Ձիաբուծություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ձիաբուծություն, անասնապահության ճյուղ, զբաղվում է ձիերի բուծմամբ և օգտագործմամբ։
Ծագել է Ասիայի և Եվրոպայի երկրներում մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում։ Աֆրիկա ձիեր ներմուծվել են մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում (Փոքր Ասիայի ), Ամերիկա մեր թվարկությունից առաջ 16-րդ դարում, իսկ Ավստրալիա՝ 17-րդ դարում։
Ձիաբուծությունը զարգացած է եղել նաև Հին Հայաստանում։ Ընտելացված ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը գյուղատնտեսությունը ու տրանսպորտային աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում։ Մարդը հնագույն ժամանակներից կաւտարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել տարբեր ցեղեր, որոնք միավորվում են երեք հիմնական տիպերի՝ հեծկանների, լծկանների և ծանրաքարշերի մեջ։
Գյություն ունեն ձիերի 200-ից ավելի ցեղ և ցեղախումբ (առավել հայտնի են օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, Անգլիայի զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի ու կլեյդեսդալյան ծանրաքարշերը, ամերիկյան վարգունները, արաբ, ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները և այլն)։ 1930-50-ական թվականներին գյուղատնտեսության արտադրության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես բարձր զարգացում ունեցող երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվեց գրեթե կրկնակի անգամ (1930 թվականին այն կազմել է մոտ 120 միլիոն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 702)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիաբուծություն» հոդվածին։ |