Կապտավանք (Կապուտան)
Կապտավանք (Սուրբ Մինաս եկեղեցի), 14-րդ դարի հայ առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Կապուտան գյուղում։ Գտնվում է գյուղի հյուսիսում՝ բլրի գագաթին[2]։
Կապտավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կապուտան |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
![]() | |
![]() | |
Պատմություն խմբագրել
Ըստ եկեղեցու 2-րդ հարկի արևմտյան պատի հյուսիսային եզրի՝ գետնին ընկած քարերից մեկի արձանագրությանը, որի վրա եղել է միայն տարեթիվը, եկեղեցին կառուցվել է 1349 թվականին։ Այդ մասին առաջին անգամ հիշատակվել է 1947 թվականին։
Եկեղեցին կանգուն է եղել մինչև 1920 թվականը։ Վերականգնողական աշխատանքներն իրականացվել են 1981-1983 թվականներին։
Կառույց խմբագրել
Եկեղեցին իր կառույցի մեջ մեկտեղում է երեք տարբեր նշանակության շինություններ՝ դամբարան, եկեղեցի, զանգակատուն։ Հորինվածքով այն եռահարկ, աստիճանավոր կառույց է, և իր շարքի եկեղեցիների մեջ վերջին կառուցվածը։ Եղվարդ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (1321թ․), Նորավանքի Բուրթելաշեն Սուրբ Աստվածածինը (1339թ․) և Գոշավանքի համահորինվածք եկեղեցին փոքր-ինչ ավելի վաղ ժամանակների կառույցներ են[2]։
Համահորինվածք մյուս երեք եկեղեցիներից Սուրբ Մինաս եկեղեցին տարբերվում է արտաքուստ աչքի ընկնող ավելի զուսպ լուծումներով, որտեղ հարդարանքի տարրերը հասցված են նվազագույնի։
Կապուտանցիները համբարձման տոնը նշում են Սուրբ Մինաս եկեղեցում[3]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 «Ս. Կարապետյան, Կապուտան գյուղի պատմական հուշարձանները, էջ 4-11»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-18-ին։ Վերցված է 2020-03-10
- ↑ «Համբարձման տոնին նախորդող ծաղկաքաղը՝ Կապուտանում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-16-ին։ Վերցված է 2020-03-10
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կապտավանք (Կապուտան) կատեգորիայում։ |