Աբդերոս
Աբդերոս (հին հուն․՝ Ἄβδηρος), հին հունական դիցաբանության մեջ Հերմեսի (կամ Պոսեյդոնի որդին)[1], Հերակլեսի սիրելի ընկերը[2]։ Հերակլեսը վերցրեց Դիոմեդի մարդակեր նժույգները և նրանց պահպանությունը հանձնեց սիրելի Աբդերոսին, որին, սակայն, ձիերը պատառոտեցին («Նժույգների պահպանությունը հանձնեց իր սիրելի Աբդերոսին[3])։ Նրա գերեզմանի վրա Հերակլեսը հիմնել է Աբդերա քաղաքը։ Ինչպես Նարցիսը, Աբդերոսը իր գեղեցկությունը պահպանել է նույնիսկ մահից հետո[4]։