Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն
«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1963 թվականի հունիսի 7-ին[1]։ Հիմնադրման օրից ի վեր կազմակերպության առաքելությունն ու նպատակն է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը, հուշարձանների վերականգնումն ու հանրահռչակումը, ժառանգության քաղաքակրթական նշանակության գիտակցումը, արժևորումը և գալիք սերունդներին անխաթար փոխանցումը։ Կազմակերպությունն աշխատանքներ է իրականացնում նաև մշակութային արժեքների բացահայտման, ուսումնասիրման, հետազոտման և շարունակական խնամքի ուղղությամբ։
Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1963 |
Գլխադասային գրասենյակ | Հանրապետություն 32 |
Պատմություն
խմբագրելԿազմակերպությունը հիմնվել է 1963 թվականի հունիսի 7-ին «Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» անվամբ։ Կազմակերպության առաջին նիստը տեղի է ունեցել 1964 թվականին՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի նախագահությամբ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի, Սերո Խանզադյանի և այլ մտավորականների մասնակցությամբ։
Կազմակերպության ղեկավարներն են եղել Մարտիրոս Սարյանը, Ռուբեն Ազիզբեկյանը, Վարազդատ Հարությունյանը և Միքայել Հարությունյանը։ Այն իր գործունեության ակտիվ շրջանում ունեցել է շուրջ 300․000 անդամ և զբաղվել նամականիշների թողարկմամբ։
2020 թվականին «Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը» միացել է «Բնօրրան» հասարակական կազմակերպությունը՝ վերանվանվելով «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» հասարակական կազմակերպություն[2]։ Նույն թվականին դարձել է Եվրոպա Նոստրայի անդամ[3]։
Վերականգնված հուշարձաններ
խմբագրելԿազմակերպության ջանքերով վերականգնվել են շուրջ 7 տասնյակից ավելի պատմամշակութային հուշարձաններ։
Եկեղեցի | Կառուցման տարեթիվ | Շրջան | Նախագծի ղեկավար | Շինարարության ղեկավար | Վերականգնման տարեթիվ |
---|---|---|---|---|---|
Զորաց Քարեր[4] | Քարահունջ | Դավիթ Նահատակյան | Սոս Վասիլյան | 2021 թվական | |
Սուրբ Աստվածածին եկեղեցի | 1321 թվական | Արենի | Հրաչյա Գասպարյան | Արտաշես Հովսեփյան | 1968-1977, 1992-1997 թվականներ (երկու փուլով) |
Ջուխտակ վանք | 13-րդ դար | Դիլիջան | Հրաչյա Գասպարյան | Ռազմիկ Հակոբյան | 1980-1985 թվականներ |
Սուրբ Աստվածածին եկեղեցի | 13-րդ դար | Եղիապատրուշ | Ռազմիկ Դավթյան | Մենուշ Հակոբյան | 1980-1985 թվականներ |
Սուրբ Աստվածածին եկեղեցի | 1695 թվական | Քանաքեռ | Աշոտ Հովսեփյան | Հարություն Գասպարյան | 1984-1985 թվականներ |
Վանեվանի վանք | 7-10-րդ դարեր | Արծվանիստ | Աշոտ Հովսեփյան | Վազգեն Իսպիրյան | 1982-1985 թվականներ |
Սուրբ Քրիստափորի վանքի եկեղեցի և զանգակատուն | 7-րդ դար | Դաշտադեմ | Մերի Դանիելյան | Ռազմիկ Դավթյան | 1978-1981 թվականներ |
Սուրբ Աստվածածին եկեղեցի | 7-րդ դար | Թալին | Մերի Դանիելյան | Անդրանիկ Դաղլյան | 1998 թվական |
Հոգեվանքի Սուրբ Կարապետ եկեղեցի | 1205 թվական | Սառնաղբյուր | Ռազմիկ Դավթյան | Ռազմիկ Դավթյան | 1976-1987 թվականներ |
Սուրբ Սարգիս եկեղեցի | 17-րդ դար | Դովեղ | Ռազմիկ Դավթյան | 1985-1986 թվականներ | |
Սուրբ Մինաս եկեղեցի | 1349 թվական | Կապուտան | Գրիգոր Ղաֆադարյան
Սերգեյ Մարտիրոսյան |
Ռազմիկ Հակոբյան | 1982-1985 թվականներ |
Սուրբ Աստվածածին եկեղեցի | 14-րդ դար | Գառնի | Գագիկ Սողոմոնյան | Սամվել Ստեփանյան | 1984-1989 թվականներ |
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի | 7-րդ դար | Արտաշավան | Աշոտ Մանասյան | Հարություն Գասպարյան | 1985-1987 թվականներ |
Սուրբ Գևորգ եկեղեցի | 7-րդ դար | Գառնահովիտ | Աշոտ Մանասյան | Գրիգոր Վարդանյան | 1991-1997 թվականներ |
Մորո Ձորո վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի | 10-11-րդ դարեր | Լուսահովիտ | Աշոտ Մանասյան | Վարդան Գասպարյան | 1980-1983 թվականներ |
Զորավոր եկեղեցի | 7-րդ դար | Եղվարդ | Աշոտ Մանասյան | Վարդան Գասպարյան | 1979 թվական |
Բայսզի եկեղեցի | 10-11-րդ դարեր | Բայսզ | Ամիրան Բադիշյան | Հարություն Գասպարյան | 1986 թվական |
Տիրանավոր եկեղեցի | 7-րդ դար | Մայիսյան | Սամվել Այվազյան | Ամիրան Բադիշյան | 1982-1988 թվականներ |
Մաքրավանքի Մեծ եկեղեցի | 10-13-րդ դարեր | Հրազդան | Աշոտ Հովսեփյան | Վազգեն Իսպիրյան | 1983-1989 թվականներ |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | 7-րդ դար | Հացառատ | Աշոտ Հովսեփյան | Վազգեն Իսպիրյան | 1982-1985 թվականներ |
Մեծ թաղի եկեղեցի | 17-րդ դար | Մեղրի | Մերի Դանիելյան | Վիկտոր Աբրահամյան | 1986-1989 թվականներ |
Կուսանաց անապատ եկեղեցի | 13-րդ դար | Հաղպատ | Գագիկ Սողոմոնյան | Վարդան Գասպարյան | 1982-1983 թվականներ |
Սուրբ Աստվածածին եկեղեցի[5] | 7-րդ դար | Հացառատ | Աշոտ Հովսեփյան | Վազգեն Իսպիրյան | 1982-1985 թվականներ |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԿԳՄՍՆ, ՀՀ. «ՀՀ ԿԳՄՍՆ և ««Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերություն» ՀԿ միջև ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ հուշագիր». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ https://thecradle.am/about#our-story
- ↑ https://www.europanostra.org/membership/armenia/
- ↑ https://www.thecradle.am/programs/restoration/single-program-page/7%7CՄեգալիթյան հնավայրի վերականգնումը և հուշարձանների ամրակայումը
- ↑ Հուշարձան, տարեգիրք Գ. Երևան: «Հուշարձան հրատաակչություն». 2005. էջեր 43–57.
{{cite book}}
: Text "Խմբագրական խորհուրդ՝ Հակոբ Սիմոնյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)