Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քանաքեռ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, գործող հայկական առաքելական եկեղեցի Երևանի Քանաքեռ թաղամասում։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
![]() բազիլիկ եռանավ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան |
Հասցե | Քանաքեռի 6-րդ փ. 3-րդ նրբ.[1] |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Ներկա վիճակ | Պատկանում է ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությանը[փա՞ստ] |
Կազմված է | Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար Միրագի, Խաչքար Կիրակոսի և Խանդութի, Խաչքար, Խաչքար Ջհանշի, Խաչքար Սարգիս Իրիցի, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար Ամիրբեկի և Սաթի Փաշայի, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար Խոջա Աղաջանի, Խաչքար Հակոբի, Ասատուրի, Գոհարի, Խաչքար Սարգսի և Ասատուրի, Տապանաքար, Գերեզմանոց, Խաչքար Եղիսաբեթի, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1695 |
Շինանյութ | տուֆ |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
1679 թ. աղետալի երկրաշարժից տուժել է նաև Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցու պատի արձանագրությունը վկայում է, որ այն 1695 թ. կառուցվել է տեղի բնակիչների միջոցներով։ Եկեղեցին պատկանել է միաբանությանը (ունեցել է միաբանական բնակարաններ և պարսպապատով շրջափակված վանական այլ շինություններ)։ Սբ. Աստվածածին եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ աղոթասրահում երկու զույգ մույթերով, արևելյան կողմից ավագ խորանով և դրան կից զույգ ավանդատներով, մուտքեր ունի հարավային և արևմտյան կողմերից։ Եկեղեցու ներսի պատերին ագուցված են XV - XVII դդ. նախշազարդ խաչքարեր։ Դրանցից մեկի վրա, որպես կատարող, հիշատակված է Քերամ անունը։ Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին դադարել է գործել՝ դառնալով պահեստ։ Անկախությունից հետո այն վերանորոգել է պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հերոսը` Աղասին, թաղված է եկեղեցու բակում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Արտաքին հղումներԽմբագրել
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.12/5 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քանաքեռ) կատեգորիայում։ |