Ներսես Կամսարականի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի ճարտարապետական հուշարձան Հայաստանի Թալին քաշաքի հյուսիսային եզրին, Կաթողիկե եկեղեցուց ոչ հեռու։ Ըստ արևմտյան պատի արձանագրության կոչվում է Սուրբ Աստվածածին, և 7-րդ դարում կառուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարականը,այդ ատճառով է, որ շատ հաճախ եկեղեցին անվանում են Կամսարական եկեղեցի Պատկանում է խաչաձև-գմբեթավոր փոքր կառույցների այն ենթատիպին, որի արտաքուստ ուղղանկյուն խաչաթևերը ներսից կիսաշրջանաձև են (բացառությամբ արևմտյան թևի)։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Հյուսիսային խաչաթևի արևմտյան պատին դրսից կա փոքր աբսիդ։ Գմբեթային փոխանցումն իրականացված է տրոմպների միջոցով։ Սրբատաշ, կարմրավուն տուֆից կառուցված եկեղեցու զուսպ հարդարանքից աչքի է ընկնում երկշարք, տամնաշար քիվը։

Ներսես Կամսարականի եկեղեցի
Թալինի Կաթողիկե եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Թալին
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Մասն էԹալինի մայր տաճար
Կազմված էԿոթող, Կոթող, Կոթող, Կոթող, Կոթող, Խաչքար, Տապանաքար և Տապանաքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1][2]
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված7-րդ դար
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Saint Astvatsatsin Kamsarakan Church, Talin Վիքիպահեստում

Եկեղեցու արևմտյան ճակատին փորագրված է. «Ես Ներսեհ Ապոհիւպատ Պատրիկ Շիրակայ և Արշարունեաց շինեցի զեկեղեցիս յանուն սրբոյ Ածածնին ի բարեխաւսութիւն ինձ և Շուշանայ ամուսնոյ իմոյ և Հրահատայ որդւոյ մերոյ»։

Վերջին դարերին շրջակա միջավայրի ազդեցությունների և աղետների հետևանքով Կամսարական եկեղեցին ծանր վնասներ է կրել և 1998 թ.-ին վերանորոգվել է դուբայցի մի բարերարի օգնությամբ։ Դիպվածով գտել են կտուրի կղմինդրի բնօրինակը և այդպիսով հնարավոր է եղել վերակառուցել տանիքը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 251