Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թետիս (այլ կիրառումներ)

Թետիս (հին հունարեն՝ Θέτις, լատին․՝ Thetis), հունական դիցարանի[3] ծովերի աստվածուհի։ Ուրանոսի և Գեայի[4] դուստրը, ըստ թեսալական առասպելի համարվել է կենտավրոս Քիրոնի դուստրը։ Մարմնի ներքևի մասը թեփուկավոր է, ինչպես ձկներինը[5]։

Թետիս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրՆերևս[1][2]
ՄայրԴորիս[1][2]
ԱմուսինՊելեյ[1] և Նեպտուն
ԶավակներԱքիլլես[1]
ՀատկանիշներԾովերի աստվածուհի
 Thetis Վիքիպահեստում

Թետիս օգնականը

խմբագրել

Հոմերոսյան զրույցներից հայտնի է, որ Թետիսի օգնությամբ արգոնավորդները[6] հաջողությամբ անցան դժվարանցանելի նեղուցը։ Նրան արգոնավորդներին օգնելու էր ուղարկել Հերան։ Նա լողում էր՝ դելֆինի վրա նստած[7]։

Նա օգնել է Դիոնիսոսին, որը փախչում էր Լիկուրգոսից[8]։ Թետիսը փրկել է նաև նորածին Հոփեստոսին, որին մայրը՝ Հերան, Օլիմպոսից նետել էր ծովը[9]։

Կանխագուշակություն

խմբագրել

Թետիսը մեծանում է Հերայի խնամակալության ներքո և հանուն Հերայի՝ խուսափում էր Զևսի հետ հարաբերություններ ունենալուց, սա էլ նրան դատապարտում է մահկանացուների[10] հետ կապված լինելու։ Թետիսի ամուսնությունը կազմակերպում է Հերան[11]։

Մեկ այլ առասպելի համաձայն՝ կանխագուշակել էին, որ Թետիսի որդին պիտի լիներ ավելի ուժեղ, քան հայրը։ Այդ մասին Պրոմեթևսից[12] բացի ոչ ոք չգիտեր։ Դա գուշակել էր կամ Մայրան[13], կամ Թեմիդան՝ Պրոմեթևսի մայրը[14], կամ Պրոմեթևսը։ Այդ մասին Զևսին հաղորդել էր Նյուքտան[15]։

Զևսը հետապնդում է Թետիսին՝ ցանկանալով տիրանալ նրան։ Այդպես հասնում է մինչև Կովկաս, որտեղ հանդիպում է Պրոմեթևսին[16], ով նրան պատմում է գուշակության մասին։ Զևսը, վախենալով, որ Թետիսից ծնված երեխան կարող է իրեն տապալել, որոշում է նրան ամուսնացնել մահկանացուի հետ։ Այդ մահկանացուն Պելևս արքան էր, չնայած որ Թետիսը չէր ձգտում ամուսնության։

Ըստ Փինադրոսի՝ Թետիսի հետ ամուսնանալու համար վիճում են Պոսեյդոնը[17] և Զևսը[18]։ Վերջինիս Պրոմեթևսը համոզում է հետ կանգնել այդ որոշումից։

Ամուսնություն

խմբագրել
 
Կոռնելիսեն, Թետիսի և Պելևսի ամուսնությունը (1592-1593), Ֆրանս Հալսի թանգարան

Թետիսը երկար ժամանակ խուսափում էր Պերսևսից. կերպարանափոխվելով դառնում էր մեկ կրակ, մեկ ջուր, մեկ օձ[19], մեկ թռչուն, ծառ և առյուծ։ Սակայն Քիրոնի կամ Պրոմեթևսի խորհուրդներով Պերսևսը բոլոր արգելքները հաղթահարում է, որից հետո ամուսնանում է Թետիսի հետ[20]։

Փելիոնի[21] բարձրություան վրա՝ կենտավրոս Քիրոնի քարանձավում է նշվում նրանց հարսանիքը, որին ներկա էին բոլոր օլիմպիացիները։ Նրանք նորապսակներին բերել էին բազում շնորհներ. Զևսը Թետիսին նվիրում է թևեր, Հեփեստոսը Պերսևսին նվիրում է թուր, Ափրոդիտեն՝ սիրելու շնորհ, Հերան՝ թիկնոց, Աթենասը՝ սրինգ[22]։ Ապոլոնը և Արտեմիսը չէին եկել այդ հարսանիքին։ Նրանք այլ հարսանիքի գուշակությամբ էին զբաղված։

Այս ամուսնությունից ծնված միակ որդին Աքիլլեսն է[23]։ Առասպելի համաձայն Թետիսը ունեցել է մի քանի զավակ, բայց ամեն անգամ, երբ ծնվում էր երեխան, մայրը նրան մտցնում էր եռացրած ջրով լի կաթսայի կամ կրակի մեջ՝ ստուգելու՝ արդյոք որդին անմահ է, թե՝ ոչ։ Այդպես Պերսևսը զրկվում է իր որդիներից, մինչև ծնվում է Աքիլլեսը, որին ժամանակին փրկում է հայրը։ Թետիսը լքում է ամուսնուն[24], քանի որ նա չի թողնում ստուգել երեխայի անմահ լինելը։ Այսպիսով Պերսևսի վեց զավակները մեռնում են, մնում է միայն Աքիլլեսը[25]։

Թետիսը և որդին

խմբագրել

Վերջապես լքելով Պերսևսին՝ Թետիսը՝ որպես ծովերի աստվածուհի, վերադառնում է ծովի խորքերը և այնտեղից հետևում է իր որդուն։

Ըստ «Իլիական»-ի, երբ սկսվում է պատերազմը, Աքիլլեսին թաքցնում են (Լիքոմեդ արքայի խնամակալության ներքո) և հագցնում աղջկա շորեր, որպեսզի նա պատերազմին չմասնակցի, քանի որ գուշակն ասել էր, որ Տրոյան կգրավվի միայն Աքիլլեսի շնորհիվ, բայց նա այդ պատերազմում կզոհվի։

Կանխագուշակությունը կատարվում է։ Ապոլլոնի օգնությամբ Պարիսը նետահարում է Աքիլլեսին, նետը դիպչում է նրա գարշապարին, որը նրա միակ խոցելի տեղն էր։ Ըստ դիցաբանության՝ Թետիսը Աքիլլեսին թաթախել էր Ստիքս գետի սուրբ ջրերի մեջ, որից նրա մարմինը դարձել էր անխոցելի՝ բացառությամբ գարշապարի։

Պաշտամունք, գրականություն, արվեստ

խմբագրել

Թետիսի տաճարը գտնվում է Ֆարսալի մոտակայքում[26]։ Թետիսն ուներ մի քանի տաճարներ, այդ թվում նաև Սպարտայում։

Էսքիլեսի «Զենքի դատարանը» (174-177) և Եվրիպիդեսի «Անդրոմաքե» ողբերգության գործող անձանցից մեկն էլ Թետիս աստվածուհին է։ Թետիսը հաճախ է հանդիպում հունական մշակույթի և արվեստի գործերում։ Շատ են հանդիպում նրա պատկերով սկիհներ։ Հայտնի է նաև Սկոպսի քանդակը՝ նվիրված մի խումբ ծովային աստվածների, այդ թվում նաև Թետիսին։

Ֆ. Կ. Կաստի «Աստվածուհու դավադրությունը» սիրային-ֆանտաստիկ վեպում Թետիսը ներկայացված է որպես սիրող մայր, ով հանուն իր որդու փրկության պատրաստ է ամեն ինչի։ Չէ որ ըստ գուշակության նա պետք է մեռներ Տրոյայի պատերի տակ՝ չբոլորած երեսուն տարին։

1852 թ. հայտնաբերված աստերոիդը կոչվեց Թետիսի անունով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Любкер Ф. Thetis (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1382—1383.
  2. 2,0 2,1 Н. О. Фетида (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLIа. — С. 939—940.
  3. Мифы народов мира (энциклопедия). М., 1991-92. В 2 т. Т.2. С.561-562, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.3. С.396; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 2, 7 далее
  4. Гесиод. Теогония 244
  5. Лосев А. Ф. Мифология греков и римлян. М., 1996. С.56
  6. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 9, 25
  7. Тибулл. Элегии I 5, 46
  8. Гомер. Илиада VI 136; Стесихор. Разрушение Трои, фр.234 Пейдж; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 5, 1; Квинт Смирнский. После Гомера II 546—548; Нонн. Деяния Диониса XX 348
  9. Гомер. Илиада XVIII 395; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 5
  10. Гесиод. Перечень женщин, фр.210 М.-У.; Стасин. Киприи, фр.4 Ивлин-Уайт
  11. Гомер. Илиада XXIV 60; Аполлоний Родосский. Аргонавтика IV 796
  12. Гигин. Мифы 54
  13. Гигин. Астрономия II 15, 4
  14. Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.75
  15. Анонимный мифограф. // Примечания В. Г. Боруховича в кн. Аполлодор. Мифологическая библиотека. Л., 1972. С.174
  16. Схолии к Гомеру. Одиссея I 482 // Вестник древней истории. — 1947. — № 1. — С. 284
  17. Пиндар. Истмийские песни VIII 28
  18. Лукиан. Разговоры богов 1
  19. Софокл. Поклонники Ахилла, фр.150 Радт
  20. Овидий. Метаморфозы XI 229—265
  21. Еврипид. Ифигения в Авлиде 705; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 13, 5; Катулл. Стихотворения LXIV 278—383
  22. Примечания В. Г. Боруховича в кн. Аполлодор. Мифологическая библиотека. Л., 1972. С.174; Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.114
  23. Гомер. Илиада I 413; Гомер. Одиссея XI 547
  24. Псевдо-Гесиод. Эгимий, фр.300 М.-У.
  25. Ликофрон. Александра 179
  26. Страбон. География IX 5, 6 (стр.431)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թետիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 175