Հրաչյա Գասպարյան (ճարտարապետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Գասպարյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Սարգսի Գասպարյան (մարտի 13, 1947, Բեյրութ, Լիբանան), ճարտարապետ։
Հրաչյա Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Hrachya Gasparyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1970 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1970 թվականից աշխատում է ՀՀ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում[1]։ Հրաչյա Գասպարյանը ծնվել է Բեյրութում 1947թվականին։Նույն թվականին ընտանիքով ներգաղթել են հայրենիք։ Միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո 1965 թվականին ընդունվեց ԵրՊի ու 1970թվականին ավարտելով ճարտարապետական բաժինը՝ մասնագիտական կյանք մտավ։ Նա ընտել էր ճարտարապետական հուշարձանների վերականգնման բնագավառը որը բավականին բարդ էր։ Գասպարյանը ընդունվեց աշխատանքի ճարտարապետական հուշարձանների վերականգնման նախագծային հիմնարկում։ Որոշ տարիներ անց ստանձնեց դրա գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Տարեցտարի Հրաչյան հմտացավ ու փորձառու դարձավ իր մասնագիտության մեջ։ Նրա նախագծերով ու անմիջական հսկողությամբ վերականգնվածներից հատուկ հիշատակման են առժանի Հեվաննավանքի, Սաղմոսավանքի, Կեչառիսի վանական ամբողջական համալիրները, Արենիի Ս․ Գրիգոր եկեղեցիները, Հաղպատի վանքի սեղանատունը, իսկ գլուխգործոցը հիրավի համառվում է Ամաղուի վանական ողջ համալիրը, հանճարեղ Մոմիկ ճարտարապետի կերտած եռահարկ «Բուրթելաշեն» դամբարան-եկեղեցին որի օծման բազմամարդ արարողությանը՝ մասնակցությամբ արժանահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսըի, կատարվեց անցաց տարի։ Նրա կազմած մեծաքանակ նախագծերը տակավին սպասում են իրականացման։ Դրանցից հիշատակելի է Անիի Մայր տաճարի վերականգման՝ մրցանակի արժանացած նախագիծը, որը պրպրտուն Հրաչյան կազմաել է տաճարի թմբուկի պատկանող տեղում պահպանված բեկորների՝ Թ․ Թորամանյանի կատարած չափագրման նյութի հիման վրա։ 1991-1999թթ․ Հրաչյա Գասպարյանի նախագծերով շարք են մտել Աշտարակի Ս․ Սարգիս, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ս․ Աստվածածին եկեղեցին և Զանգակատունը, Լաչինի Ս․ Համբարձման, Վերին Արտաշատի Ս․ Աստվածածին,Մարտիրոս գյուղի Ս․ Աստվածածին եկեղեցիները։ Կառուցման ընթացքի մեջ են Երևանի Չարբախ թաղամասի Ս․ Խաչ, Մարմարաշենի Ս․ Գևորգ և Արմավիրի Ս․ Աստվածածին Եկեղեցիները։ Երևանի քաղաքապետի որոշմամբ ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների և ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչումը
Շնորհավորելով ճարտարապետին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու եկեղեցիների վերականգնման գործում ներդրած ավանդի համար։
Հարկ է նշել, որ Հրաչյա Գասպարյանի նախագծերով և հսկողությամբ վերականգնված ու կոնսերվացված բազմաթիվ գործերը ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում ճարտարապետական հայտնի կոթողներ են։== Ստեղծագործական գործունեություն == Հրաչյա Գասպարյանի նախագծերով և հսկողությամբ վերականգնվել են.
- Հովհաննավանքի եկեղեցին(1998)
- Սաղմոսավանքի եկեղեցին (1998)
- Կեչառիսի եկեղեցին (1999)
- Ամաղուի Նորավանքի (Սուրբ Աստվածածին «Բուրթելաշեն» եկեղեցիով, 1980-1999) համալիրները
- Արենիի Սուրբ Աստվածածին (1998) եկեղեցին
- Հաղպատի վանքի սեղանատունը (1976)
Անիի Մայր տաճարի վերականգնման Հրաչյա Գասպարյանի նախագիծը՝ Թորոս Թորամանյանի չափագրած նյութի հիման վրա, 1993 թվականին արժանացել է մրցանակի, կառուցվել են՝
- Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցին (1986),
- Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (1995)
- Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցին (2005)
- Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին (1998)
- Խորենիա գյուղի (Ախալքալաքի շրջան) Սուրբ Աստվածածին եկեղեցին (1997)
- Մարմարաշեն գյուղի (ՀՀ Արարատի մարզ) Սուրբ Գևորգ եկեղեցին (2002)
- Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վաղաշեն), 2014
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բյուրավան), 1992
Պատկերասրահ
խմբագրել-
Հուշասյուն Խոր Վիրապ վանական համալիրում
-
Հուշասյուն Խոր Վիրապ վանական համալիրում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.