Ելենա Լյադովա

ռուս դերասանուհի

Ելենա Իգորևնա Լյադովա (ռուս.՝ Еле́на И́горевна Ля́дова, դեկտեմբերի 25, 1980(1980-12-25), Մորշանսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ «Նիկա» և «Ոսկե արծիվ» մրցանակների եռակի դափնեկիր, Մոսկվայի կինոփառատոնի մրցանակի դափնեկիր կնոջ լավագույն դերակատարման համար (2015) և «ՏԷՖԻ» մրցանակակիր (2016)։

Ելենա Լյադովա
ռուս.՝ Елена Игоревна Лядова
Ծնվել էդեկտեմբերի 25, 1980(1980-12-25) (43 տարեկան)
ԾննդավայրՄորշանսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (2002)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Վլադիմիր Վդովիչենկով
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 1956600
Ելենա Լյադովա՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Ելենա Լյադովան ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Տամբովի մարզի Մորշանսկ քաղաքում։ Հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաք, որտեղ էլ սկսել է հաճախել առաջին դասարան։

2002 թվականին Ելենա Լյադովան ավարտել է Մ. Շչեպկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի թատերախումբ։

2012 թվականին դերասանուհին արժանացել է «Ոսկե արծիվ» և «Նիկա» մրցանակների «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում Անդրեյ Զվյագինցևի «Ելենա» ֆիլմում (2011) գլխավոր հերոսի դստեր դերը կատարելու համար։ Երկու տարի անց նա կրկին ստացել է «Ոսկե արծիվ» և «Նիկա» մրցանակներ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում ռեժիսոր Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» (ռուս.՝ «Географ глобус пропил») ֆիլմի գլխավոր հերոսի կնոջ դերը կատարելու համար։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականին Ելենա Լյադովան ամուսնացել է դերասան Վլադիմիր Վդովիչենկովի հետ, ում հետ նկարահանվել է «Լևիաֆան» ֆիլմում[1]։

Դերեր թատրոնում խմբագրել

  • 2005 – «Տրամվայ „Ցանկություն“», ռեժիսոր՝ Հենրիետա Յանովսկայա – Ստելլա
  • 2007 – «Ռոբերտո Զուկո», ռեժիսոր՝ Կամա Գինկաս – աղջիկ

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Տիեզերքը որպես նախազգացում Космос как предчувствие Ռիմա
2005 ֆ Պավլովի շունը Собака Павлова Քսյուշա
2005 ֆ Զինվորական դեկամերոն Солдатский декамерон Մարինա
2007 ֆ Վտարում Изгнание Վերա (ձայն)
2007 ս Լենինի կտակը Завещание Ленина Գալինա Կովալ
2008 ֆ Պաշտպանություն Защита Տատյանա Կալիտինա
2009 ս Կարամազով եղբայրներ Братья Карамазовы Գրուշենկա
2009 ֆ Бубен, барабан ընկերուհի
2009 ս Սինդբադի վերադարձը Возвращение Синдбада Էլյա Շախովա
2009 ս Անհետացածները Исчезнувшие Գալկա
2009 ֆ Լյուբկա Любка Լյուբկա
2009 ֆ Սեր խոտի վրա Любовь на сене Նադյա Լեմեշևա
2009 ս Մոսկովյան բակ Московский дворик Սվետկա
2010 ֆ Երբ ծաղկի ճահճախնկենին Когда зацветёт багульник Աննա Սեդովա
2010 ֆ Շիկամուկ Крыса Նատալյա Սորոկինա-Լեֆաբե
2010 ֆ Բուք Метель Մաշա
2010 ֆ Կրքի գերին Плен страсти Մարիա Զակրևսկայ
2011 ֆ Ելենա Елена Կատերինա
2011 ֆ Սրտի բաբախում Биение сердца Նինա Իլյինա
2011 ֆ Ես կսպասեմ Я дождусь Կլավա Սինցովա
2012 ս Ինկասատորներ Инкассаторы Վերա
2012 ս Պոկում Отрыв Ռադա
2012 ս Սինդբադի ժամանակը Время Синдбада Էլյա Շախովա
2012 ֆ Սոլո սաքսոֆոնով Соло на саксофоне Վիկա
2013 ֆ Հաջողակը Везучая Իրինա Բոյարովա
2013 ֆ Ախարհագրագետը գլոբուսը խմելու տվեց Географ глобус пропил Նադյա
2013 ս Մոխիր Пепел Ռիտա
2014 ֆ Լևիաֆան Левиафан Լիլիա Սերգեևա
2015 ս Դավաճանություններ Измены Ասյա
2015 ֆ Օռլեան Орлеан Լիդկա

Մրցանակներ խմբագրել

  • «Ամուրյան աշուն» փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2006, «Պավլովի շունը» ֆիլմի համար)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում (2012, «Ելենա» ֆիլմի համար)[2]
  • «Նիկա» մրցանակ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում (2012, «Ելենա» ֆիլմի համար)
  • Օրենբուրգում անցկացվող «Արևելք և Արևմուտք։ Դասական և Ավանգարդ» VI կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2013, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)[3]
  • Օնֆլյորի ռուսական կինոյի 21-րդ փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար[4] (2013, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում կինոյում» անվանակարգում (2014, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)
  • «Նիկա» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2014, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)
  • «Виват кино России!» XXII կինոփառատոնի (Սանկտ Պետերբուրգ)[5] մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» («Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց»)
  • Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների «Սպիտակ փիղ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2014, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց»)[6]
  • «Ոսկե արծիվ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Լևիաֆան»)
  • Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների «Սպիտակ փիղ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Լևիաֆան»)[7]
  • «Նիկա» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Լևիաֆան»)
  • Մոսկվայի XXXVII միջազգային կինոփառատոնի «Արծաթե Սուրբ Գեորգի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Օռլեան»)[8]
  • «ՏԷՖԻ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2016, հեռուստասերիալ «Դավաճանություններ»)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Никита Карцев (03.04.2015). «Актеры Вдовиченков и Лядова поженились после «Левиафана»» (ռուսերեն). Московский комсомолец.
  2. ««Елена» Андрея Звягинцева награждена главным «Золотым орлом»» (ռուսերեն). Российская газета. 27.01.2012. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
  3. «Финал кинофестиваля: в Оренбурге названы лучшие российский и международный фильмы». ИА REGNUM. 21 октября 2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. Валерий Кичин (30 ноября 2013). «В Нормандии закончился фестиваль российских фильмов». Российская газета. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «В Северной столице закрылся XXII кинофестиваль «Виват кино России!»». Вечерняя Москва. 17 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  6. «Церемония прошла в Белом зале Дома Кино». Кинопресса. февраль 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  7. Валерий Кичин (3 февраля 2014). ««Белый слон» назвал лучшие киноработы года». Российская газета. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  8. «Призы за лучшие актёрские работы на ММКФ получили Елена Лядова и Еркербулан Дайыров». ТАСС. 26 июня 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  9. «Елена Лядова, Константин Хабенский, Иван Ургант, Владимир Познер и другие победители премии ТЭФИ-2016» (ռուսերեն). www.spletnik.ru. 28 июня 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Լյադովա» հոդվածին։