոր ակումբի կազմում 1984 թվականի մարտի 31-ին։ Նրա նորամուտային՝ «Ուոտֆորդի» դեմ խաղը ավարտվում է «Լիվերպուլի» համար հաղթական՝ 2-0 հաշվով[57]։ Բացի դրանից այդ խաղում Ուորկը 58-րդ րոպեին բացում է հանդիպման հաշիվը[58]։ Այդ մրցաշրջանում «Լիվերպուլը» հաղթում է չեմպիոնական տիտղոսը, իսկ Ուորկը մասնակցում է բավականաչափ շատ խաղերի[59]։ Նա ավարտում է 1984-85 մրցաշրջանը, որպես թիմի լավագույն ռմբարկու[60]. 62 խաղերում նա դառնում է 27 գոլի հեղինակ, իսկ նրա միջին վիճակագրական արդյունքը կազմում էր մեկ գոլ 2,3 խաղերում[1]։ Մրցաշրջանում նա նաև հեղինակում է երեք հետ-տրիկ. համապատասխանաբար Լիգայի, Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի շրջանակներում[61]։ Այդ տարի «Լիվերպուլը» հասնում է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն խաղը «մթագնում է» «Էյզելեի» ողբերգությամբ, ինչի մասին Ուորկը հիշում է որպես մի «մղձավանջ»[62]։

1985-86 մրցաշրջանում Ուորկը մասնակցում է 18 խաղի և դառնում է վեց գոլի հեղինակ[1], սակայն բաց է թողնում «Լիվերպուլի» հետ դուբլի (հաղթանակ առաջնությունում և Անգլիայի գավաթում) ձևակերպմանը մասնակցելու հնարավորությունը՝ կոտրված կոճի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Նոր տարուց ընդամենը մի քանի օր հետո։ Վնասվածքը կրնկային ջլի վնասման հետևանքն էր[63]։ Վերջիվերջո նա կարողանում է վերականգնել իր նախկին մարզավիճակը և սկսում է հետ վաստակել իր տեղը թիմի հիմնական կազմում[63]։ Ուորկը դուրս է գալիս խաղադաշտ 1987 թվականի Անգլիայի գավաթի շրջանակներում անցկացվող «Արսենալի» դեմ խաղի վերջին վայրկյաններին[64], սակայն ինչ-որ կերպ չի կարողանում օգնել թիմին, և նրանք եզրափակչում պարտվում են լոնդոնցիներին։ Մարզիչ Քենի Դալգլիշի պլանների մեջ էր մտնում նոր կիսապաշտպանների գնումը[64]։ Ուորկը 1988 թվականի հունվարի 4-ին 100 հազար ֆունտի դիմաց ետ է վաճառվում «Իպսվիչին»[65]։ Չնայած «Ուոտֆորդի» և «Կովենտրի Սիթիի» կատարած ավելի ֆինասապես շահավետ առաջարկների՝ Ուորկը հետևում է Բոբի Ռոբսոնի խորհրդին. «Փողը այն ամենը չէ, ինչը որ հարկավոր է երջանկության համար»[66]։ Նա լքում է Մերսիսայդը 108 հանդիպում անցկացրած և 42 գոլ հեղինակած (միջին վիճակագրականը մեկ գոլ 2,6 խաղում)[1]։

Երկրորդ էտապ «Իպսվիչում» խմբագրել

«Իպսվիչը» ֆուտբոլիստի վերադարձից մեկուկես տարի առաջ մեկ դիվիզիոնային մակարդակով «ընկել էր» և այժմ հանդես էր գալիս Երկրորդ դիվիզիոնում[66]։ «Իպսվիչում» իր երկրորդ խաղային շրջանի ժամանակ, Ուորկը մոտ էր այն բանին, որ մասնակցի լիգայի բոլոր խաղերին։ Երկու մրցաշրջանի ընթացքում նա բաց է թողնում ընդամենը երկու հանդիպում[1]։ 1988-89 մրցաշրջանում հարձակվողներ Դալիան Ատկինսի և Ջենիսոն Դոզելի հետ կիսելով ձեռքբերումը՝ նա համարվում էր ակումբի մասշտաբով մրցաշրջանի լավագույն ռմբարկուն[67]։

1988-89 մրցաշրջանը «Իպսվիչն» սկսում է ոչ-ոքիով, սակայն վեց խաղից հետո (որոնցից հինգում նրանք հաղթում են) նրանք զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Սկսած 10-րդ տուրից՝ «Իպսվիչը» հինգ խաղ անընդմեջ պարտություն է կրում, ինչի հետևանքով տեղափոխվում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։ Հաջորդ մրցաշրջանի սկզբում կրած երկու հաղթանակաների շնորհիվ «Իպսվիչը» գլխավորում է աղյուսակը, սակայն ակումբի մոտակա անհաջող ելույթները վատացնում են գործերի ընթացքը. 12 տուրերից հետո նա զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ Հաջորդիվ հետևում է աստիճանաբար հորիզոնականային բարձրացում, մրցաշրջանի վերջը սովորականի պես է ստացվում, քանի որ վերջնական արդյունքներով ակումբը զբաղեցնում է իններորդ հորիզոնականը։ Երեք մրցաշրջան անց ակումբից հեռացվում է գլխավոր մարզիչը. Ջոն Դունկանը հեռացվում է և նրան փոխարինում է Ջոն Լյալը[68]։ Հենց Ուորկի պայմանագրի ժամկետը լրանում է, նա Լյալից իր կարծիքով ստանում է «ծիծաղելի» առաջարկը[69], որը մերժում է։ Ուորկը դառնում է ազատ գործակալ և նկատվելով «Միդլսբրոյի» կողմից, 1990 թվականի օգոստոսին համալրում է այդ ակումբի կազմը[69]։ Միդլսբրոն այդ ժամանակ հանդես էր գալիս Երկրորդ դիվիզիոնում։ «Իպսվիչում» անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում Ուորկը հեղինակում է 20 գոլ[1] և երկու անգամ դառնում է «Իպսվիչի» տարվա լավագույն ֆուտբոլիստ[70]։

«Միդլսբրո» խմբագրել

Ուորկը պայմանագիր է կնքում «Միդլսբրոյի» հետ, որն առաջին ակումբն է, որը ազատ գործակալի կարգավիճակում նկատել էր Ուորկին։ Նրան առաջարկվում է երկու տարի ժամկետով պայմանագիր և պաշտպանության կենտրոնական դիրքերում հանդես եկող ֆուտբոլիստների պակասի պատճառով նա մեծ մասամբ հայտավորվում էր խաղերին հենց որպես կենտրոնական պաշտպան[71]։ Բացի դրանից Ուորկը նաև պաշտպանությունում հանդես գալու փորձ ուներ։ Նա սկսում է մշտապես հայտավորվել հիմնական կազմում և օգնում է ակումբին ավարտել մրցաշրջանը առաջնության մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականում և ձեռք բերել փլեյ-օֆֆերին մասնակցելու հնարավորություն[72]։ «Նոթս Քաունթիի» դեմ 1-1 հաշվով ավարտված խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Կոլին Թոդը հայտնում է ֆուտբոլիստին, որ նա չի մասնակցելու թիմերի միջև կայանալիք երկրորդ մրցավեճին։ Ուորկը շատ է վրդովվում, իսկ «Միդլսբրոն» երկրորդ խաղում պարտվում է 1-0 հաշվով[73]։ Թոդը հեռացվում է գլխավոր մարզչի պաշտոնից և նրան փոխարինում է Լենի Լոուրենսը։ Ուորկն այդ ժամանակ դեռևս ապրում էր Իպսվիչում և Լոուրենսի հետ երկկողմանի համաձայնության հասնելուց հետո խզում է ակումբի հետ ունեցած իր պայմանագիրը։ Նա կրկին դառնում է ազատ գործակալ[74]։

Երրորդ էտապ «Իպսվիչում» խմբագրել

1991-92 մրցաշրջանից առաջ մնալով առանց ակումբի, Ուորկը մարզվում էր Իպսվիչի հետ, որպեսզի պահպանի իր մարզավիճակը։ Նա մերժում է «Լեյտոն Օրիենտի» «Կոլչեստեր Յունայթեդի» և «Ֆալկրիկի» կատարած առաջարկները[75]։ Երբ որ Իպսվիչում վնասվածքների պատճառով բացակայում էին մի քանի պաշտպաններ, ակումբի տնօրինությունը առաջարկում է ֆուտբոլիստին մեկ շաբաթյա հիմնական կազմում խաղալու պայմանագիր, իսկ ավելի ուշ կնքվում է մեկ տարի ժամկետով պայմանագիր[75]։ Ուորկը իր «Իպսվիչում» անցկացրած երրորդ խաղային շրջանի առաջին մրցաշրջանում մասնակցում է 43 խաղի[1]։ Մրցաշրջանային առաջին արդյունքները այսպիսին էին. ակումբը հաղթում է իր առաջին 11 խաղերից յոթում[76]։ Անգլիայի գավաթի խաղարկության հինգերորդ տուրում «Իպսվիչը» պետք է մրցեր «Լիվերպուլի» դեմ. առաջին խաղից հետո նշանակվում է կրկնախաղ «Էնֆիլդում», իսկ Ուորկին դիմավորում են երկու ֆուտբոլային ակումբների երկրպագուների օվիացիաները[77]։ «Իպսվիչը» թեև առաջին խաղակեսում հաղթում էր 2:1 հաշվով, սակայն նրանք ավելացված ժամանակից հետո գրանցված արդյունքներով պարտվում են 2:3 հաշվով։ «Իպսվիչը» հաջող խաղ է ցուցադրում առաջնությունում, ինչի շնորհիվ դառնում է չեմպիոն և ձեռք է բերում նորակազմ Պրեմիեր Լիգայում հանդես գալու հնարավորություն[78]։ Ուորկը մրցաշրջանի ավարտին իր կարիերայում երրորդ անգամ ճանաչվում է «Իպսվիչ Թաունի» տարվա լավագույն ֆուտբոլիստ[70]։

Ուորկը համաձայնում է երկարաձգել իր պայմանագիրը մինչև 1992-93 մրցաշրջանը։ Նրան նաև առաջարկում են Պրեմիեր Լիգայի՝ ճանաչում ձեռք բերելու համար նկարահանվել «Sky Sports»-ի գովազդում[77]։ «Իպսվիչը» Պրեմիեր Լիգայի միակ ակումբն էր, որը մնում էր անպարտ առաջնության ութ տուրերից հետո (հարկ է նշել նաև այն փաստը, որ Ուորկը ներդրում է ունեցել անպարտ մնալու հարցում, նա «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղի ժամանակ գոլի հեղինակ է դարձել, ինչի շնորհիվ խաղն ավարտվել է 1:1 հաշվով)[79]։ «Իպսվիչը» փետրվարին զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը և կային շատ խոսակցություններ ակումբի համար անհաս չեմպիոնության մասին, սակայն ակումբը 13 խաղ շարունակ չի կարողանում որևէ խաղում հաղթել և իջնում է մինչև մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնական։ Երեք միավորի շնորհիվ, որոնք վաստակվել էին վերջին տուրում, ակումբի «հեռու է մնում» դիվիզիոնից դուռս թռչելու տարածքից[80]։ 37 տարեկան Ուորկը կնքում է ևս մեկ մեկ տարի ժամկետ ունեցող պայմանագիր՝ մինչև 1993-94[81]։ Մրցաշրջանի վերջում Ուորկը կրկին դառնում է «Իպսվիչ Թաունի» տարվա լավագույն ֆուտբոլիստ և այս անգամ դա ռեկորդային՝ չորրորդ անգամն էր[70]։

Ինչպես Ուորկը, այնպես էլ «Իպսվիչը» 1994-95 մրցաշրջանում հանդես էին գալիս նախկին խաղաշրջանների հետ համեմատած ավելի անհաջող ելությներով։ Ակումբը պարտվում է «Մանչեսթեր Յունայթեդին» 9-0 հաշվով, այդ մրցաշրջանում «Իպսվիչը» ընդհանուր խաղերի թվով գրանցում է ավելի շատ պարտություն քան հաղթանակ (29 պարտություն և 7 հաղթանակ) և այդ ցուցանիշը ակումբի պատմության մեջ ամենաանհաջողն էր։ Երկրպագուներին շատ էր զայրացնում նաև Նորվիչում կայացած արտագնա խաղը, որի ժամանակ ակումբը պարտվում է 3-0 հաշվով[82]։ Ուորկը իր հաջորդող վնասվածքների պատճառով այս մրցաշրջանում մասնակցում է ընդամենը 20 խաղի[82]։ Իսկ 1996-97 մրցաշրջանում նա մասնակցում է 3 խաղի, այդ թվում «Պորտման Ռոուդում» կայացած «Արսենալի» դեմ խաղին։ Ուորկը իր կարիերայում վերջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ 39 տարեկան հասակում՝ 1996 թվականի նոյեմբերի 30-ին, ընդդեմ «Տրանմիր Ռովերսի»։ Այդ շրջանում նա ակումբում տարիքով ամենամեծն էր[82]։ Ուորկը լիգայում անցկացրած ընդհանուր 826 խաղերից 679-ը անցկացրել էր «Իպսվիչի» մարզաշապիկով[1]։ 2012 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ նա 190 հեղիանակած գոլերով հանդիսանում էր «Իպսվիչ Թաունի» պատմության լավագույն երկրորդ ռմբարկուն (զիջում է միայն Ռեյ Կրուֆորդին, ով դարձել է 218 գոլի հեղինակ)՝ չնայած այն բանին, որ շատ քիչ էր դուրս գալիս խաղադաշտ որպես հարձակվող[1]։

Ազգային հավաքական խմբագրել

1979 թվականից Ուորկին սկսում են կանոնավոր կերպով հրավիրել ազգային հավաքական[83]։ Նա հավաքանի կազմում հիմնականում հանդես էր գալիս որպես պաշտպան։ Ընդհանուր հաշվարկով նա հավաքականի կազմում մասնակցել է 29 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ[1]։ Ուորկը ազգային հավաքականում նշել է իր նորամուտը 1979 թվականի մայիսի 19-ին։ Նրա նորամուտային խաղն էր բրիտանական առաջնության շրջանակներում կայացած Ուելսի ազգային հավաքականի դեմ խաղը, որում շոտլանդացիները պարտվում են 3:0 հաշվով[84][85]։ Ուորկը հավաքականի կազմում իր առաջին գոլը հեղինակում է իր նորամուտից մեկ շաբաթ անց՝ կրկին բրիտանական առաջնության շրջանականերում, սակայն այս անգամ ընդդեմ Անգլիայի ազգային հավաքականի։ Բայցևայնպես Ուորկի գոլը չի բավականացնում, և Շոտլանդիայի ազգային հավաքականը կրում է 3:1 հաշվով պարտություն[86]։

1979 թվական դեկտեմբերին Բելգիայի դեմ 3:1 հաշվով տնային պարտությունից հետո Ուորկը չի հրավիրվում հավաքական մինչև 1981 թվականի փետրվարը[1]։ Նա հաջորդ անգամ հավաքականի հետ դուրս է գալիս խաղադաշտ 1982 թվականի աշխարհի առաջնության ընտրական՝ Իսրայելի հավաքականի դեմ խաղում։ Հաջող որակավորումից[87] հետո Ուորկը դառնում է հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ, իսկ հավաքականը Ստեյնի գլխավորությամբ ուղևորվում է Իսպանիա՝ աշխարհի առաջնությունում մասնակցություն ունենալու նպատակով[88]։ Առաջնությունում Ուորկը մասնակցում է երեք խաղի և դառնում է երկու գոլի հեղինակ (նա դուբլի է ձևակերպում Նոր Զելանդիայի հավաքականի դեմ խաղում, և խաղն ավարտվում է 5:2 հաշվով հաղթանակով[89][90], սակայն ավաղ Շոտլանդիայի հավաքականը չի անցնում մրցության երկրորդ փուլ)[91]։

Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում Ուորկը դեռևս նույն Սթեյնի գլխավորությամբ անցկանցում է իր վերջին խաղը 1984 թվականի սեպտեմբերին՝ ընդդեմ Հարավսլավիայի հավաքականի[92]։ Այդ խաղում նրան դեռևս առաջին խաղակեսում փոխարինում է Փոլ Մակստեն, իսկ խաղն ավարտվում է 6:1 հաշվով հաղթանակով[1]։ 1985 թվականին կյանքից հեռանում է Ջոն Սթեյնը, ինչը շատ է տխրեցնում հավաքականի ֆուտբոլիստներին, այդ թվում և Ուորկին, ով չէր ցանկանում ելույթներով հանդես գալ հավաքականի կազմում այլ մարզչի գլխավորությամբ։ Բացի դրանից հավաքականի նոր մարզիչը՝ Ալեքս Ֆերգյուսոնը, ուներ թիմը կառավարելու յուրօրինակ քաղաքականություն։ Ուորկի հեռանալուց ոչ շատ ուշ հավաքականը լքում է նաև «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ալան Հանսենը, որովհետև Ֆերգյուսոնը կարծում էր, որ Շոտլանդիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները խաղադաշտում իրար ավելի լավ են հասկանում, քան այլ առաջնությունների ֆուտբոլիստները[93]։

Անձնական կյանք խմբագրել

Ուորկը ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրա առաջին կնոջ անունը Տոուլա էր[94]։ Նրանց հարաբերությունները խզվում են 1981 թվականի հուլիսի 1-ին[94]։ Նրանք ունենում են մեկ որդի (Էնդրյու), ով ծնվել էր 1983 թվականին։ Ուորկի երկրորդ կնոջ անունն էր Կարեն Թեյլոր։ Նրանց հարսանիքը կայացել է Գրենտա-Գրինում 2009 թվականի ապրիլի 25-ին[95]։ Արարողությունն անցկացվել է ազգային շոտլանդական ոճով[96]։ Ուորկն իր կնոջ հետ ապրում է Սաֆոլկի կոմսությունում՝ Ստովմարկետ շրջանի Վանհաուս քաղաքում[97]։

Ուորկի հարազատ եղբայրը՝ Ալեքսը, նույնպես ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Սենտ-Միրենում[98]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  Իպսվիչ Թաուն

  Լիվերպուլ

Անհատական

  • Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Եվրոպայում - 1981
  • ՊՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ - 1981[99]
  • «100 Players Who Shook The Kop» (2006) ցանկի 100-րդ հորիզոնական[100]
  • «Իպսվիչ Թաունի» չորս ֆուտբոլիստներից մեկը, ով ընդգրկվել է ակումբի Փառքի սրահում (2007 թվական)[101]

Վիճակագրություն խմբագրել

Ելույթներն ակումբների կազմում ըստ մրցաշրջանների
Ակումբ Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Այլ
Իպսվիչ Թաուն 1974/75 3 2 0 0 0
1975/76 3 1 0 0 0
1976/77 33 3 2 0 10
1977/78 18 7 0 1 7
1978/79 42 5 1 7 9
1979/80 41 4 2 3 15
1980/81 40 7 5 12 36
1981/82 42 3 8 2 23
1982/83 42 3 2 2 23
1983/84 32 2 4 0 11
Ընդհանուր 266 37 24 27 134
Լիվերպուլ 1983/84 9 0 0 0 2
1984/85 40 7 3 12 27
1985/86 9 4 3 2 6
1986/87 11 2 3 1 7
1987/88 1 0 1 0 0
Ընդհանուր 70 13 10 15 42
Իպսվիչ Թաուն 1987/88 7 0 0 2 2
1988/89 41 1 3 4 13
1989/90 41 2 1 3 10
Ընդհանուր 89 3 4 9 25
Միդլսբրո 1990/91 32 2 5 0 2
Ընդհանուր 32 2 5 0 2
Իպսվիչ Թաուն 1991/92 37 5 1 3 3
1992/93 37 4 7 0 7
1993/94 38 5 3 0 4
1994/95 26 2 0 0 4
1995/96 14 2 1 2 2
1996/97 2 0 1 0 0
Ընդհանուր 154 18 13 5 20
Ընդհանուր 611 73 56 56 223

Աղբյուր՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Wark. «Career statistics». էջեր 171–176. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Gordon, Phil (2009 թ․ մարտի 31). «Terry Butcher calls for Scott Brown to walk in John Wark's footsteps». The Times. London. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  4. Wark. էջ 157. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «FootballWark and Mason to tackle Thame». Oxford Mail. 1999 թ․ փետրվարի 16. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  6. Wark. էջ 164. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. Smith, Ewan (2005 թ․ մարտի 13). «Football: Butcher can give Gers the chop Says John Wark». Sunday Mirror. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին. {{cite web}}: Invalid |url-status=200 (օգնություն)
  8. «Ipswich's cult heroes». BBC Sport. 2005 թ․ ապրիլի 8. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
  9. «Radio Suffolk names expert team». BBC Sport. 2008 թ․ հուլիսի 28. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
  10. «Wark on: The Autobiography of John Wark (Hardcover)». Amazon. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  11. Clements, Derek (2008 թ․ սեպտեմբերի 28). «Caught in Time: Field day for Tractor Boys». The Times. London. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  12. Wark. «I belong to Glasgow». էջ 16. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  13. Allsop, Derick (1996 թ․ հունվարի 17). «Brave Ipswich rely on the Wright stuff». The Independent. London. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
  14. Wark. էջ 17. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. Wark. էջ 19. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  16. Tait, Gordon (2009 թ․ մարտի 16). «Wark: My secret is tout». The Scottish Sun. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
  17. Wark. էջեր 22–24. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  18. Wark. էջ 28. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  19. Wark. էջեր 29–30. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. «A rivalry tied up in religion». BBC News. 2006 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
  21. Wark. էջեր 30–31. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  22. Wark. էջ 36. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  23. Wark. էջ 33. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  24. Wark. էջեր 121–122. «... I had a brief run as a makeshift striker alongside Chris Kiwomya...» {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  25. Wark. էջեր 33–37. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  26. Wark. էջ 43. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  27. Wark. «Work hard play hard». էջեր 38–39. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  28. «Tributes to Sir Bobby Robson». Daily Telegraph. London. 2007 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  29. Wark. էջեր 43–44. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  30. Wark. էջեր 45–46. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  31. Wark. էջեր 47–49. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  32. McGowan, Stephen (2009 թ․ մարտի 31). «My war cry to rouse a nation: Butcher calls for Scotland to ice the Icelanders». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
  33. 33,0 33,1 33,2 Wark. «To cap it all». էջեր 51–52. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  34. Bolchover, David (2004). The 90-minute manager. Prentice Hall. էջ 209. ISBN 0-273-69384-0.
  35. Benammar, Emily (2008 թ․ ապրիլի 28). «PFA Player of the Year winners 1974–2007». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
  36. «Ipswich Town 1977–1978: Home». statto.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  37. «Ipswich's 1978 FA Cup story in video». BBC Suffolk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
  38. Leach, Conrad (1999 թ․ դեկտեմբերի 14). «Richards closes the door on Ipswich». The Independent. London. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
  39. «1978 – Osbourne's year». BBC Sport. 2000 թ․ մայիսի 10. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
  40. Winter, Henry (1993 թ․ մարտի 6). «Football: FA Cup: Arsenal fearful of a Baker's dozen: Henry Winter looks forward to the FA Cup quarter-finals». The Independent. London. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  41. Wark. էջ 58. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  42. «1978 FA Cup Winners (10)». BBC Suffolk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.
  43. «1978 FA Cup Winners (11)». BBC Suffolk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.
  44. «Club honours». Ipswich Town F.C. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.
  45. «1980/81: Ipswich thankful for Thijssen». Union of European Football Associations (UEFA). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  46. «Altafini reflects on Milan marvel». Union of European Football Associations (UEFA). 2007 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  47. Clements, Derek (2004 թ․ նոյեմբերի 7). «Caught in Time: Ipswich Town win the Uefa Cup, May 1981». The Times. London. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
  48. «Only here for the peers». BBC Sport. 2001 թ․ ապրիլի 20. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
  49. Wark. «Goodbye Robson, Hello Wark». էջ 81. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  50. Wark. էջեր 80–84. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  51. «Who is the new Mr Irreplaceable?». Sydney Morning Herald. 1984 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  52. «Ливерпуль». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  53. «The Liverpool F.C. Trophy Cabinet». Liverpool F.C. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 21-ին.
  54. «Ipswich Town: History 1975 to date». statto.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  55. Slot, Owen (1994 թ․ փետրվարի 18). «Spectator sport: Turning his back on the football field, Julian Germain takes photographs of aspiring fanatics. Owen Slot calls the shots». The Independent. London. Վերցված է 2009 թ․ մայիսի 8-ին.
  56. Pearce, James (2009 թ․ ապրիլի 16). «John Wark's big fear – I may not get a game for Liverpool p.1». Liverpool Echo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
  57. «Liverpool 1983–1984: Results». statto.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  58. Wark. էջ 88. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  59. Wark. էջ 89. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  60. «Paisley's opinion on John Wark». bobpaisley.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
  61. «All hat-tricks in official matches since 1892». lfchistory.net. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 21-ին.
  62. Wark. էջ 100. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  63. 63,0 63,1 Wark. էջ 103. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  64. 64,0 64,1 Wark. էջ 104. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  65. Pearce, James (2009 թ․ ապրիլի 16). «John Wark's big fear – I may not get a game for Liverpool p.2». Liverpool Echo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  66. 66,0 66,1 Wark. «Back home». էջ 115. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  67. Wark. էջ 119. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  68. «Club history». Ipswich Town F.C. 2009 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
  69. 69,0 69,1 Wark. էջ 123. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  70. 70,0 70,1 70,2 «Players of the Year». Ipswich Town F.C. 2007 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  71. Wark. էջ 124. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  72. «Middlesbrough 1990–1991: English Division Two (old) Table». statto.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  73. «Middlesbrough 1990–1991: Results». statto.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  74. Wark. էջ 125. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  75. 75,0 75,1 Wark. «Renaissance man». էջեր 126–127. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  76. «Ipswich 1991/1992 results and fixtures». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 15-ին.
  77. 77,0 77,1 Wark. էջեր 128–129. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  78. Dart, Tom (2009 թ․ ապրիլի 24). «Hopes that glory years will return to Ipswich». The Times. London. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  79. «Ipswich Town 1992–1993 : Results». statto.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  80. Wark. էջ 130. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  81. Haylett, Trevor (1994 թ․ մայիսի 9). «Football / Premiership Relegation Focus: Blades lose the final battle: Trevor Haylett reports on Sheffield United's 3–2 defeat at Chelsea which ensured their relegation». The Independent. London. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին.
  82. 82,0 82,1 82,2 Wark. էջ 136. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  83. Wark. «Scotland the Brave». էջ 139. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  84. Nannestad, Ian (2007 թ․ նոյեմբերի 14). «PFA Centenary Auction – more tributes to the stars featured in this unique collection». Professional Footballers' Association. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
  85. «Jock Stein: Wales 3–0 Scotland». Scottish Football Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
  86. Wark. «International football». էջ 172. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  87. «World Cup History». Scottish Football Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
  88. «1982 FIFA World Cup Teams: Scotland». Fédération Internationale de Football Association (FIFA). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
  89. «FIFA Player Statistics: John Wark». Fédération Internationale de Football Association (FIFA). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
  90. «1982 FIFA World Cup Spain: Scotland – New Zealand». Fédération Internationale de Football Association (FIFA). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
  91. «1982 FIFA World Cup Spain». Fédération Internationale de Football Association (FIFA). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.
  92. «Scotland v Yugoslavia». Scottish Football Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
  93. Oliver, Holt (2007). If You're Second You Are Nothing: Ferguson and Shankly. Pan Books. էջ 221-225.
  94. 94,0 94,1 Wark. էջ 159. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  95. Henderson, Mel (2009 թ․ ապրիլի 29). «Where are they now? Sportsmail tracks down Ipswich's UEFA Cup heroes of 1981». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
  96. «Celebrity Weddings at The Mill Forge, Gretna Green». themill.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  97. Wark. «I am what I am». էջ 158. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  98. Wark. «On trial». էջ 26. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  99. «100 PWSTK – The Definitive List». Liverpool F.C. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
  100. «Fab Four are guests of club». Ipswich Town F.C. 2007 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
  101. Smith, Martin (2007 թ․ դեկտեմբերի 19). «Best footballers: Shearer a hero on two fronts». Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուորկ» հոդվածին։