Ռեյնջերս Ֆուտբոլային Ակումբ (անգլ.՝ Rangers Football Club), ֆուտբոլային ակումբ է Գլազգոյից, որը հանդես է գալիս Շոտլանդական Չեմպիոնշիփում։ Թիմի տնային մարզադաշտն է «Այբրոկսը», որը գտնվում է Գլազգո քաղաքի հարավ-արևմուտքում։ Ակումբը հիմնադրվել է 1872 թվականին։ Ռեյնջերսը իր հիմնադրման օրից սկսած հանդես է եկել Շոտլանդիայի Պրիմեր Լիգայում, իսկ վերջին անգամ շոտլանդական ակումբը բարձրագույն դիվիզիոնում խաղացել է 2011-12 մրցաշրջանին։

Ռեյնջերս Ֆուտբոլային Ակումբ
Ռեյնջերս ՖԱ.png
Ամբողջական անուն Rangers Football Club
Մականուն(ներ) Ջերս (անգլ.՝ The Gers)
Թավշյա արջեր (անգլ.՝ The Teddy Bears)
Վառ-կապույտներ (անգլ.՝ The Light Blues)
Հիմնադրում Մարտ, 1872
Երկիր Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Այբրոկս
Գլազգո, Շոտլանդիա
Տարողունակություն 50,817
Տեր Rangers International Football Club plc
Նախագահ Շոտլանդիա Դեյվ Քինգ
Մարզիչ Անգլիա Սթիվեն Ջերարդ
Կայք
Լիգա Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա
2021-22 2-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

2012 թվականին, Ռեյնջերս ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ն դարձավ սնանկ և հեռացավ տնօրինությունից։ Դա հանգեցրեց ֆուտբոլային ակումբի լուծարմանը՝ հարկերի պայմանավորվածությունը խախտելու համար։ Ռեյնջերս ՖԱ-ի ակտիվները սառեցվեցին, այն գնեց նոր ընկերություն։ Շոտլանդիայի Ֆուտբոլի ասոցիացիան թիմին տեղափոխեց Շոտլանդական Չեմպիոնշիփ։ Թիմն ամբողջ 2012-13 մրցաշրջանն անցկացրեց Չեմպիոնշիփում։

Ռեյնջերս ֆուտբոլային ակումբը ռեկորդակիր է. թիմն ամենից շատն է նվաճել Շոտլանդիայի ազգային առաջնությունը։ Թիմը ոսկե հեթ-տրիկի մրցանակակիր է ամբողջ աշխարհում, 55 անգամ հաղթել է երկրի ազգային առաջնությունը, 33 անգամ՝ Շոտլանդիայի գավաթը, 27 անգամ՝ Շոտլանդիայի լիգայի գավաթը։ Թիմը նաև նվաճել է Երրորդ Դիվիզիոնի տիտղոսը 2013 թվականին և տեղափոխվել Երկրորդ Դիվիզիոն։

Արտաքին հղումներԽմբագրել