Հռեա
Հռեա, մայր աստված, Ուրանոսի և Գեայի դուստրը (երբեմն նույնացվում է Գեայի հետ), Կրոնոսի կինը, բոլոր Կրոնոսյանների մայրը։ Հռեայի սկզբնական պաշտամունքի վայրերից մեկը եղել է Կրետե կղզին, որտեղ, համաձայն զրույցի, քարայրում նա ծնել և խնամել է Զևսին։ Որպեսզի Կրոնոսը երեխային կուլ չտար, կուրետները սրերով հարվածում են վահաններին և խլացնում մանկան ճիչը։ Կրետական Հռեայի քրմերը կոչվում էին կուրետներ, և առասպելը, հնարավոր է, ծագել է բացատրելու համար զենքերով պարը, որը կատարում էին քրմերը Հռեային և Իդեյան Զևսին նվիրված տոնի ժամանակ։ Հռեայի պաշտամունքը համեմատաբար վաղ միաձուլում է փոքրասիական Կիբելե աստվածուհու պաշտամունքի հետ, որին նույնպես անվանում էին Մեծ Մայր։ Հռեա-Կիբելեի պաշտամունքը կրում էր օրգիաների բնույթ, բայց բուն Հունաստանում այն հանդես է գալիս փոքր-ինչ մեղմացած ձևով։ Մ.թ.ա. 3-րդ դարից սկսած, այդ պաշտամունքը թափանցում է Հռոմ, որտեղ Հռեան մեծարվում էր Մեծ Մայր անվան տակ։ Հռեա-Կիբելեին ձոնված էին կաղնին և սոճին. նրա մշտական ուղեկիցն էր առյուծը; Հռեա-Կիբելեն սովորաբար պատկերվում էր ռազմակառքի վրա, որը քաշում են առուծները, ձեռքին ծնծղա, գլխին ատամնավոր թագ։ Հունական կրոնում Հռեան սովորաբար չի ունեցել առանձին տաճարներ և մեծարվում էր Կրոնոսի կամ Զևսի հետ համատեղ։ Աթենքում Հռեայի և նրա ամուսնու փոխարեն կատարվում էին կրոնիաներ, և նրանց պաշտամունքը նույնպես կենտրոնացված էր մեկ ընդհանուր տաճարում։
Հռեա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Տիտաններ և աստվածուհի |
Դիցաբանություն | հին յունական դիցաբանութիւն |
Սեռ | իգական |
Այլ մշակույթներում | Կիբելե, Անահիտ |
Երևի համընկնում է | Կիբելա և Ops? |
Հայր | Ուրանոս[1] |
Մայր | Գեա[1] |
Քույր | Թեյա, Թեմիս, Մնեմոսինե, Փեբե և Տեթիս |
Քույր/Եղբայր | Կրոնոս[1], Հապետոս[1], Հիպերիոն[1], Թեմիս[1], Թեյա[1], Օվկիանոս[1] և Տեթիս |
Ամուսին | Կրոնոս |
Զավակներ | Զևս[1][2], Հերա[1][3], Դեմետրա[1], Պոսեյդոն[1][4], Հադես[1], Հեստիա[1], Էնիալիուս և Կերես |
Հատկանիշներ | աստվածուհի-մայր |
Rhea (mythology) Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Любкер Ф. Rhea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153—1154.
- ↑ Любкер Ф. Ζεύς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1479—1482.
- ↑ Любкер Ф. Ἥρα (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 603—604.
- ↑ Любкер Ф. Ποσειδῶν (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1094—1095.