Սուրբ Քրիստափորի վանք (Դաշտադեմ)

Սուրբ Քրիստափորի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում, նրանից մոտ 2 կմ հարավ-արևմուտք, պատմական Քաղենի բնակավայրի տարածքում[1]։

Սուրբ Քրիստափորի վանք (Դաշտադեմ)

Վանական համալիրի տեսքը արևմուտքից, 2014 թվական

ՏեղադրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ,
Դաշտադեմ
ԱշխարհԱյրարատ, Արագածոտն գավառ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ժառանգության կարգավիճակումՏեղական նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան
Ճարտարապ. տիպ[Եռախորան եկեղեցի
Ճարտարապ. ոճՀայկական
Սուրբ Քրիստափորի վանք (Դաշտադեմ) (Հայաստան)##
Սուրբ Քրիստափորի վանք (Դաշտադեմ) (Հայաստան)
Սուրբ Քրիստափորի վանք (Դաշտադեմ) (Արագածոտնի մարզ)##
Սուրբ Քրիստափորի վանք (Դաշտադեմ) (Արագածոտնի մարզ)
40°19′22″ հս․ լ. 43°51′33″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Կառուցվածք և ճարտարապետություն խմբագրել

Վանքը բաղկացած է՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որը կառուցվել է 7-րդ դարում, նրանից հյուսիս՝ քառակուսի հատակագծով եռահարկ դամբանատուն-զանգակատնից, միաբանության բնակելի շենքերից (այժմ՝ ավերակ), անմշակ քարով շարված պարսպից և 10-14-րդ դարերի խաչքարերով հարուստ գերեզմանատնից, որտեղ գտնվում է նաև մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող վիշապաքար[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցին խաչաձև՝ եռախորան, արտաքուստ ուղղանկյուն խաչաթևերով, կենտրոնագմբեթ փոքր շինություն է, որը հիմնովին նորոգվել է 1980 թվականին։ Գմբեթատակ քառակուսուց անցումը ներսից գլանաձև (արտաքուստ ութանիստ) թմբուկի հիմքին իրականացված է առագաստներով։ Միակ մուտքը արևմուտքից է, որը մշակված է 7-րդ դարին բնորոշ զույգ կիսասյուներով։ Սրբատաշ սև տուֆից շարված պատերին կան կառուցող վարպետների նշանները։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։