Հասպիս, (հուն․՝ ἴασπις — խայտաբղետ քար՝ եղնգաքար), նստվածքային կայծքարային ապար։ Ամուր է (կարծրությունը՝ 7), անթափանց, կոտրվածքը՝ խեցային։ Հիմնականում կազմված է գաղտնաբյուրեղային քվարցից, երբեմն խառնուրդի ձևով պարունակում է խալցեդոն։ Երկաթի և մանգանի օքսիդների շնորհիվ տարագույն է (կարմիր, դեղին, շագանակագույն, կանաչ)։ Տարածված է մինչքեմբրից մինչև կայնոզոյ (առավել լայն՝ պալեոզոյում)։ Առանձնացվում են ռադիոլարային և ոչ-ռադիոլարային տարբերակներ։ Բարձր կարծրության, դիմացկունության և գեղեցիկ գունավորման շնորհիվ կիրառվում է ոսկերչական գործում։

Հասպիս
Unpolished jasper.jpg
Մոոսի կարծրություն7[1]
Ենթակատեգորիախալցեդոն
Հասպիս


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 255 CC BY-SA icon 80x15.png
  1. https://www.steine-und-minerale.de/atlas.php?f=2&l=J&name=Jaspis