Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պեգաս (այլ կիրառումներ)
Pegaz Opera Poznań.jpg

Պեգաս (հին հուն․՝ Πήγασος) առասպելական թևավոր նժույգ հին հունական դիցաբանության մեջ։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Գորգոն Մեդուզայի մարմնից, երբ նրան սպանել է Պերսևսը։ Հետագայում հերոս Բելլերոփոնտեսը աստվածների օգնությամբ սանձելով Պեգասին հաղթել է Քիմերա հրեշին։ Պեգասի կճղակի հպումից Հելիկոն լեռան վրա բխել է Հիպպոկրենե աղբյուրը, որի ջուրը ներշնչել է բանաստեղծներին («Պեգասին թամբել» արտահայտությունն ստացել է բանաստեղծ լինելու իմաստ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 222