Մաքսիմ Մատվեև
Մաքսիմ Մատվեև (հուլիսի 28, 1982, Սվետլի, Կալինինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան։
Մաքսիմ Մատվեև ռուս.՝ Макси́м Матве́ев | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Սվետլի, Կալինինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սոբինովի անվան Սարատովի պետական կոնսերվատորիայի թատերական ինստիտուտ (2002) և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (2006) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Ելիզավետա Բոյարսկայա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄաքսիմ Մատվեևը ծնվել է 1982 թվականի հուլիսի 28-ին Կալինինգրադի մարզի Սվետլիյ քաղաքում[1]։
1999 թվականին Մաքսիմը արծաթե մեդալով ավարտել է Սարատովի Վ. Պ. Տիխոնովի անվան N2 դպրոցը[2]։ Դեռևս դպրոցական տարիներին մտածում էր բժշկական ինստիտուտ ընդունվելու մասին, բայց դպրոցն ավարտելիս փոշմանել և որոշել է ընդունվել Պովոլժեի Պ. Ա. Ստոլիպինի անվան պետական ծառայության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետ։ Բայց դիպվածը նրան թատերական ֆակուլտետ տարավ։ Մեդալակիրների մարզային պարահանդեսը վարում էր Վ. Ա. Երմակովայի աշակերտ Վ. Վ. Սմիրնովը։ Այդ երեկույթին անցկացվում էին տարբեր խաղեր և մրցույթներ, և Սմիրնովը նկատում է Մաքսիմին, նրան է փոխանցում Վալենտինա Ալեքսանդրովնայի հեռախոսահամարը և համառորեն խնդրում է ուժերը փորձել թատերական ֆակուլտետում։ Մաքսիմը ընդունելության քննությունների մասնակցեց միանգամից երկու ԲՈՒՀ-երում ՝ պետծառայության ակադեմիայում և Սարատովի կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետում։ Արդյունքում, նա ընդունվում է թատերական, ընդ որում՝ միանգամից երկրորդ կուրս[3]։
Նրա առաջին գլխավոր դերը դարձավ Նիժինսկու կերպարը «Աստծու ծաղրածուն» դիպլոմային ներկայացման մեջ[1]։
2002 թվականին Մասքիմ Մատվեևը ավարտում է Սոբինովի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը (Վ. Ա. Երմակովայի կուրս), 2006 թվականին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Ի. Զոլոտովիցկու և Ս. Զեմցովի կուրս)։ Դպրոց-ստուդիան ավարտելուն պես ընդունվել է Ա. Պ. Չեխովի անվան Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի թատերախումբ, որտեղ առաջինը խաղացել է «Պիեմոնտական գազան» ներկայացման մեջ՝ խաղալով ասպետ Ժոֆրեյի դերը։
Թատրոնում և կինոյում կատարած աշխատանքին զուգահեռ Մաքսիմ Մատվեևը հայտնի է նաև իր բարեգործական ոլորտի աշխատանքներով։ Եղել է Ռուսաստանում հիվանդանոցային ծաղրածուների շարժման կազմակերպիչներից առաջինը։ 2007 թվականից կամավորական հիմունքներով բժիշկ-ծաղրածու է աշխատել Ռուսական մանկական կլինիկական հիվանդանոցում։ 2013 թվականին դարձել է «Բժիշկ
Ծաղրածու» բարեգործական հիմնադրամի անդամ։ Ադմինիստրատիվ գործունեությանը զուգահեռ Մաքսիմ Մատվեևը նաև բարեգործական հիմնադրամի դեմքն է և գեղարվեստական ղեկավարը։ 2015 թվականի սեպտեմբերի 25-ին դերասանը մասնակցել է Ա. Պ. Չեխովի «Չեխովի կենդանի է» ստեղծագործության թատերականցված առցանց-ընթերցումներին։
Անձնական կյանք
խմբագրել2008 թվականին ամուսնացել է դերասանուհի Յանա Սեկստեի հետ։
2010 թվականի հուլիսի 28-ին ամուսնացել է դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայաի հետ։ 2012 թվականի ապրիլի 7-ին ծնվել է նրանց որդին՝ Անդրեյը։
Արվեստ
խմբագրելԴերերը թատրոնում
խմբագրելԴիպլոմային աշխատանքներ
խմբագրել- Գրիգորի Գորինի «Թագավորական խաղեր»՝ Պերսի, Կրոմվել
- «Աստծու ծաղրածուն»՝ վացլավ Նիժինսկի
- Ա. Ս. Պուշկինի «Դոն Ժուան»՝ Դոն Ժուան
Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
խմբագրել- Պիեմոնտական գազան»՝ Ասպետ Ժոֆրեյ
- «Վերջին զոհը» Ա. Ն. Օստրովսկի՝ Դուլչին
- «Բարեպաշտների պարտավորագիրը» Մ. Ա. Բուլգակով՝ Զաքարիա Մուարրոն
- «Սրբազան կրակ» ՍոմերսեթՄոեմа՝ Քոլին Թեբրետ
- «Տարտյուֆ» Ժ. Բ. Մոլիեր՝ Վալեր
- «Նկարիչներ…» Թոմ Ստոպպարդ՝ Բիտչեմ
- «Արևը շողում էր» Ա. Կուրչատկին՝ Յուրա Սադոկ, Լյոնյա Ֆինկո
- «Լիր արքա» Շեքսպիր՝ Էդգար, Գլոստերի որդին
- «Մի բաժանվեք սիրելիներից»՝ Միրոնով
- 2008՝ Պ. Երշովի «Կուզիկ ձիուկը» Ռեժիսիոր՝ Ե. Պիսարև՝ Գավրիլա, Ձկնորսներ, Գյուղացիներ, Վաճառողներ և Գնորդներ, Աստղեր և Ձկներ
- 2008՝ Բորիս լավրենյովի «Քառասունմեկը» ։ Պեժիսիոր՝ Վիկտոր Ռիժակով՝ Շատախոս-պատանի պորուչիկ
- 2013՝ «Իդեալական ամուսինը. կատակերգություն»,Օ. Ուայլդի ստեղծագործությունների մոտիվներով։ Ռեժիսիոր՝ Կոնստանտին Բոգոմոլով՝ հայր Արտեմի
- 2013՝ «Կարամազովները», ռեժիսիոր Կ. Բոգոմոլովի ֆանտազիաները ըստ Ֆ. Դոստոևսկու վեպի՝ Պերխոտին, Միուսով, Էքսպերտ, Պրոֆեսոր, Պաթոլոգոանատոմ
- 2014՝ «Հարբածները», ըստ Իվան Վիրիպաևի պիեսի ։ Ռեժիսիոր՝ Վիկտոր Ռիժակով՝ Լոուրենս
Մոսկվայի թատրոն Օ. Տաբակովի ղեկավարությամբ (Տաբերկա)
խմբագրել- 2009՝ «Գայլեր և գառներ » Ա. Ն. Օստրովսկի . Ռեժիսիոր՝ Կոնստանտին Բոգոմոլով՝ Ապոլլոն Մուրզավեցկի
- 2011՝ «Դևը » Լ. Ն. Տոլստոյ . Ռեժիսիոր՝ Միխայիլ Ստանկևիչ՝ Եվգենի Իրտենև
Կինոդերեր
խմբագրել- 2007 —Տխրություններ՝ Դենիս Օրլով վիդջեյ,
- 2007՝ Շնորհակալություն սիրո համար՝ Իվան Ավերին
- 2008՝ Ստիլյագաներ՝ Ֆրեդ
- 2008՝ Ամանորյա տարիֆ՝ Անդրեյ
- 2009՝ Պելագիան և Սպիտակ բուլդոգը՝ Արկադի Սերգեևիչ Պոդաժիո, նկարիչ և լուսանկարիչ Սանկտ-Պետերբուրգից
- 2009՝ Չեմ ասի՝ Իվան
- 2010՝ Տուլայի Տոկարևը՝ Արտյոմ Տոկարև
- 2010՝ Զինվորական հոսպիտալը՝ Վասիլի Բեժին, վիրաբույժ
- 2011՝ Կեռիկին՝ Խլոբիշևսկի
- 2011՝ Հարսանիք փոխանակմամբ՝ Սաշա, բանկի աշխատող
- 2011՝ Ձմեռ պապը միշտ զարգում է … երեք անգամ!՝ Արթուր
- 2011՝ Ադամանդներ որսացողները՝ կրկնահանցագործ «Սիրունիկ» մականունով
- 2011՝ Յալթա 45՝ Ջոն Ուիլբի (նույն ինքը՝ Իվան Սերգեևիչ Իվլև ), ամերիկյան հակահետախուզության ստրատեգիական ծառայության «Х-2» հատուկ բաժնի մայոր, ռուսական ծագմամբ ուղղափառ
- 2012՝ Օգոստոս. Ութին՝ Լյոխա, հետախուզական ջոկատի հրամանատար
- 2012՝ Զոննենտաու՝ Խարիտոնով Սեմյոն Նիկոլաևիչ (երիտասարդ ժամանակ), շարքային
- 2012՝ Շնորհավոր Ամանոր, մայրիկներ («Երջանիկ թվեր» նովել)՝ Ժենյա
- 2012՝ Մոսգազ՝ Վլադիսլավ Գեորգիևիչ Վիխրով (Վլադիմիր Իոնեսյանի նախատիպը)
- 2012՝ Վերջին հռոմեացիները՝ Անդրեյ Գորչաև
- 2013՝ Սեր սիրո դիմաց՝ Ալեքսանդր Գրիգորև
- 2013՝ Weekend՝ Իգոր Լեբեդև, մոսկովյան խոշոր հոլդինգի ղեկավար (գլխավոր դեր)
- 2014՝ Չար ոգիներ՝ Նիկոլայ Ստավրոգին
- 2014՝ Սիրում է, չի սիրում՝ Լյոշա
- 2014՝ Ռոսս ամրոցը։ Արկածներ որոնելիս՝ Դմիտրի, հեռուստալրագրող
- 2015՝ Կոնտրիբուցիա՝ գոնորալ-մայոր Անատոլի Պեպելյաև
- 2015՝ Հետաքննիչ Տիխոնովը՝ Գրիգորի Բելաշ
- 2016՝ Աննա Կարենինա՝ Ալեքսեյ Վռոնսկի
- 2016՝ Խաղացողը
- 2016՝ Մարթա Հարի՝ Վլադիմիր Մասլով
Հնչյունավորումները
խմբագրել- 2009՝ Բնակեցված կղզին՝ Մաքսիմ Կամմերերի ձայնը (Վասիլի Ստեպանովի փոխարեն) * 2014՝ Մադագասկարի պինգվիններ՝ գայլ Սեկրետ (Բենեդիկտ Քամբերբեչի փոխարեն)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Для наших звёзд родной город — это…». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Стиляга из Саратова». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Упрямый человек Максим Матвеев. // Саратовская областная газета, 27 августа 2010 г.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մաքսիմ Մատվեևը «ТиП տեսարաններ» կայքում Արխիվացված 2017-06-26 Wayback Machine
- Максим Մաքսիմ Մատվեևը МХТ Չեխով կայքում
- Մաքսիմ Մատվեևը «Սարատովի մշակույթ» կայքում
- Մաքսիմ Մատվեևը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մաքսիմ Մատվեևը Instagram-ում
- «Достойные люди». Предложена кандидатура актера Максима Матвеева // «Взгляд-инфо», 26 ноября 2014