Եվրոպա Նոստրա

կազմակերպություն

Եվրոպա Նոստրա (լատիներեն` Մեր Եվրոպան), մշակութային ժառանգության կազմակերպությունների համաեվրոպական դաշնություն, որն ստեղծվել է խթանելու և պաշտպանելու մշակութային ժառանգությունն ու բնական միջավայրը Եվրոպայում։ Դաշնությունը բաղկացած է 250 շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններից, որոնք գործում են 45 եվրոպական երկրներում։

Եվրոպա Նոստրա
Տեսակմշակութային կազմակերպություն
Երկիր Նիդերլանդներ
Հիմնադրված1963
Գլխադասային գրասենյակՀաագա, Նիդերլանդներ
Բրյուսել, Բելգիա
ՆախագահՊլասիդո Դոմինգո
Կայքfrancophonie.orgl

Տվյալներ Խմբագրել

Եվրոպա Նոստրան, Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի համագործակցությամբ, քարոզում է «7 առավել վտանգ​ված» ծրագրի շրջանակներում եվրոպական վտանգված հուշարձանները, վայրերը և բնապատկերները պահպանելու գաղափարը։

«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության միջոցով ընդգծվում է ԵՄ-ի Մշա​կութային ժառանգության մրցանակի կարևորությունը, ինչպես նաև ժառան​գության պահպանության հետ կապված եվրոպական ռազմավարությունն ու քաղա​քակա​նությունը։ Հիմնադրվել է1963 թվականին, Եվրոպա Նոստրան համարվում է ամենա​ներ​կայացուցչական և ազդեցիկ ժառանգության ցանցը Եվրոպայում[1]։ 2014 թվականին կազմա​կերպությունն արժանացել է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի դրամաշնորհին՝ Եվրոպայում «Ժառանգության ինտեգրման» ցանցային գործունեությանն աջակցելու համար[2]։

«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» 2015 թվականի մրցանակին։

Անդամակցություն Խմբագրել

Եվրոպա Նոստրան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ֆինանսապես սնվում է անդամակցությունների վճարներից և նվիրատվություններից Եվրոպական հանձնաժողովի, պետական այլ մարմինների և մասնավոր աջակիցների ու հովանավորների կողմից։

Կան անդամակցությամ մի քաի կատեգորիաներ՝

  • Ցանկացած հասարակական և շահույթ չհետապնդող կազմակերպություն (օրինակ՝ ընկերակցություն, հիմնադրամ կամ թանգարան), որն ակտիվորեն աշխատում է պահպանել մշակութային և բնական ժառանգության եվրոպական, ազգային, տարածաշրջանային արժեքները և / կամ տեղական մակարդակով կարող է կազմակերպության անդամակցության հայտ ներկայացնել[3]
  • Ցանկացած հանրային կամ մասնավոր մարմին, որը որակավորված չէ որպես անդամ կազմակերպություն (օրինակ շրջաններ, քաղաքներ, քաղաքները, կառավարական ժառանգության գործակալություններին, կրթական հաստատություններին, զբոսաշրջային կազմակերպություններ եւ կառավարական համաշխարհային ժառանգության կազմակերպություններ, կրթական կառույցներ, տուրիստական կազմակերպություններ և համաշխարհային ժառանգության կազմակերպություն) կարող է ընկերակցական կազմակերպության հայտ ներկայացնել
  • Անհատներ, ովքեր ցանկություն ունեն անմիջականորեն աջակցելու Եվրոպա Նոստրայի գործունեության որպես անհատ անդամ

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել