Քենետ Մետիսոն Դալգլիշ (անգլ.՝ Kenneth Mathieson Dalglish; մարտի 4, 1951(1951-03-04)[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է Քենի Դալգլիշ անունով (անգլ.՝ Kenny Dalglish), շոտլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ, Բրիտանական թագավորության շքանշանի ասպետ։ Ֆուտբոլային կարիերայի 22 տարիների ընթացքում հանդես գալով ընդամենը երկու ֆուտբոլային ակումբներում՝ «Սելտիկում» և «Լիվերպուլում»՝ ստացել է մեծ ճանաչում, հարգանք և բազմաթիվ մրցանակներ։ Նա՝ որպես Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, սահմանել է երկու ռեկորդ՝ որպես հավաքականում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ (102 խաղ) և որպես ամենաշատ գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստ (նույն արդյունքն ունի նաև Դենիս Լոուն. երկուսն էլ հեղինակել են 30 գնդակ)։ Դալգլիշը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների վարկածով 1982-83 մրցաշրջանում ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ[3][4], իսկ Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1979 և 1983 թվականներին։ 2009 թվականին FourFourTwo ամսագիրը Դալգլիշին ճանաչել է հետպատերազմյան բրիտանական ֆուտբոլի պատմության ամենահանճարեղ հարձակվող[5][6]: 2006 թվականի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող շուրջ 100 հազար երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում (100 Players Who Shook The Kop - «100 ֆուտբոլիստներ, ովքեր ցնցել են Կոպը») նույնպես առաջին հորիզոնականը զբաղեցրեց հենց Դալգլիշը[7][8]։ Դալգլիշն ընդգրկվել է նաև շոտլանդական և բրիտանական ֆուտբոլի փառքի սրահում[9][10][11]։

Քենի Դալգլիշ
անգլ.՝ Kenny Dalglish
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քենետ Մետիսոն Դալգլիշ
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Մականուն Արքա Քենի
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1951(1951-03-04)[1][2] (73 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա
Հասակ 173 սմ
Դիրք հետ քաշված հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ առանց ակումբ
Պատանեկան կարիերա
1967-1968 Շոտլանդիա Քամբերնոլդ Յունայթեդ
1968-1969 Շոտլանդիա Սելտիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1969-1977 Շոտլանդիա Սելտիկ 204 (112)
1977-1990 Անգլիա Լիվերպուլ 355 (118)
1969/1990 Ընդհանուրը
կարիերայում
559 (230)
Ազգային հավաքական
1971-1986 Շոտլանդիա Շոտլանդիա 102 (30)
1972-1976 Շոտլանդիա Շոտլանդիա
(մինչև 23)
4 (2)
Մարզչական կարիերա
1985-1991 Անգլիա Լիվերպուլ
1991-1995 Անգլիա Բլեքբեռն Ռովերս
1997-1998 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
2000 Շոտլանդիա Սելտիկ
2011-2012 Անգլիա Լիվերպուլ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

«Սելտիկի» կազմում հանդես գալու ժամանակ՝ 1971-1977 թվականներին, Դալգլիշը չորս անգամ հաղթել է Շոտլանդիայի առաջնությունը, չորս անգամ Շոտլանդիայի գավաթը և մեկ անգամ Շոտլանդական լիգայի գավաթը[12]։ 1977 թվականին Բոբ Պեյսլին, սահմանելով բրիտանական ֆուտբոլի տրանֆերային ռեկորդ, այդ ժամանակվա համար ռեկորդային £ 440 000 գումարով գնել է Քենի Դալգլիշին, և վերջինս համալրել է «Լիվերպուլի» կազմը[13][14]։ Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Դալգլիշը հանդես է եկել «Կարմիրների» կազմում, համարվել է ամենահաջող ժամանակաշրջանը ակումբի պատմության մեջ։ «Լիվերպուլը» հաղթել է վեց չեմպիոնական գավաթ, Չեմպիոնների Լիգայի երեք գավաթ և ներքին 5 այլ մրցանակ։ Այս մրցանակների և իր յուրահատուկ խաղաոճի համար «Լիվերպուլի» երկրպագուների կողմից Դալգլիշն ստացել է Արքա Քենի մականունը։ Ջո Ֆեգանի հեռանալուց հետո՝ 1985 թվականին, Դալգլիշը դարձել է «Լիվերպուլի» խաղացող-մարզիչը։ Որպես մարզիչ՝ նա հաղթել է երեք չեմպիոնական գավաթ և Անգլիայի երկու գավաթ։ Դալգլիշը «Լիվերպուլի» մարզչի պաշտոնից հեռացել է 1991 թվականին[15][16]։

Ութ ամիս անց Դալգլիշը վերադարձավ մեծ ֆուտբոլ և դարձավ «Բլեքբեռն Ռովերսի» գլխավոր մարզիչ։ Երկրորդ Դիվիզիոնի այդ թիմին նա կարողացավ 1995 թվականին հաղթանակի հասցնել Պրեմիեր Լիգայում[17]։ 1994-95 մրցաշրջանից հետո Դալգլիշը հանդես եկավ ոչ թե որպես թիմի գլխավոր մարզիչ, այլ ակումբի սպորտային տնօրեն[18]։ Այդ պաշտոնը նա զբաղեցրեց մինչև թիմից իր վեջնական հեռանալը 1996 թվականին։ 1997 թվականի հունվարին Դալգլիշը գլխավորեց «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը։ «Կաչաղակները» նրա գլխավորությամբ մրցաշրջանն ավարտեցին առաջնության երկրորդ հորիզոնականում և հասան մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, սակայն հաջորդ՝ 1997-98 մրցաշրջանն ակումբը ձախողեց՝ ավարտելով այն ընդամենը 13-րդ հորիզոնականում։ Դալգլիշը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից հաջորդ մրցաշրջանի երկու խաղերից հետո։ Դրանից հետո՝ 1999 թվականին, Դալգլիշը նշանակվեց «Սելտիկի» սպորտային տնօրեն, իսկ մրցաշրջանի ավարտին կատարում էր գլխավոր մարզչի պարտականությունները, ինչից հետո՝ հաջորդ մրցաշրջանում, պաշտոնաթող եղավ[19]։

2000-2010 թվականներին Դալգլիշն զբաղվում էր բարեգործական աշխատանքով։ Նա իր կնոջ հետ ստեղծեց The Marina Dalglish Appeal բարեգործական հիմնադրամը, որպեսզի գումար հավաքի քաղցկեղով հիվանդների համար։ 2011 թվականի հունվարի 8-ին՝ Ռոյ Հոջսոնի հեռացվելուց հետո, Դալգլիշը մինչև 2010-11 մրցաշրջանի ավարտը նշանակվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնակատար[20][21][22]։ 2011 թվականի մայիսի 12-ին Դալգլիշը պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ մինչև 2013 թվականը, սակայն 2011-2012 մրցաշրջանը «Լիվերպուլի» համար դարձավ ամենաանհաջողը առաջնության վերջին 50 տարիների ընթացքում։ Այդ մրցաշրջանում «Լիվերպուլը» 38 խաղից հաղթեց 14-ում, 10 անգամ ոչ-ոքի խաղաց և կրեց 14 պարտություն՝ զբաղեցնելով ընդամենը 8-րդ հորիզոնականը և ԱՊԼ-ի պատմության մեջ ընդամենը երկրորդ անգամ իրենից առաջ «թողեց» իր անհաշտ մրցակցին՝ «Էվերթոնին»։ Չնայած առաջնությունում տարած հաղթանակին և Անգլիայի գավաթի եզրափակիչ դուրս գալուն՝ 2012 թվականի մայիսի 16-ին ակումբի տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց Դալգլիշի պաշտոնանկության վերաբերյալ[23]։

Վաղ տարիներ խմբագրել

Դալգլիշն ինժեների որդի էր․ ծնվել է Գլազգոյի Իստ-Էնդե մասի Դալմարնոկ թաղամասում[24]։ Մեծացել է Գլազգոյի հյուսիսում՝ Միլթոնում։ Երբ 15 տարեկան էր, տեղափոխվել է Գովանայի դոկեր, որը «Ռեյնջերս» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտի՝ «Այբրոկսի» մոտ է գտնվում։ Քենին մեծացել է՝ երկրպագելով Ռենջերներին[25][26]։ Դալգլիշը սկսել է մարզվել Միլթոնում գտնվող Milton Bank Primary դպրոցում։ Սկզբում մարզվում էր որպես դարպասապահ[27]։ Հետո սկսել է մարզվել High Possil Senior Secondary School դպրոցում, որի կազմում էլ հաղթել է դպրոցների և այլ տարիքային խմբերի միջև ընթացող առաջնությունը[28]։ Խաղալով Գլազգոյի դպրոցականների թիմում՝ իր տարիքային խմբերի միջև ընթացող պայքարում հաղթել է Շոտլանդիայի գավաթը, իսկ հետո հրավիրվել է Շոտլանդիայի դպրոցականների հավաքական, որը անպարտելի էին Վիքթրի Շիլդ գավաթի համար Տնային Ազգերի միջև ընթացող պայքարում։ 1966 թվականին Դալգլիշով սկսեցին լրջորեն հետաքրքրվել «Վեստ Հեմը» և «Լիվերպուլը»[29]։

Կարիերան որպես ֆուտբոլիստ խմբագրել

Սելտիկ խմբագրել

Դալգլիշը 1967 թվականի մայիսին կնքեց նախնական պայմանագիր շոտլանդական «Սելտիկի» հետ։ Իսկ մինչ այդ «Սելտիկի» գլխավոր մարզիչ Ջոկ Սթեյնը Քենիին ծնողներ տուն ուղարկեց իր օգնական Շոն Ֆալլոնին՝ «տեսնելու համար» Դալգլիշին[30]։ Իմանալով, որ Ֆալլոնն իր տան դռան մոտ է, Դալգլիշը վազում է իր սենյակ, որպեսզի թաքցնի «Ռեյնջերս» ակումբի պաստառները[31]։ Իր առաջին մրցաշրջանը Դալգլիշն անցկացրեց «Կամբերնոլդ Յունայթեդի» կազմում վարձավճարով։ Այս մրցաշրջանում «Կամբերնոլդ Յունայթեդի» կազմում Դալգլիշը դարձավ 37 գոլի հեղինակ[32]։ Այդ նույն ժամանակահատվածում նա նաև աշխատում էր որպես ատաղձագործի օգնական։ Հաջորդ մրցաշրջանում Դալգլիշը սկսեց հաճախ հայտնվել «Սելտիկի» պահեստային թիմի կազմում, որը հայտնի էր բոլորին որպես «Կյուլիթի փողոցի հանցախումբ» (ապագայում Շոտլանդիայի հավաքականի լավագույն փոխհամաձայնեցված ֆուտբոլիստների խումբը)[33][34]։ Այդ թիմում խաղում էին նաև Դենի ՄակԳրեյնը, Ջորջ Կոննելլին, Լու Մակարին և Դեյվիդ Հեյը[35]։ Դալգլիշի նորամուտը «Սելտիկի» առաջին թիմում կայացավ 1968 թվականին։ Նա Շոտլանդական լիգայի գավաթի 1/4 եզրափակչում՝ «Համիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում, փոխարինում կատարելով՝ մտավ խաղադաշտ[36]։ Դալգլիշը նաև ականատես է եղել 1971 թվականին Այբրոկսում տեղի ունեցած ողբերգությանը. նա ներկա է եղել Հին Ֆիրմայի դերբիին (Սելտիկ - Ռեյնջերս), որի ժամանակ զոհվել էր «Ռեյնջերսի» 66 երկրպագու[37]։

1971-72 մրցաշրջանում Դալգլիշը հաստատվեց «Սելտիկի» առաջին թիմում։ Ակումբի կազմում իր առաջին պաշտոնական գոլը նա 11 մետրանոց հարվածից խփել է «Ռեյնջերսի» դեմ հաղթական խաղում, որ անցկացվել է Այբրոկս մարզադաշտում 1971 թվականի օգոստոսին՝ Շոտլանդական լիգայի գավաթի շրջանակներում[38]։ Այդ մրցաշրջանում նա խփեց 23 գոլ առաջնության և գավաթի 49 խաղերում։ Հաջորդ մրցաշրջանում Դալգլիշը բոլոր մրցաշարերում խփած իր 41 գոլերով դարձավ «Հուպսի» լավագույն ռմբարկուն։ Իսկ արդեն 1975-76 մրցաշրջանում նա դարձավ թիմի ավագը։ Այդ մրցաշրջանում «Հուպսին» վերջին տասներկու տարիների ընթացքում առաջին անգամ չհաջողվեց հաղթել որևէ առաջնություն[39]։ Այդ ամենի հետ առանցքային կապ ուներ այն, որ Սթեյնը, ենթարկվելով ավտովթարի, ծանր վնասվածք էր ստացել և բաց էր թողել այդ մրցաշրջանի մեծ մասը[40]։ 1977 թվականի օգոստոսին Շոտլանդիայի առաջնություններում և Եվրոգավաթներում «Սելտիկի» կազմում անցկացրած 320 խաղերից և 167 գոլերից հետո Դալգլիշը «գնվեց» «Լիվերպուլի» կողմից և բրիտանական ֆուտբոլային տրանսֆերների մեջ սահմանվեց ռեկորդային տրանսֆեր 440 000 £ չափով[41]։ Դալգլիշի տեղափոխությունը վատ ընդունվեց «Սելտիկի» երկրպագուների կողմից, և երբ Դալգլիշը 1978 թվականի օգոստոսին «Սելտիկ Պարկում» ստիպված եղավ խաղալ, նա ակումբի երկրպագուների կողմից արժանացավ սուլոցների[42][43]։

Լիվերպուլ խմբագրել

«Լիվերպուլը» Դալգլիշին գնեց այն նպատակով, որ նա կփոխարինի թիմի լավագույն հարձակվող Քևին Քիգանին, ով տեղափոխվել էր «Համբուրգ»[44]։ «Լիվերպուլի» երկրպագուները սկզբում թերահավատորեն էին նայում այն բանին, որ Դալգլիշը կարող է փոխարինել Քիգանին[45]։ Սակայն Դալգլիշը արագորեն հարմարվեց ակումբի խաղին։ Նա իր նորամուտը կատարեց 1977 թվականի օգոստոսի 13-ին «Ուեմբլի» մարզադաշտում մրցաշրջանի բացման խաղում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ սուպերգավաթային եզրափակիչ խաղում հանդես գալով յոթ համարի մարզաշապկով (այն նախկինում պատկանում էր Քևին Քիգանին)[46]։ Նա Լիվերպուլի կազմում իր առաջին գոլը խփել է մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 20-ին «Միդլսբրոյի» դեմ խաղում։ Դալգլիշը գոլի հեղինակ դարձավ նաև երեք օր հետո՝ «Էնֆիլդում» իր համար նորամուտային խաղում. նրանց թիմը «Նյուքասլին» հաղթեց 2:0 հաշվով[47]։ Դալգլիշը խփեց «Լիվերպուլի» վեցերորդ գոլը 1977 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի պատասխան խաղում ընդդեմ Քիգանի «Համբուրգի». վերջինս ջախջախիչ պարտություն կրեց 6:0 հաշվով[48]։ «Լիվերպուլում» իր առաջին մրցաշրջանում Դալգլիշը խաղաց 62 խաղ և դարձավ 31 գոլի հեղինակ (ներառյալ 1978 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ «Ուեմբլի» մարզադաշտում «Բրյուգեի» դեմ խաղում խփված հաղթական գնդակը)[49]։

Իր երկրորդ մրցաշրջանում Դալգլիշը սահմանեց ռեկորդ՝ ակումբի կազմում խփելով 21 գնդակ, ինչպես նաև այդ մրցաշրջանում նա ֆուտբոլային լրագրողների վարկածով ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ[50]։ Քենին բաց չէր թողնում ոչ մի խաղ ընդհուպ մինչև 1980-81 մրցաշրջանը, երբ նա դուրս էր եկել խաղադաշտ «Լիվերպուլի» 42 խաղերից 34-ում և դարձել էր ընդամենը 8 գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում «Կարմիրները» Դալգլիշի հետ առաջին անգամ չհաղթեցին առաջնությունը՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, սակայն դրա փոխարեն նրանք հաղթանակ տարան Չեմպիոնների Լիգայում և Անգլիայի գավաթի մրցությունում[51][52]։ Հաջորդ մրցաշրջանում Դալգլիշը, բարելավելով գոլային վիճակագրությունը, դարձավ 13 գոլի հեղինակ, իսկ «Լիվերպուլը» 13-րդ անգամ դարձավ երկրի չեմպիոն, ինչը երրորդ անգամն էր Դալգլիշի «հայտնվելուց» հետո։ Այդ և մյուս մրցաշրջաններում արդեն սկսվում էր ձևավորվել Դալգլիշի հարվածային տանդեմը Իան Ռաշի հետ[53]։ Քենին սկսեց խաղալ նրա հետ՝ «ուշադրությունն իր վրա գրավելով և դրանով իսկ ազատ տարածքները բացելով նրա համար»[54][55][56]։

Ձեռքբերումներ խմբագրել

Որպես ֆուտբոլիստ խմբագրել

  Սելտիկ[57]

  Լիվերպուլ[57]

Որպես մարզիչ խմբագրել

  Լիվերպուլ[57]

  Բլեքբեռն Ռովերս[57]

  Սելտիկ

  • Լիգայի գավաթակիր (1) - 2000[57]

Անձնական խմբագրել

Այլ խմբագրել

Խաղերի վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա[76][77]
Ակումբ Մրցաշրջան Լիգա[78] Ազգային գավաթներ Եվրոգավաթներ[79] Այլ[80] Ընդհանուր
Գավաթ[81] Լիգայի գավաթ[82]
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սելտիկ 1968-69 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0
1969-70 2 0 0 0 2 0 0 0 0 0 4 0
1970-71 3 0 1 0 0 0 1 0 2 0 7 0
1971-72 31 17 4 1 8 5 7 0 3 6 53 29
1972-73 32 23 6 5 11 10 4 3 3 0 56 41
1973-74 33 18 6 1 10 3 7 2 3 1 59 25
1974-75 33 16 5 2 8 3 2 0 3 0 51 21
1975-76 35 24 1 1 10 4 5 3 2 0 53 32
1976-77 35 14 7 1 10 10 2 1 0 0 54 26
Ընդհանուր 204 112 30 11 60 35 28 9 16 7 338 174
Լիվերպուլ 1977-78 42 20 1 1 9 6 7 3 3 1 62 31
1978-79 42 21 7 4 1 0 2 0 2 0 54 25
1979-80 42 16 8 2 7 4 2 0 1 1 60 23
1980-81 34 8 2 2 8 7 9 1 1 0 54 18
1981-82 42 13 3 2 10 5 6 2 1 0 62 22
1982-83 42 18 3 1 7 0 5 1 1 0 58 20
1983-84 33 7 0 0 8 2 9 3 1 0 51 12
1984-85 36 6 7 0 1 0 7 0 2 0 53 6
1985-86 21 3 6 1 2 1 0 0 2 2 31 7
1986-87 18 6 0 0 5 2 0 0 2 0 25 8
1987-88 2 0 0 0 0 0 0 0 0 0 2 0
1988-89 0 0 0 0 1 0 0 0 1 0 2 0
1989-90 1 0 0 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 355 118 37 13 59 27 47 10 17 4 515 172
Ընդհանուրը կարիերայում 559 230 67 24 119 62 75 19 33 11 853 346

Աղբյուրներ՝

Ազգային հավաքական խմբագրել

Վիճակագրությունը հավաքականում
Հավաքական Թվական ԱԱ-ի ընտրական խաղեր ԱԱ-ի եզրափակիչ խաղեր ԵԱ-ի ընտրական խաղեր Բրիտանիայի առաջնություն Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շոտլանդիա 1971 - - - - 1 0 0 0 1 0 2 0
1972 2 1 - - - - 0 0 0 0 2 1
1973 2 0 - - - - 3 1 4 0 9 1
1974 - - 3 0 1 0 3 1 4 3 11 4
1975 - - - - 5 1 3 1 2 0 10 2
1976 2 0 - - - - 2 2 2 1 6 3
1977 2 2 - - - - 3 3 5 2 10 7
1978 - - 3 1 3 2 3 0 1 0 10 3
1979 - - - - 4 1 3 0 2 0 9 1
1980 2 0 - - 1 1 3 0 2 0 8 1
1981 4 1 - - - - 0 0 0 0 4 1
1982 - - 2 1 1 2 3 0 2 1 8 4
1983 - - - - 3 0 0 0 1 0 4 0
1984 2 1 - - - - 0 0 1 1 3 2
1985 2 0 - - - - - - 1 0 3 0
1986 - - - - 2 0 - - 1 0 3 0
Ընդհանուրը կարիերայում 18 5 8 2 21 7 26 8 29 8 102 30

Աղբյուր՝

Շոտլանդիայի հավաքականի կազմում խփած գոլերի վիճակագրություն խմբագրել

Թվական Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Առաջնություն
1 15 Նոյեմբերի 1972 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Դանիա 1-0 2-0 ԱԱԸՓ
2 16 Մայիսի 1973 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Հս. Իռլանդիա 1-2 1-2 ՄԲՏԱ
3 27 Մարտի 1974 Վալդստադիոն, Ֆրանկֆուրտ   ԳԴՀ 1-2 1-2 ԸԽ
4 14 Մայիսի 1974 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Ուելս 1-0 2-0 ՄԲՏԱ
5 6 Հունիսի 1974 Ուլլեվոլ, Օսլո   Նորվեգիա 2-1 2-1 ԸԽ
6 30 Հոկտեմբերի 1974 Հեմպդեն Պարկ, Գլազգո   ԳԴՀ 3-0 3-0 ԸԽ
7 20 Մայիսի 1975 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Հս. Իռլանդիա 2-0 3-0 ՄԲՏԱ
8 29 Հոկտեմբերի 1975 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Դանիա 1-1 3-1 ԵԱԸՓ
9 8 Մայիսի 1976 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Հս. Իռլանդիա 3-0 3-0 ՄԲՏԱ
10 15 Մայիսի 1976 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Անգլիա 2-1 2-1 ՄԲՏԱ
11 8 Սեպտեմբերի 1976 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Ֆինլանդիա 3-0 6-0 ԸԽ
12 27 Ապրիլի 1977 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Շվեյցարիա 2-1 3-1 ԸԽ
13 1 Հունիսի 1977 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Հս. Իռլանդիա 1-0 3-0 ՄԲՏԱ
14 1 Հունիսի 1977 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Հս. Իռլանդիա 3-0 3-0 ՄԲՏԱ
15 4 Հունիսի 1977 Ուեմբլի, Լոնդոն   Անգլիա 2-0 2-1 ՄԲՏԱ
16 15 Հունիսի 1977 Ազգային մարզադաշտ, Սանտյագո   Չիլի 1-0 4-2 ԸԽ
17 21 Սեպտեմբերի 1977 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Չեխոսլովակիա 3-0 3-1 ԱԱԸՓ
18 12 Հոկտեմբերի 1977 Էնֆիլդ, Լիվերպուլ   Ուելս 2-0 2-0 ԱԱԸՓ
19 11 Հունիսի 1978 Մալվինաս Արհենտինաս, Մենդոսա   Նիդերլանդներ 1-1 3-2 ԱԱ
20 25 Հոկտեմբերի 1978 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Նորվեգիա 1-1 3-2 ԵԱԸՓ
21 25 Հոկտեմբերի 1978 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Նորվեգիա 2-2 3-2 ԵԱԸՓ
22 7 Հունիսի 1979 Ուլլեվոլ, Օսլո   Նորվեգիա 2-0 4-0 ԵԱԸՓ
23 26 Մարտի 1980 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Պորտուգալիա 1-0 4-1 ԵԱԸՓ
24 25 Փետրվարի 1981 Ռամատ-Գան, Ռամատ-Գան   Իսրայել 1-0 1-0 ԱԱԸՓ
25 23 Մարտի 1982 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Նիդերլանդներ 2-0 2-1 ԸԽ
26 15 Հունիսի 1982 Լա-Ռոսալեդա, Մալագա   Նոր Զելանդիա 1-0 5-2 ԱԱ
27 15 Դեկտեմբերի 1982 Էյզել, Բրյուսել   Բելգիա 1-0 2-3 ԵԱԸՓ
28 15 Դեկտեմբերի 1982 Էյզել, Բրյուսել   Բելգիա 2-1 2-3 ԵԱԸՓ
29 12 Սեպտեմբերի 1984 Հեմպդեն Պարկ, Գլազգո   ՀՍ 3-1 6-1 ԸԽ
30 14 Նոյեմբերի 1984 Հեմպդեն Պարկ, Գլազգո   Իսպանիա 3-1 3-1 ԱԱԸՓ

Աղյուսակում տրված հապավումների ցանկը.

  • ԸԽ - ընկերական խաղ
  • ԱԱ - աշխարհի առաջնություն
  • ՄԲՏԱ - Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն
  • ԱԱԸՓ - աշխարհի առաջնության ընտրական փուլ
  • ԵԱԸՓ - Եվրոպայի առաջնության ընտրական փուլ

Մարզչական վիճակագրություն խմբագրել

Ակումբ Երկիր Սկիզբ Ավարտ Արդյունքներ
Խ Հ Ո Պ Հ %
Լիվերպուլ   Մայիսի 30, 1985 Փետրվարի 22, 1991 299 182 76 41 60,87
Բլեքբեռն Ռովերս   Հոկտեմբերի 12, 1991 Հունիսի 25, 1995 196 103 46 47 52,55
Նյուքասլ Յունայթեդ   Հունվարի 14, 1997 Օգոստոսի 27, 1998 78 30 22 26 38,46
Սելտիկ   Փետրվարի 10, 2000 Հունիս 1, 2000 18 10 4 4 55,56
Լիվերպուլ   Հունվարի 8, 2011 Մայիսի 16, 2012 74 35 17 22 47,30
Ընդհանուր 665 360 165 140 54,14

Աղյուսակում տրված հապավումների ցանկը.

  • Խ - խաղեր
  • Հ - հաղթանակներ
  • Ո - ոչ-ոքի
  • Պ - պարտություններ
  • Հ % - հաղթանակների տոկոսային չափը ընդհանուր խաղերում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Benammar, Emily (2008 թ․ ապրիլի 27). «PFA Player of the Year winners 1974–2007». The Daily Telegraph. Վերցված է 2009 թ․ հունիսի 18-ին.(չաշխատող հղում)
  4. «Scotland 3 Luxembourg 0». The Glasgow Herald. 1986 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
  5. Carroll, James (2010 թ․ հունվարի 24). «Dalglish named the greatest». liverpoolfc.tv. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  6. The list was published in the February 2010 edition of Four Four Two magazine
  7. «100 PWSTK – THE DEFINITIVE LIST». Ливерпуль. 2006 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  9. «Dalglish makes Liverpool return». BBC Sport. 2009 թ․ հուլիսի 4. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
  10. «Roy Hodgson leaves Fulham to become Liverpool manager». BBC Sport. 2010 թ․ հուլիսի 1. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. Bevan, Chris and Barder, Russell (23 January 2009) When Dalglish did the Double BBC Sport Retrieved on 18 June 2009
  12. «Scotland 3–2 Holland, World Cup finals group stage, June 11, 1978». Daily Mirror. London. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  13. Hunter, Andy (2010 թ․ հոկտեմբերի 4). «Spectre of Kenny Dalglish hovers over Roy Hodgson at Liverpool». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. Liverpool takeover completed by US company NESV BBC Sport
  15. «Roy Hodgson exits Liverpool & Kenny Dalglish takes over». BBC Sport. 2011 թ․ հունվարի 8. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  16. «Man Utd 1–0 Liverpool». BBC Sport. 2011 թ․ հունվարի 9. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  17. Winter, Henry (2011 թ․ հունվարի 10). «Kenny Dalglish admits he would be 'delighted' to become the permanent Liverpool manager». The Daily Telegraph. London. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  18. Winter, Henry (2011 թ․ հունվարի 12). «Blackpool 2 Liverpool 1: match report». The Daily Telegraph. London. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  19. Hunter, Andy (2011 թ․ հունվարի 13). «Liverpool face 'big challenge' after Blackpool defeat, says Kenny Dalglish». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  20. «Hodgson leaves Liverpool FC» (անգլերեն). Liverpool FC.tv. 8.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  21. «Kenny: The story so far» (անգլերեն). Liverpool FC.tv. 8.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  22. Բարև Արքային
  23. «Liverpool Legend Dalglish Sacked As Manager». yahoo. 2012 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  24. «Kenny Dalglish – A Squad». Scottish FA website. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  25. Dalglish; Winter 2010, էջ. 3
  26. Liverpool manager Kenny Dalglish through the years: in pictures
  27. My School Sport: Kenny Dalglish The Daily Telegraph (12 April 2006) Retrieved on 18 June 2009
  28. Smith, Rory (2011 թ․ հունվարի 20). «Liverpool hope to compromise with Ajax over Luis Suárez». The Daily Telegraph. London. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  29. «Hall of Fame Kenny Dalglish». International Football Hall of Fame. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  30. White, Duncan (2011 թ․ հունվարի 22). «Wolverhampton Wanderers 0 Liverpool 3: match report». The Daily Telegraph. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  31. Kelly 1993, էջ. 34
  32. Lomax, Andrew (14 February 2008) Kenny Dalglish backs Scottish youngsters Արխիվացված 2012-09-17 archive.today The Daily Telegraph Retrieved on 18 June 2009
  33. Hunter, Andy (2011 թ․ փետրվարի 2). «Kenny Dalglish moves towards permanent manager's role at Liverpool». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  34. Winter, Henry (2011 թ․ փետրվարի 1). «Kenny Dalglish loses Fernando Torres but finds crown princes in Andy Carroll and Luis Suárez». The Daily Telegraph. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  35. Macpherson 2007, էջ. 224
  36. NOW YOU KNOW: Kenny Dalglish debuted for Celtic against Hamilton Evening Times (18 March 2009) Retrieved on 18 June 2009
  37. «Kenny Dalglish: Hillsborough families are magnificent». Liverpool Echo. 2009 թ․ ապրիլի 15. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  38. Sutton, John (2011 թ․ հուլիսի 2). «Liverpool FC manager Kenny Dalglish awarded honorary degree». Liverpool Echo. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  39. «Gary Player Invitational Returns to Wentworth». Gary Player.com. 2006 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 18-ին.
  40. Remembering Jock Stein BBC Sport (6 September 2005) Retrieved on 18 June 2009
  41. «Benitez opens talks with Dalglish». BBC Sport. 2009 թ․ ապրիլի 24. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.
  42. Macpherson 2007, էջ. 279
  43. Smith, Alan (2011 թ․ փետրվարի 7). «Fernando Torres's substitution the ultimate accolade to stubborn Liverpool at Stamford Bridge». The Daily Telegraph. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  44. Pleat, David (2011 թ․ փետրվարի 6). «Chelsea big hitters stifled by Kenny Dalglish's defensive masterplan». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  45. Lawford, Mark (1 April 2009) Home is where the heart is: Shearer joins Keegan, Dalglish, Souness, Ardiles, Hoddle, Redknapp and Bremner in the legends' hotseat club - but who was the best of them all? The Daily Mail Retrieved on 18 June 2009
  46. Winter, Henry (2011 թ․ փետրվարի 6). «Chelsea 0 Liverpool 1: match report». The Daily Telegraph. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  47. «Kenny signs three-year deal». Liverpoolfc.tv. 2011 թ․ մայիսի 12. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  48. «The Marina Dalglish Appeal – About Us». The Marina Dalglish Appeal.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
  49. «Cardiff City 2 Liverpool 2; Liverpool win on penalties». The Daily Telegraph. London. 2012 թ․ փետրվարի 27. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  50. Panja, Tariq (2012 թ․ մայիսի 17). «Liverpool Fires Dalglish After Worst League Finish In 18 Years». Bloomberg. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  51. Ingham, Mike (2012 թ․ մայիսի 16). «Kenny Dalglish sacked as Liverpool manager». BBC Sport. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  52. «John W Henry: Kenny Dalglish would have been sacked even if he won FA Cup». Daily Mail. London.
  53. «Rush, Dalglish voted best British strike duo». The Independent. 1999 թ․ մարտի 6. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  54. «The Joy of Six: great strike partnerships». The Guardian. 2009 թ․ ապրիլի 24. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite news}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  55. «Kenny Dalglish returns to Liverpool on board of directors». BBC Sport. 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  56. Rogers, Paul (2006 թ․ մայիսի 1). «Reds leave it late to win Replay 86». liverpoolfc.tv. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
  57. 57,0 57,1 57,2 57,3 57,4 Philip, Robert (2011). «12. Kenny Dalglish MBE». Scottish Sporting Legends. Mainstream Publishing Company (Edinburgh) Ltd. ISBN 9781780571669. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  58. «Match details from Liverpool - Manchester United played on 13 August 1977 - LFChistory».
  59. «Match details from Liverpool - Arsenal played on 11 August 1979 - LFC history».
  60. «Charity Shield returns to Anfield». Liverpool FC.
  61. «1982/83 Charity Shield Liverpool v Tottenham Hotspur».
  62. 62,0 62,1 «Match details from Liverpool - Arsenal played on 12 August 1989 - LFC history».
  63. 63,0 63,1 «Match details from Liverpool - Everton played on 16 August 1986».
  64. 64,0 64,1 «Match details from Liverpool - Wimbledon played on 20 August 1988 - LFC history».
  65. «Match details from Liverpool - Manchester United played on 18 August 1990 - LFC history».
  66. FA Cup Final 1988 Արխիվացված 2011-12-09 Wayback Machine FA-Cup Finals, Retrieved on 18 June 2009
  67. «England Player Honours – Professional Footballers' Association Players' Players of the Year». England Football Online. 2007 թ․ հունիսի 19. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  68. «FWA FOOTBALLER OF THE YEAR AWARD». footballwriters. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  69. Grahame, Ewing (8 October 2008) George Burley backs Darren Fletcher to beat Kenny Dalglish's Scotland cap record Արխիվացված 2012-09-11 archive.today The Daily Telegraph Retrieved on 18 June 2009
  70. The Kenny Dalglish file BBC Sport (27 August 1998) Retrieved on 18 June 2009
  71. 71,0 71,1 «Kenny Dalglish». nationalfootballmuseum.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  72. «Inductees 2004». scottishfootballhalloffame.co.uk. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  73. «FWA TRIBUTE AWARD». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  74. «Ballon d'Or Winners». About.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  75. «Member of the British Empire». mndb.com.
  76. «Dalglish, Kenny». FitbaStats. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  77. «Player profile». www.lfchistory.net. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  78. Որոշ աղբյուրներում Դալգլիշի 1973 թվականի ապրիլի 21-ին գոլը՝ խփված «Արբրոտ»-ի դարպասը, համարվում է ինքնագոլ, իսկ Սենտ-Ջոնստոնի դեմ ապրիլի 14-ին խփված գոլն էլ նշվում է Բիլլի Մակնիլլի անվան տակ։ Այս ձևով դուրս է գալիս, որ 1972-73 մրցաշրջանում Դալգլիշի գոլերի քանակը կազմում է 21։
  79. ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈւԵՖԱ-ի գավաթ, ՈւԵՖԱ գավաթների տիրակալների գավաթ։
  80. Անգլիայի սուպերգավաթ, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, Միջմայրցամաքային գավաթ, ScreenSport-ի սուպերգավաթ, Գլազգոյի գավաթ, Դրայբրոյի գավաթ, Ֆուտբոլային լիգայի հարյուրամյակի գավաթ։
  81. Շոտլանդիայի գավաթ, Անգլիայի գավաթ
  82. Շոտլանդական լիգայի գավաթ, Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենի Դալգլիշ» հոդվածին։
Նախորդող՝
Բիլլի Մաքնիլ
«Սելտիկ»-ի ավագ
1975–1977
Հաջորդող՝
Դենի Մաքգրեյն
Նախորդող՝
Ջո Ֆեգան
«Լիվերպուլ»-ի մարզիչ
1985–1991
Հաջորդող՝
Գրեմ Սունես
Նախորդող՝
Տոնի Պարկս
«Բլեքբեռն Ռովերս»-ի մարզիչ
1991–1995
Հաջորդող՝
Ռեյ Հարֆուրդ
Նախորդող՝
Թերի Մակդերմոտ
«Նյուքասլ»-ի մարզիչ
1997–1998
Հաջորդող՝
Ռուդ Գուլիտ
Նախորդող՝
Ջոն Բարնս
«Սելտիկ»-ի մարզիչ
2000
Հաջորդող՝
Մարտին Օ'Նիլ
Նախորդող՝
Ռոյ Հյուդսոն
«Լիվերպուլ»-ի մարզիչ
2011-2012
Հաջորդող՝
Բրենդան Ռոջերս