Անդրեյ Պրոշկին

ռուս կինոռեժիսոր և սցենարիստ

Անդրեյ Պրոշկին (ռուս.՝ Прошкин, Андрей Александрович, սեպտեմբերի 13, 1969(1969-09-13), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, սցենարիստ։

Անդրեյ Պրոշկին
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 13, 1969(1969-09-13) (54 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 1252884

Ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի որդին է։

Կենսագրություն խմբագրել

1994 թվականին ավարտել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, իսկ 1999 թվականին՝ Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (Մարլեն Խուցիև ի արվեստանոցը)։ 1994-2000 թվականներին աշխատել է որպես երկրորդ ռեժիսոր Կարեն Շահնազարովի և Ալեքանդր Պրոշկինի խմբերում։ 1998-2000 թվականներին ռեժիսոր է եղել Ռոսիա 1 և ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքների հաղորդումներում։ 2002 թվականին Անդրեյ Պրոշկինը նկարահանել է իր դեբյուտային «Սպարտակ և Կալաշնիկով» ֆիլմը, որը ռուսական և միջազգային կինոփառանոններում արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` «Ոսկե արծիվ» կինոմրցանակի` խաղարկային կինոյի լավագույն ռեժիսորական դեբյուտ անավանակարգում։

Անդրեյ Պրոշկինը Ալեքսեյ Գերմանի, Էլդար Ռյազանով, Ալեքսանդր Սոկուրովի, Յուրի Նորշտեյնի, Դանիիլ Դոնդուրեյ, Ալեքսանդր Գելմանի, Վլադիմիր Դոստալի, Վիտալի Մանսկու, Բորիս Խլեբնիկովի և Ալեքսեյ Գերման կրտսերի հետ եղել է «Կինոսոյուզ»[1] կինեմատոգրաֆիստների և պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստական կազմակերպությունների և միավորումների միության հիմնադիրներից մեկը։ Առաջին հանդիպման ժամանակ, որը կայացել է 2011 թվականի հունիսի 1-2-ը, Անդրեյ Պրոշկինը ընտրվել է «Կինուսույուզի»[2] նախագահ։

Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կինոակադեմիայի անդամ է[3][4]։

Կինը մոնտաժող Նատալյա Կուչերենկոն է։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր

  • 2002` «Սպարտակ և Կալաշնիկով»
  • 2002` «Ներգործության ուժ 4», «Փոքր ամառ» սերիա
  • 2004` «Թիթեների խաղը»
  • 2005` «Զինվորական դեկամերոն»
  • 2007` «Դատական սյունակ», «Պատվերով երեխան» և «Ամուսնանալ արքայազնի հետ» սերիաներ
  • 2009` «Մինեսոտա»
  • 2010` «Նարնջի հյութ»
  • 2012` «Հորդա»
  • 2014` «Թարգմանիչը»
  • 2015` «Օռլեան»
  • 2017` «Բժիշկ Ռիխտերը»
  • 2018` «Բժիշկ Ռիխտերը», 2 եթերաշրջան

Սցենարիստ

  • 2004` «Թիթեռների պարը», Վլադիմիր Կոզլովի հետ համատեղ

Դերասան

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

«Սպարտակ և Կալաշնիկով»

  • 2002` «Կինոտավրիկ» փառատոնի միջազգային մրցանակ (Սոչի)
  • 2002` «Արտեկ» մանկական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մրցանակ` ամենահետաքրքիր ֆիլմի համար
  • 2002` «Ստալկեր» մրցանակ` «Ստալկեր մարդու իրավունքներ մասին ֆիլմերի միջազգային փառատոն» Մոսկվայում[5]
  • 2002` Սոչիի «Կինոտավր» բաց ռուսական կինոփառատոնի «Դեբյուտ» մրցույթի ժյուրիի հատուկ մրցանակ[6]
  • 2002` «Ոսկե արծիվ» կինոմրցանակ խաղարկային կինոյում լավագույն ռեժիսորական դեբյուտ անվանակարգում[7]
  • 2003` Բանֆիի Banff World Media Festival միջազգային կինոփառատոնի մրցանակ` լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում
  • 2003` Բուենոս Այրեսի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային երկրորդ կինոփառատոնի գլխավոր մրցանակ
  • 2003` Զլինի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ[8][9]

«Թիթեռնիկի խաղը»

  • 2004` Վլադիվաստոկի «Մերիդիանի և Տիխի» միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի համակրանք մրցանակ
  • 2004` ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամի մրցանակ` («Ստակլեր» միջազգային փառատոն)[10]
  • 2004` «Բայց պարտությունը հաղթանակից դու ինքդ չպետք է տարբերես» մրցանակ` ռուսական բաց «Կինտավր» կինոփառատոնում, Սոչի[6]

«Մինեսոտա»

«Նարնջի հյութ»

  • 2010` Գրան-պրի` հանդիսատեսի համակրանք մրցանակ` լավագույն լիամետրաժ խաղային ֆիլմի համար` Մոսկվայի հայրենական «Մոսկովյան պրեմիերա» 7-րդ կինոփառատոնում[12]

«Հորդա»

  • 2012` «Արծաթե Գեորգի» մրցանակ` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, Մոսկվայի 34-րդ միջազգային կինոփառատոն[13]
  • 2012` Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կինոմրցանկի առաջադրում (Asia Pacific Screen Awards)` լավագուն ֆիլմ անվանակարգում[14]
  • 2012` Ազգային կինոքննադատների և կինոմամուլի «Սպիտակ փիղը» մրցանակի առաջադրում` լավագույն ֆիլմ անվանակարգում[15]
  • 2013` «Ոսկե արծիվ» կինոմրցանակ` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար[16]։ «Հորդա» ֆիլմը հավակնել է «Ոսկե արծիվ» մրցանակին 12 անվանակարգերում, այդ թվում և` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[17]։

«Թարգմանիչը»

  • 2015` Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի պրոֆեսիոնալ մրցանակ` հեռուստատեսային ֆիլմերի ոլորտում` «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում[18] և «Լավագույն հեռուստատեսային ֆիլմ» անվանակարգի մրցանակ (1-4 սերյաներին)»[19] և առաջադրում «Լավագույն հեռուստաֆիլմ» անվանակարգում (1-4 սերիաներ)։

Հանրային դիրքորոշում խմբագրել

2014 թվականին ստորագրել է Ռուսաստանում սկսված հակաուկրաինական արշավի և ռուսական զորքերի` Ուկրաինա ներխուժման դեմ ուղղված նամակը[20]։

2018 թվականին մարտին սատարել է Եվրոպական կինոակադեմիայի դիմումը Ռուսաստանում ձերբակալված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի համար[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История КиноСоюза». О союзе. «КиноСоюз». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «Председателем нового «Киносоюза» избран режиссёр Андрей Прошкин». Новости > Культура. Газета.Ru. 2011 թ․ հուլիսի 1. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Максим Марков (2012 թ․ հոկտեմբերի 15). ««Орда» нацелилась на азиатско-тихоокеанский «Оскар»». Бездна новостей. Ридус. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «Academy Members A – Z». The Academy (անգլերեն). Asia Pacific Screen Awards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «Призеры 2002». Архив 2002. Международный кинофестиваль «Сталкер». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «Призеры 1991—2005 гг». История. Кинотавр. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. «Лауреаты премии «Золотой орёл» за 2002 год». Национальная Академия кинематографических искусств и наук России. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. Ксения Дагорова (2003 թ․ նոյեմբերի 13). «Наши снова в моде». Газета «Культура», № 44(7403). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. Леонид Павлючик (2003 թ․ նոյեմբերի 14). «Русское кино в моде». Жизнь. «Труд», № 212. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. «Призеры 2004». Архив 2004. Международный кинофестиваль «Сталкер». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. «Награды 2009». История. «Амурская осень». Фестиваль кино и театра на Амуре. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «Призеры VIII Московского фестиваля отечественного кино «Московская премьера»». Итоги. Кинофестиваль «Московская премьера». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. Сусанна Альперина (2012 թ․ հունիսի 30). «Завершился 34-й ММКФ». «Российская газета». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  14. «Winners & Nominees 2012» (անգլերեն). Asia Pacific Screen Awards[en]. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «Четыре слона ушли «Фаусту»». «Вечерний Петербург», № 231(24787). 2012 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  16. Татьяна Хорошилова (2013 թ․ հունվարի 28). «Первый павильон». Кино. «Российская газета». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  17. Валерий Кузнецов (2012 թ․ դեկտեմբերի 27). «Объявлен шорт-лист премии «Золотой Орёл»». «Российская газета». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  18. ««Физрук» и «Мажор» стали самыми успешными сериалами 2014 года». ТАСС. 20 марта 2015. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  19. «Номинанты на премию Ассоциации продюсеров кино и телевидения за лучшие телефильмы и сериалы 2014 года». Cinemotion. 6 марта 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  20. «Мы с вами!». kinosoyuz.com. 2014 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  21. «The European Film Academy Free Oleg Sentsov!». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պրոշկին» հոդվածին։