Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոդիսևս (այլ կիրառումներ)

Ոդիսևս (հին հունարեն՝ Ὀδυσσεύς, լատին․՝ Ulysses, Ուլիսես կամ Ulixes, Ուլիքսես), հունական առասպելաբանության մեջ Իթակե կղզու արքա, Լաերտեսի որդին, խորամանկության ու հնարամտության մարմնացում, Հոմերոսի «Ոդիսական» էպիկական պոեմի գլխավոր հերոս, «Իլիականի» գլխավոր կերպարներից։

Ջոն Ու. Ուոթերհաուս՝ Ոդիսևսը և սիրենները։

Ոդիսևսի դեգերումները

խմբագրել

Ոդիսևսի դեգերումներն սկսվել են Տրոյայի պատերազմից վերադառնալու պահից և տևել մինչև հարազատ Իթաքե հասնելը։ Դրանք տևեցին տասներկու տարի և ուղեկցվեցին անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։ «Ոդիսական» բառը դարձել է նպատակին հասնելու համար դժվար ճանապարհորդություն և այլ գործունեություն բնորոշող գոյական։

Աստվածների ցասումը

խմբագրել

Տրոյան գրավելուց հետո նավերով ծով դուրս եկած հույներին դաժանաբար պատժեցին այն նույն՝ Աթենաս և Պոսեյդոն աստվածները, որոնք օգնել էին հույներին՝ հաղթանակի հասնելու։ Պատճառը հույների՝ խելագարության աստիճանի հասնող ուրախությունն էր և այն, որ նրանք համարյա մոռացել էին, որ հաղթանակի համար պարտական են աստվածներին[1]։
Պոսեյդոնի ուղարկած վիթխարի ալիքները կործանեցին Ագամեմնոնի նավերը, իսկ Մենելաոսին քշեցին մինչև Եգիպտոս։ Ոդիսևսը փրկվեց, սակայն նրան բաժին հասան նոր տառապանքներ՝ մինչև իր ընտանիքին միանալը նա պետք է անցներ բազում փորձությունների միջով։

Կալիպսոյի կղզում

խմբագրել

Ոդիսևսի նավի մնացորդները հասնում են մի կղզի, որի տիրուհին էր չքնաղ նիմփ Կալիպսոն։ Իր հմայքներով Կալիպսոն Ոդիսևսին պահում է յոթ տարի, որոնք Ոդիսևսի համար անցնում են աննկատ։ Աթենասը համոզում է Զեւսին, որ նա ստիպի Կալիպսոյին Ոդիսևսին բաց թողնելու։ Զևսի այդ պահանջը Կալիպսոյին է հասցնում նրա բանբեր Հերմեսը։ Ոդիսևսը քսան հաստաբուն ծառերից պատրաստում է մի լաստանավ և հեռանում է Կալիպսոյի կղզուց։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Edith Hamilton. Mythology.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոդիսևս» հոդվածին։