Խարիբդա (հին հուն.՝ Χάρυβδις, ընդունելի է Խարիբդիդա տառադարձությունը), ծովային հրեշ՝ հին հունական դիցաբանության մեջ․ ամենակուլ ծովային ճառագայթի մարմնավորումն է (ստուգաբանորեն Խարիբդա նշանակում է «հորձանուտ», չնայած կան նաև այս բառի այլ մեկնաբանություններ)[1][2]։

Խարիբդա
Տեսակծովի հունական աստված և ծովային հրեշ
Սեռիգական
ՀայրՊոսեյդոն
ՄայրԳեա
 Charybdis Վիքիպահեստում

Հոմերոսի «Ոդիսական»–ում Խարիբդան պատկերված է որպես ծովային աստվածություն (հին հուն.՝ δία Χάρυβδις), որն ապրում է ժայեռի տակ գտնվող նեղուցում՝ մեկ այլ ժայռից նետի թռիչքի հեռավորության վրա, որը ծառայում էր որպես քարայրի հրեշ Սկիլլայի (Սցիլլայի) նստավայր[2]։ Խարիբդան ապրում էր հսկայական թզենու տակ (թուզ կամ ժանտաթզենի)[3]։

Նրա և Սցիլլայի միջև անցումը ծայրաստիճան նեղ և վտանգավոր էր, և նավաստիների համար շատ դժվար էր անցնել Խարիբդան, որպեսզի չհասնեն Սքիլլային՝ երկար պարանոցի վրա վեց գլուխ ունեցող հրեշին, որն ապրում էր բարձր ժայռի քարանձավում[3]։ Այստեղից էլ գալիս է «Սկիլլայի և Խարիբդայի միջև» արտահայտությունը։

Աշխարհագրական տեսանկյունից, երկու այլաբանական հրեշների գտնվելու վայրը կապել էին Իտալիայի և Սիցիլիայի միջև գտնվող ծովային նեղուցի հետ[3]։

Հնագույն դիցաբանական առասպելներում Խարիբդան գրեթե ոչ մի դեր չի ունեցել. ավելի ուշ նա կոչվեց Պոսեյդոնի և Գեայի դուստր։

Հոմերոսի նկարագրություն խմբագրել

 
Նավը Խարբիդիսի մոտ

Եթե Սկիլլայի նկարագրությունը շատ մանրամասն է՝ տասներկու թաթ, ուսերին՝ վեց երկար ճկուն պարանոց, յուրաքանչյուր պարանոցի վրա՝ գլուխ, երախում՝ երեք շարքերով դասավորցած սուր ատամներ․ բոլոր երախները բացելով՝ նա նավից առևանգում էր միանգամից վեց մարդ, իսկ Հոմերոսի մոտ Խարիբդան անհատականություն չունի, այլ պարզապես ծովային հորձանուտ է՝ անտեսանելի ջրային աստվածուհի, որը օրական երեք անգամ կլանում է և նույնքան անգամ դուրս է բերում ծովային ջուրը Խարիբդի ժայռի տակ[2]։

Երբ Ոդիսևսը իր ուղեկիցների հետ անցնում էր Սկիլլայի և Խարիբդայի միջև ընկած նեղուցով՝ վերջինս ագահորեն կլանում էր աղի խոնավությունը։ Հույս ունենալով, որ Խարիբդայից մահն անխուսափելիորեն սպառնում է բոլորին, մինչդեռ վեցգլխանի Սկիլլան կարող էր խլել միայն վեցը․ Ոդիսևսը, կորցնելով իր վեց ընկերներին, որոնց խժռել էր Սկիլլան, դուրս է գալիս սարսափելի նեղուցից[2][4]։

Երբ ավելի ուշ, որպես պատիժ Հիպերիոնի ցլերին սրբապաշտ ծեծի ենթարկելու համար և Զևսի հրամանով, փոթորիկը ջարդեց Ոդիսևսի նավը և լցրեց նրա ընկերների դիակները ծովի մեջ, ինքը՝ Ոդիսևսը, ով կարողացավ կառչել կայմից և կիլին, կրկին քամին տեղափոխեց Խարիբդիս։ Տեսնելով անխուսափելի մահը, այդ պահին, երբ նավի բեկորները ջրապտույտի մեջ ընկան, նա բռնեց դեպի ջուրը իջնող թզենու ճյուղերը և կախված մնաց այդ դիրքով, մինչև Խարիբդիսը հետ շպրտեց «ցանկալի գերանները»։ Հետո ձեռքերը և ոտքերը տարածելով՝ նա ամբողջ ծանրությամբ նետվեց նավի դեն նետված մնացորդների վրա և թամբելով դրանք՝ դուրս եկավ ջրապտույտից[2]։

Ոդիսևսի պես Յասոնը իր ուղեկիցների հետ միասին ուրախ անցավ Խարիբդիսը՝ Թետիսի օգնության շնորհիվ․ Էնեասը, որը նույնպես պետք է անցներ նույն ճանապարհով՝ գերադասեց շրջանցել այդ վտանգավոր վայրը[2]։

 

Աշխարհագրական դիրք խմբագրել

Աշխարհագրորեն Խարիբդայի և Սցիլլայի գտնվելու վայրը համընկնում էր Մեսիական նեղուցի հետ, ընդ որում՝ Խարիբդան տեղավորված էր Փելորյան հրվանդանի նեղուցի սիցիլիական մասում, իսկ Սցիլլան հակառակ հրվանդանի վրա (Բրուտտիայում, Ռեգիայի մոտ), որը հնում կրում էր նրա անունը (լատ.՝ Scyllaeum promontorium, հին հուն․՝ Σκύλλαιον)։ Միևնույն ժամանակ, ուշադրություն է հրավիրում Հոմերոսի մոտ առասպելական վտանգավոր նեղուցի ֆանտաստիկ նկարագրության անհամապատասխանությանը Մեսինյան նեղուցի իրական բնույթով, որն այնքան էլ վտանգավոր չէ ծովագնացների համար[2]։

Բացի մեսիական Խարիբդայից, հնում, Խարիբդա անվան տակ հայտնի էր անդունդ, որտեղ անհետանում էր Սիրիայում Օրոնտայի գետի որոշակի ընթացքը՝ Անտիոքի և Աֆամեայի միջև, և Կադիսի մոտ հորձանուտ Իսպանիայում[2]։

Ժողովրդական բանահյուսություն խմբագրել

Սցիլլայի և Խարիբդայի համադրումը ռուսաց լեզվի մեջ է մտել «Սցիլլայի և Հարիբդայի միջև» արտահայտությամբ, որը համարժեք է «կրակից կրակի մեջ» ասացվածքին. այստեղ են դասվում հուն․՝ Τὴν Χάρυβδιν ἐκφυγὼν τῇ Σκύλλῃ περιέπεσον («փախչելով Խարիբդից, բախվեց Սցիլլային»), և լատ․՝ «Incidis in Scyllam cupiens vitare Charybdin» («բախվում էս Սցիլլային, ցանկանալով խուսափել Հարիբդայից») նրա այլ տեսակները[2]։

Գրականության մեջ և արվեստում խմբագրել

Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի գլուխներից մեկը կոչվում է «Սենտ Անտուան արվարձանի Խարիբդան և Տամպլ արվարձանի Սցիլլան»։

Ստրուգացկի եղբայրների «Հեռավոր ծիածան» վեպում «Խարիբդան» մեխանիզմի անունն է (սարք թրթուրավոր քայլի վրա), որը կլանում է կատակլիզմի էներգիան։

Խարիբդան հայտնվել է «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը» գրքում և նրա մոտիվներով նկարահանված ֆիլմում։

Աստղագիտության մեջ խմբագրել

  • Խարիբդայի պատվին կոչվել է Խարիբիդիս աստերոիդը (388), որը բացվել է 1894 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.583
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Харибда и Скилла». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 3,2 Сцилла // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  4. Гомер. Одиссея XII 245; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 9, 25; Э VII 20-21

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարիբդա» հոդվածին։