ՌԲԿ (հեռուստաընկերություն)
ՌԲԿ (ռուս.՝ РБК, Российский Бизнес Канал), ռուսական գործնական հեռուստաընկերություն։ Հեռուստաալիքը ներկայացնում է Ռուսաստանի և համաշխարհային տնտեսագիտական, ֆինանսական և քաղաքական լրատվություն, վերլուծական, կանխատեսական և փորձնագիտական մեկնաբանություններ, հարցազրույցներ քաղաքական գործիչների և գործարարների հետ, գործնական մամուլի ակնարկներ, ռուսական բիզնեսի արդիական խնդիրներին նվիրված հատուկ հաղորդումներ և Ռուսաստանի և միջազգային ֆինանսական շուկաներում իրավիճակների մասին։ 2012 թվականի նոյեմբերի սկզբին հեռուստաալիքը ստացել է «դաշնային»-ի կարգավիճակ[1]։ Հեռուստաընկերությունը ունի 500-ից ավելի աշխատակից։ Ընկերության կազմում աշխատում են մոտ 50 բիզնես-վերլուծաբաններ, որոնք նախկինում աշխատել են բանկերում և ֆինանսական ընկերություններում։
Российский Бизнес Канал | |
---|---|
Երկիր | Ռուսաստան Մոսկվա |
Հեռարձակման գոտի | Ռուսաստան Բելառուս Հայաստան |
Հեռարձակման լեզու | ռուսերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2006 |
Հիմնադիր | ՌոսԲիզնեսԿոնսալթինգ |
Սեփականատեր | РБК-ТВ Москва |
🌐 | rbctv.rbc.ru |
Հայաստանում հեռուստաալիքը հասանելի է «Յուքոմ», «Ինտերակտիվ Թիվի» և «GNC-Alfa» կաբելային հեռուստատեսության օպերատորների բաժանորդներին։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (ռուս.)