Ալյոնա Օլեգովնա Բաբենկո (ռուս.՝ Алёна Олеговна Бабенко, ի ծնե՝ Ելենա Օլեգովնա Բարանովա (ռուս.՝ Елена Олеговна Баранова, մարտի 31, 1972(1972-03-31)[1][2], Կեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2013)[4]:

Ալյոնա Բաբենկո
ռուս.՝ Алёна Олеговна Бабенко
Ծնվել էմարտի 31, 1972(1972-03-31)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրԿեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2000)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոպրոդյուսեր
Ակտիվ շրջան1998 - այժմ
Ժանրերդրամա, մելոդրամա, կատակերգություն[3]
Ամուսին(ներ)Vitaly Babenko?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 1461130
ԿինոՊոիսկID 544323
alenababenko.sitecity.ru
Ալյոնա Բաբենկո՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Ելենա Բարանովան ծնվել է 1972 թվականի մարտի 31-ին Կեմերովոյում։ Մայրը աշխատել է որպես դաշնամուրի դասատու, հայրը կրթությամ ինժեներ է եղել։ Ելենա Բարանովան մանկության տարիներին մասնակցել է տարբեր խմբակների, հաճախել երաժշտական դպրոց։ Մասնակցել է տարբեր միջոցառումների, երգել է երգչախմբում ու վոկալ-գործիքային անսամբլում։ Երազել է դառնալ բալետի պարուհի[5]։ Եղել է ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի երկրպագուհին[5]։

Ելենա Բարանովան 1988 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Տոմսկի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ու կիբեռնետիկայի ֆակուլտետ։

Առաջին կուրսում սովորելու ժամանակ նա, կարդալով հայտարարությունը, գնացել է Էստրադային մանրապատումների ուսանողական թատրոն «Էստուս»։ Տարվելով ինքնագործունեությամբ՝ առաջին կուրսն ավարտելուց հետո փորձել է ընդունվել Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն՝ Օլեգ Տաբակովի կուրս, սակայն չի հաջողվում։ Հինգերորդ կուրսում նա ծանոթացել է Վիտալի Բաբենկոյի հետ, ով Մոսկվայում հայտնի կինոռեժիսոր էր։ Թողնելով համալսարանը՝ Ալյոնան տեղափոխվել է Մոսկվա։ Շուտով նա ամուսնացել է Վիտալի Բաբենկոյի հետ, և ծնվել է նրանց որդին՝ Նիկիտան։ Մի որոշ ժամանակ Ալյոնա Բաբենկոն զբաղվել է տնային տնտեսությամբ ու մեծացրել որդուն։ 2000 թվականին նա ավարտել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (կուրսի ղեկավար՝ Անատոլի Ռոմաշին)։

Դեռ ինստիտուտում սովորելու տարիներին Ալյոնա Բաբենկոն նկարահանվել է «Կամենսկայա» սերիալի մի քանի էպիզոդներում։ Այնուհետև ոչ մեծ դերեր է ստացել «Մամուկա» և «Կղզի առանց սիրո» սերիալներում, «Արծաթե հարսանիք» ֆիլմում։ Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել Պավել Չուխրայի «Վարորդ Վերայի համար» (ռուս.՝ «Водитель для Веры», 2004) ֆիլմը։ Այդ դերի համար նրան հրավիրել էին ռեժիսորի ասիստենտները, ովքեր ճանաչում էին դերասանուհուն։ 2004 թվականին ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել «Կինատավր» փառատոնում[6]։

Հասարակական դիրքորոշում խմբագրել

2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների գրությունն ի պաշտպանություն Ուկրաինայում ու Ղրիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության[7]։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին ամուսինը - Վիտալի Բաբենկո, կինոռեժիսոր,
    • Որդին՝ Նիկիտա[8],
  • Երկրորդ ամուսինը՝ Էդուարդ Սուբոչ, լեռնադահուկային սպորտի վարպետ, գործարար[9]։

Ճանաչում և մրցանակներ խմբագրել

  • 2004 - Ռուսաստանի կինեմատոգրաֆիական գիտությունների ակադեմիայի մրցանակ «Ոսկե արծիվ» կնոջ լավագույն դերը կինոյում անվանակարգում Պավել Չուխրայի «Վարորդ Վերայի համար» ֆիլմում կատարած դերակատարման համար
  • 2004 - Օլֆյորում տեղի ունեցած ռուսական կինոյի փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար անվանակարգում «Վարորդ Վերայի համար» ֆիլմում կատարած դերակատարման համար
  • 2004 - Մինսկի «Лістапад» միջազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար
  • 2005 - «Նիկա» մրցանակ «Տարվա հայտնություն» անվանակարգում «Վարորդ Վերայի համար» ֆիլմում կատարած դերակատարման համար
  • 2007 - «Созвездие» փառատոնի գլխավոր մրցանակ «Կնոջ լավագույն դերը կինոյում» «Սատանայի անիվ» ֆիլմում կատարած դերակատարման համար
  • 2008 - MTV Ռուսաստանի-ի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար («Ինդի» ֆիլմ)
  • 2013 - Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[4]
  • 2014 - Գդինյայի լեհական կինոյի փառատոնի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Լուսանկարիչ»)[10]

Արվեստ խմբագրել

2008 թվականից Ալյոնա Բաբենկոն Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի դերասանուհի է։

Դերերը թատրոնում խմբագրել

«Սովրեմեննիկ»
  • 2008 - «Երեք քույր», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ - Մաշա
  • 2009 - «Կոտորածի աստվածը», Յասմին Ռեզա, ռեժիսոր՝ Սերգեյ Պուսկեպալիս - Աննետ Ռեյ
  • 2011 - «Պիգմալիոն», Բեռնարդ Շոու, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ - Էլիզա Դուլիթլ
  • 2011 - «Կանանց ժամանակը», Ելենա Չիժովա, ռեժիսոր՝ Եգոր Պերեգուդով - Անտոնինա, Սյուզաննա-Սոֆյա
  • 2011 - «Թշնամիներ։ Սիրո պատմություն», Իսահակ Բաշևիս-Զինգեր, ռեժիսոր՝ Եվգենի Արյե - Յադվիգա
  • 2012 - «Աշնանային սոնետ», Ինգմար Բերգման, ռեժիսոր՝ Եկատերինա Պոլովցևա - Եվա

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Ինչո՞ւ ես դու սիրում ինձ Почему ты меня любишь?
2000 ս Կամենսկայա Каменская Կատյա
2001 ֆ Մամուկա Мамука
2001 ֆ Արծաթե հարսանիք Серебряная свадьба Լյուբա
2001 ֆ Сдвинутый մենեջեր
2002 ֆ Կոպեկ Копейка
2003 ս Կղզի առանց սիրո Остров без любви Ելենա / Զինա
2003 ս Նվիրիր ինձ կյանք Подари мне жизнь Օլգա
2003 ֆ Թռչնիկներ Птахи
2003 ֆ Շնորհակալություն Спасибо Նադեժդա
2004 ֆ Վարորդ Վերայի համար Водитель для Веры Վերա Սերովա
2004 ֆ Վերին Մասլովկայում На Верхней Масловке Նինա
2005 ս Վանյուխինի երեխաները Дети Ванюхина Նինա
2005 ս Ոսկե հորթը Золотой телёнок Սերնա Միխայլովնա
2005 ս Կարապի դրախտ Лебединый рай Գալյա
2005 ֆ Սիրիր ինձ Люби меня Կիրա Սերգեևնա
2006 ֆ Անդերսեն։ Կյանքն առանց սիրո Андерсен. Жизнь без любви Հենրիետա Վուլֆ / Դանիայի թագուհի Ալեքսանդրինա
2006 ֆ Жесть Մարինա
2006 ֆ Կառնավալային գիշեր 2, կամ Հիսուն տարի անց Карнавальная ночь 2, или Пятьдесят лет спустя Ալյոնա Կռիլատովա
2006 ֆ Լենինգրադցին Ленинградец Քսենյա
2006 ֆ Սատանայի անիվ Чёртово колесо Մաշա
2007 ֆ Ինդի Инди Արինա
2007 ֆ Свои дети Դինա Անդրեևնա Սամարինա
2007 ս Յունկերներ Юнкера Շուրոչկա Նիկոլաևա
2007 ֆ Ես հաշվում եմ. մեկ, երկու, երեք, չորս, հինգ... Я считаю: раз, два, три, четыре, пять… Նատալյա Նիկոլաևնա Անդրիանովա
2008 ս Առաքյալ Апостол Ռիտա
2008 ֆ Վախի պատրանք Иллюзия страха Նատաշա / Սողոմոնի կինը / Գարիկի կինը
2008 ֆ Դեպի ծով На море! Լենա
2008 ֆ Վարձով հայր Папа напрокат Իրինա Դեմենտևա
2008 ֆ Պատրանք Марево Մարիա Իվանովնա, Նիկոլայ Գոգոլի մայրը
2009 ֆ Ուրախները Весельчаки Ալվետոչկա
2009 ֆ Խստացված ռեժիմով արձակուրդներ Каникулы строгого режима Տատյանա Պավլովնա Պանդելեևա
2009 ս Կատյա. ռազմական պատմություն Катя: Военная история Աննա Սերգեևնա Նովիկովա
2010 ֆ Պիզայի աշտարակ Пизанская башня Օլգա
2010 ֆ Մահ պենսնեով, կամ Մեր Չեխովը Смерть в пенсне, или Наш Чехов Վարյա
2011 ֆ Կուկարաչա 3D Кукарача 3D
2011 ս Կատյա 2 Катя 2 Աննա Սերգեևնա Նովիկովա
2011 ֆ Ժամադրություն Свидание Դմիտրի Գորինի քույրը
2011 ֆ Խրտվիլակ 2 Чучело 2 Լիզա
2011 ֆ Էլ ինչի մասին են խոսում տղամարդիկ О чём ещё говорят мужчины Վերա
2011 ս Երջանկության խումբ Группа счастья Տանյա, Պյոտրի կինը
2011 ս Պատահական վկա Случайный свидетель Անգելինա Յուրևնա Բորսկայա
2012 ս Անհատակություն Бездна Իրինա Վառլամովա
2012 ս Մի անգամ Ռոստովում Однажды в Ростове երգչուհի Թամարա Վլասովա
2012 ֆ Подпоручикъ Ромашовъ Շուրոչկա
2012 ֆ Ժամադրություն Свидание Կատյա
2013 ֆ Առողջարանային մշուշ Курортный туман Ալեքսանդրա Օռլովա
2013 ֆ Զուգահեռ աշխարհներ Параллельные миры
2013 ֆ Հրաժեշտ Прощание Անյա Ռյաբինինա
2013 ֆ Ворята Գալինա
2014 ս Հեռացող բնօրինակ Уходящая натура Կատերինա
2014 ֆ Լուսանկարիչը Фотограф / Fotograf Օլգա Վիկտորովնա Սոկոլովա
2014 ֆ Նոր կին Новая жена Իրա
2015 ֆ Մոսկվան երբեք չի քնում Москва никогда не спит Մարինա
2015 ֆ SOS, Ձմեռ պապ, կամ Ամեն ինչ կիրականանա SOS, Дед Мороз, или Всё сбудется! Մարինա
2016 ֆ Թիթեռ Мотылёк Լերա
2016 ս Մուրկա Мурка Սոնյա Գերտներ

Հեռուստատեսություն խմբագրել

  • 2008 թվականի աշնանը Ալյոնա Բաբենկոն մասնակցել է Իլյա Ավերբուխի «Սառցե դարաշրջան-2» հեռուստանախագծին։ Նրա զույգը եղել է Ռոման Կոստոմարովը։
  • 2009 թվականի գարնանը Ալյոնա Բաբենկոն մասնակցել է «Սառցե դարաշրջան։ Գլոբալ տաքացում» հեռուստանախագծին։
  • 2009 թվականի աշնանը Ալյոնա Բաբենկոն մասնակցել է «Սառցե դարաշրջան-3» հեռուստանախագծին Ալեքսեյ Տիխոնովի հետ։ Նրանց զույգն զբաղեցրել է երրորդ տեղը։

Այլ խմբագրել

Մասնակցել է «Նվիրիր կյանք» բարեգործական նախագծին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Ալյոնա Բաբենկոն ԿինոՊոիսկ կայքում
  4. 4,0 4,1 «Указ Президента Российской Федерации от 20 мая 2013 года № 497 «О награждении государственными наградами Российской Федерации»». «Официальный интернет-портал правовой информации» (ռուսերեն). 2013 թ․ մայիսի 20.
  5. 5,0 5,1 5,2 Татьяна Хорошилова. (15.07.2005). «Двойная жизнь Алены Бабенко» (ռուսերեն). "Российская газета" - Неделя №3821. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. «Александр Роднянский: мы можем воевать на поле жанрового кино» (ռուսերեն). www.kinotavr.ru - "Культура". 29 Июня 2006 — 05 Июля 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  8. «Алена Бабенко» (ռուսերեն). kinoafisha.ua. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. Жанна Степаркова. (4 декабря 2010). «Алена Бабенко и Эдуард Субоч узаконили свои отношения» (ռուսերեն). 7ja.net. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. Wyborcza.pl

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյոնա Բաբենկո» հոդվածին։