Ժաննա Ֆրիսկե
Ժաննա Վլադիմիրովնա Ֆրիսկե (մինչև 1996 թվականը կրել է ծնողների ազգանունը՝ Կոպիլովա[2], հուլիսի 8, 1974[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 15, 2015[1], Բալաշիխա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս հայտնի երգչուհի, հաղորդավարուհի, ֆոտոմոդել, դերասանուհի։ Ռուսաստանի շոու-բիզնեսի ամենագեղեցիկ կանանցից։ Ծնվել է 1974 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայում։ Ստեղծագործական ուղին սկսվել է 1996 թվականին և մինչև 2003 թվականը հանդես է եկել «Блестящие» խմբում։ 2003 թվականին երգել է առանձին։ Մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո։
Ժաննա Ֆրիսկե | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Жанна Фриске |
Ի ծնե անուն | Ժաննա Վլադիմիրովնա Կոպիլովա |
Ծնվել է | 08 հուլիս 1974 Մոսկվա |
Երկիր | |
Մահացել է | հունիսի 15, 2015[1] (40 տարեկան) Բալաշիխա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն |
Ժանրեր | փոփ, պարային երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հողորդավարուհի, ֆոտոմոդել |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1996-2013 |
Կրթություն | Ռուսական պետական հումանիտար համալսարան |
Անդամակցություն | Blestyaschie? |
Ամուսին | Դմիտրի Շեպելև |
Ստորագրություն | |
Zhanna Friske Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել- Հայրը՝ Վլադիմիր Բորիսի Կոպիլովը (հետագայում՝ Ֆրիսկե)[2] (ծնվ. 1952 թվականին), նախկին արտիստ, աշխատել է Մշակույթի գործիչների կենտրոնական տանը, 1992 թվականից զբաղվում է բիզնեսով։ Դուբայում ունի սեփական հյուրանոց[3]։
- Մայրը՝ Օլգա Վլադիմիրի Կոպիլովան (ծնվ. 1952 թվականին)[4][5], ծնվել է Կուրգանի մարզի Շումիխա քաղաքում։
- Տատիկը՝ Պաուլինա Վիլհեմի Ֆրիսկեն ապրել է Օդեսայի Նայցի գյուղում, եղել է կթվորուհի, այնուհետև տեղի հյորանոցում՝ ադմինիստրատոր, խոհարար և մատուցողուհի[6]։.
- Ժաննան ունեցել է երկվորյակ եղբայր, որի գետ ծնվել է 7 ամսական հասակում, սակայն եղբայրը մահացավ ծննդի ժամանակ։ Ժաննան այդ մասին բավականին ուշ է իմացել[4]։.
- Քույրը՝ Նատալյա Կոպիլովան (այժմ՝ Ֆրիսկե)[2] (ծնվ. 21 ապրիլի 1986) 2007-2008 թվականներին հանդես է եկել «Блестящие» խմբում[7]։.
- Զարմիկներն ու զարմուհիներն ապրում են Օդեսայում[8][9]:.
Ժաննան սովորել է Մոսկվայի Պերովո շրջանի թիվ 406 միջնակարգ դպրոցում, որն ավարտելէ 1991 թվականին։ Մասնակցել է դպրոցական ինքնագործունեության խմբակներին։ Զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ և ակտոբատիկայով, այցելել է բալետային խմբակ և պարախմբակ[10]։.
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի հումանիտակ համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետ, որը չի ավարտել։ Կարճ ժամանակով կահույքի վաճառքով զբաղվող գործակալությունում աշխատել է որպես մենեջեր[10]։.
1996 թվականին սկսել է երգչուհու ստեղծագործական կարիերան «Блестящие» համույթում։ Խմբում երգելու տարիներին ձայնագրվեցին 4 ձայնասկավառակներ և 3 ծրագրեր։
2003 թվականին մասնակցել է «Վերջին հերոսը-4» («Последний герой-4») ռեալիթի շոուին, որտեղ հասավ մինչև եզրափակիչ։ Ավարտից հետո Ժաննան հայտարարեց խմբից դուրս գալու և առանձին երգելու մասին։ 2005 թվականին Ժաննան կրկին մասնակցեց «Վերջին հերոսը-5» ռեալիթի շոուին։ Մասնակցել է «Աֆրիկայի սիրտը» («Сердце Африки»), «Կայսրություն» («Империя»), «Կրկես աստղերի հետ» (ռուս.՝ «Цирк со звёздами»), «Կրկես» («Цирк») ծրագրերին։ 2008 թվականին մասնակցել է «Սառցե դարաշրջան-2» («Ледниковый период-2») նախագծին, որտեղ սահել է Վիտալի Նովիկովի հետ, իսկ հետո՝ Մաքսիմ Մարինինի հետ։ 2005 թվականի հոկտեմբերի 4-ին թողարկվեց Ժաննայի առաջին ալբոմը «Жанна» անվանումով[11]։ Աբոմի որոշ երգերի հիման վրա տեսահոլովակներ նկարահանվեցին («Лечу в темноту», «Ла-ла-ла», «Где-то летом»)։
2004 թվականին դուրս եկավ նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը («Գիշերային պարեկ», Ночной дозор) որտեղ Ժաննան խաղաց Զավուլոնի սիրուհի վհուկ Ալիսայի դերը[12]։ Ֆիլմի շարունակության մեջ («Ցերեկային պարեկ», Дневной дозор (фильм)) Ֆրիսկեի հերոսուհուն ավելի մեծ տեղ տրվեց, այդ պատճառով Ժաննայի դերակատարմամվ վհուկի նկարը զարդարեց ֆիլմի աֆիշը[13]։ Ֆիլմի բազմաթիվ հնարքներ Ժաննան անձամբ է կատարել։
2010 թվականին Ժաննայի մասնակցությամբ դուրս եկավ մեկ այլ ֆիլմ՝ «Ինչի մասին են խոսում տղամարդիկ» («О чём говорят мужчины»)։ Ժաննան խաղացել է Ով եմ ես («Кто Кто я?») դետեկտիվ ֆիլմում, որի պրեմիերան կայացավ 2010 թվականի նոյեմբերի 11-ին։ Ժաննան նկարահանվել է մի քանի ամսագրերի համար («Maxim», «Top Beauty», «InStyle», «OK!», «allure» и «Elle»)։ Հանդիսացել է «Orient Watch», «Rexona», Ակտիվա յոգուրդի ընկերությունների դեմքը[14][15][16],։
2011-2012 թվականներին Ժաննան վարել է «Արձակուրդներ Մեքսիկայում» («Каникулы в Мексике») ռեալիթի շոուի առաջին երկու եթերաշրջանները[17]։.
Պաշտոնապես ամուսնացած չէ։ Քաղաքացիական ամուսինը ռուս հաղորդավար Դմիտրի Շեպելևն է[18][19]։ 2013 թվականի ապրիլի 7-ին Մայամիում ծնվել է նրանց որդին՝ Պլատոնը։
Հիվանդություն
խմբագրելԾննդաբերությունից հետո Ժաննան սկսեց բողոքել գլխացավերից։ Հետազոտություններից պարզվեց, որ Ժաննայի մոտ գլխուղեղի չարորակ ուռուցք է։ Դրանցի հետո Ժաննան բուժման կուրսեր ստացավ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չինաստանում[20]. Նույն թվականի աշնանը Ժաննան դադարեց հայտնվել հասարակությանը և նկարներ տեղադրել Ինստագրամի իր պաշտոնական էջում[21]։ 2014 թվականի հունվարի 15-ին զանգվածային լրատվամիջոցներն առաջին անգամ հրապարակեցին Ժաննայի հիվանդության մասին լուրերը[22][23][24][25]. 2014 թվականի հունվարի 20-ին ընտանիքի անդամները պաշտոնապես հաստատեցին Ժաննայի հիվանդության մասին լուրերը[26]։ Ժաննայի հոր մեկնաբանմամբ, Ժաննայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի չարորակ ուռուցք՝ գլիոբլաստոմա[27]։ 2014 թվականի հունվարից Ժաննան բուժման կուրսեր ստացավ Նյու-Յորքի Memorial Sloan-Kettering Cancer Center հոսպիտալում[28][29]։
Ռուսաստանի առաջին հեռուստաալիքը հատուկ հանգանակություն կազմակերպեց Ժաննայի բուժման ծախսերը հոգալու նպատակով[30]. 2014 թվականի հունվարի 24-ին հանգանակության արդյունքում հավաքվեց 66 447 800 ռուբլի։ Իսկ Ռուսֆոնդի միջոցով՝ 1 307 615 ռուբլի[31][32]։ 2014 թվականի հունվարի 27-ին երգչուհու պրոդյուսերը հայտնեց, որ նյու-յուրքյան կլինիկայի բժիշկները դրական եզրակացություն են տվել Ժաննայի բուժման կապակցությամբ[33]։ Հունվարի 31-ին կլինիկայի ծախսերը փակելուց հետո որոշվեց, որ մնացած գումարը կուղղվի չարորակ ուռուցքներով հիվանդ երեխաների բուժմանը[34]։
2014 թվականի հունվարի 30-ին Ժաննային օգնության խնդրանքով հանրությանը դիմեց Շերոն Օզբորնը, Օզզի Օզբորնի կինը[35]։. 2014 թվականին բուժման երկարատև կուրսերից հետո Ժաննան վերականգնողական պրոցեդուրաների նպատակով հաստատվեց Յուրմալայում, որտեղ տոնեց իր 40-ամյակը։ 2014 թվականի հոկտեմբերին երգչուհին վերադարձավ Մոսկվա։ Մինչ այդ երգչուհին գամված էր հաշմանդամի սայլակին, որից հետո ինքնուրույն քայլելու փորձեր կատարեց[36][37][38][39]։ 2015 թվականի հայտարարվեց, որ Ժաննան վերսկսել է բուժման կուրսերը ԱՄՆ-ում[40]։.
Ֆիլմեր
խմբագրել- Արծաթյա հովտաշուշան 2 (Ландыш серебристый 2), 2004
- Գիշերային պարեկ (ֆիլմ), 2004
- Ցերեկային պարեկ, 2005
- Առաջին օգնություն (ֆիլմ) (Первый Скорый), 2005
- Առաջինը տանը (Первый дома), 2007
- Գեղեցկությունը պահանջում է… (Красота требует…), 2008
- Ով եմ ես (Кто я?), 2010
- Новогодние сваты, 2010
- Ինչի մասին են խոսում տղամարդիկ (О чём говорят мужчины), 2010
- Դոկ կետը. Վերջին տաս օրերը (Точка Док. Десять последних дней), 2010
- Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը, 2013
Երգացանկեր
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Ժաննա, 2005
Երգեր
խմբագրել«Блестящие» խմբում
խմբագրել- 1999 - «Джаз и фанки»
- 1999 - «Только ты»
- 2000 - «Колыбельная»
- 2000 - «Белым снегом»
- 2001 - «Долго тебя ждала»
- 2002 - «За четыре моря»
- 2002 - «А я всё летала»
- 2003 - «Апельсиновый рай»
Մենակատարումներ
խմբագրել- 2001 - «Лечу в темноту»
- 2004 - «Ла-ла-ла»
- 2005 - «Где-то летом»
- 2005 - «На губах кусочки льда»
- 2006 - «Мама Мария»
- 2006 - «Малинки» («Дискотека Авария» խմբի հետ)
- 2007 - «Я была»
- 2008 - «Жанна Фриске»
- 2009 - «Американец»
- 2009 - «Портофино»
- 2009 - «Вестерн»
- 2009 - «А на море белый песок»
- 2010 - «Дождь»
- 2011 - «Пилот»
- 2011 - «Ты рядом» (совместно с Джиганом)
- 2011 - «Падает снег» (совместно с In-Grid)
- 2012 - «Навсегда!»
- 2012 - «Тихо падает снег» (Դմիտրի Մալիկովի հետ)
- 2012 - «Плачь и умоляй»
- 2012 - «Олимпийский огонь»
Տեսահոլովակներ
խմբագրել«Блестящие» խմբում
խմբագրել- «Цветы» (1997)
- «Облака» (1997)
- «Ча-ча-ча» (1998)
- «Где же ты, где» (1998)
- «Новый год» (1998)
- «Чао, бамбина!» (1999)
- «Чао, бамбина! (Дискотека Авария Remix)» (2000)
- «За осенью придёт зима» (2000)
- «Белым снегом» (2000)
- «Белым снегом (Remix)» (2000)
- «Долго тебя ждала» (2001)
- «Ау-ау» (2001)
- «За четыре моря…» (2002)
- «За четыре моря… (Remix)» (2002)
- «А я всё летала» (2002)
- «Апельсиновая песня» (2003)
Մենակատարումներ
խմբագրելՏարի | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2001 | «Лечу в темноту» | Ռոման Պրիգունով | Ժաննա |
2004 | «Ла-ла-ла» | Ռոման Պրիգունով | Ժաննա |
2005 | «Где-то летом» | Ռոման Պրիգունով | Ժաննա |
2006 | «Малинки feat. Дискотека Авария» | Խինդրեկ Մաասիկ | TBA |
2007 | «Я была» | Մարատ Ադելշին | TBA |
2008 | «Жанна Фриске» | Ալան Բադոև | TBA |
2009 | «Портофино» | Ալան Բադոև | TBA |
2009 | «Вестерн feat. Տանյա Տերեշինա» | Խինդրեկ Մաասիկ | TBA |
2009 | «А на море белый песок» | Պավել Խուդյակով | TBA |
2011 | «Пилот» | Խինդրեկ Մաասիկ | TBA |
2011 | «Ты рядом feat. Джиган» | Պավել Խուդյակով | TBA |
2013 | «Навсегда» | Պավել Խուդյակով | TBA |
Չարտեր
խմբագրելՏարի | Անվանում | Չարտեր[41] | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուսաստան և ԱՊՀ (TopHit Ընդհանուր Թոփ 100) | Ռուսաստան (TopHit Մոսկովյան Թոփ 100) | Ռուսաստան (TopHit Սանկ-Պետերբուրգի Թոփ 100) | Ուկրաինա (TopHit Ուկրաինական Թոփ 100) | Ուկրաինա (TopHit Կիևի Թոփ 100) | TopHit 100 պատվերների ռադիոչաթ | Ռուսաստան և ԱՊՀ (TopHit Ընդհանուր տարեկան) | ||||||
2004 | «Ла-ла-ла» | 3 | 4 | - | - | - | - | 19 | ||||
2005 | «Где-то летом» | 2 | 6 | - | - | - | - | 22 | ||||
«На губах кусочки льда» | 27 | - | - | - | - | 16 | - | |||||
2006 | «Мама Мария» | 9 | 6 | - | - | - | 12 | 46 | ||||
2007 | «Я была» | 11 | 17 | - | - | - | 5 | 50 | ||||
2008 | «Жанна Фриске» | 24 | 31 | 65 | 64 | - | 29 | 135 | ||||
2009 | «Портофино» | 33 | 39 | - | - | - | 15 | 157 | ||||
«А на море белый песок» | 11 | 12 | 26 | - | 4 | 5 | 31 | |||||
2010 | «Дождь» | 100 | - | - | - | - | 31 | - | ||||
2011 | «Пилот» | 21 | 20 | 40 | 12 | 35 | 12 | 88 | ||||
«Ты рядом» | 71 | - | - | 27 | 37 | 10 | - | |||||
«Падает снег» (feat In-Grid) | 152 | - | - | - | - | 50 | - | |||||
2012 | «Навсегда» | 103 | - | - | - | - | 8 | - | ||||
«Тихо падает снег» (feat Дмитрий Маликов) | 128 | - | - | 68 | - | 24 | - |
«-» նշանակում է, որ երգը բացակայում է չարթում։
Մրցանակներ
խմբագրելՈսկե գրոմոֆոն
խմբագրել- 2007 - «Малинки» երգի համար, ռուս.՝ Дискотека Авария խմբի հետ
- 2010 - «А на море белый песок» երգի համար
Муз-ТВ մրցանակ
խմբագրել- 2007 - հաղթանակ երեք անվանակարգերում՝ լավագույն կարատողուհի, լավագույն տեսահոլովակ, լավագույն դուետ ռուս.՝ Дискотека Авария խմբի հետ
Տարվա երգ
խմբագրել- 2005 - դափնեկիր «Где-то летом» երգի համար
- 2006 - դափնեկիր «Мама-Мария» երգի համար
- 2009 - դափնեկիր «А на море белый песок» երգի համար
MTV Russia Movie Awards
խմբագրել- 2006 - լավագույն կանացի դերակատար, «Ցերեկային պարեկ» ֆիլմի համար։
Fashion People Awards
խմբագրելGlamour Awards
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Фальшивые биографии
- ↑ Смелова Ирина (2012 թ․ ապրիլի 23). «Жанну Фриске ограбили и избили» (ռուսերեն). Издательский Дом "Собеседник". Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին. «Я был в Дубае по работе, убирать было некому. У меня в столице Арабских Эмиратов свой отель, приходится туда часто ездить, следить за всем.»
- ↑ 4,0 4,1 «Семейная ТАЙНА Жанны Фриске!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Жанна Фриске (Zhanna Friske) - Досье». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
- ↑ 7DN.RU / Караван историй / Жанна Фриске. Остров мечты
- ↑ Наталья Фриске (Natalia Friske) - все о знаменитости
- ↑ 7DN.RU / Караван историй / Жанна Фриске. Остров мечты
- ↑ Наталья Фриске. Биография.
- ↑ 10,0 10,1 «Жанна Фриске» (ռուսերեն). www.vokrug.tv. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Алла Жидкова (2005 թ․ հոկտեմբերի 6). «Откровения Жанны Фриске». Дни.ру. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Алексей Гордеев. (13 января 2006). «СМИ: Любовные сцены с Жанной Фриске увидит вся страна» (ռուսերեն). www.utro.ru. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Постер фильма «Дневной дозор»
- ↑ «orientwatch». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Вера Брежнева стала лицом Rexona» (ռուսերեն). Корреспондент.net. 5 августа 2009. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Activia и Y&R Russia призывают проснуться от зимней спячки» (ռուսերեն). www.sostav.ru. 23.01.2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Алена Водонаева - новая хозяйка виллы в Мексике» (ռուսերեն). cosmo.ru. 9.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Гражданский муж Фриске Дмитрий Шепелев попросил людей молиться за Жанну» (ռուսերեն). Московский Комсомолец. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Гражданский муж известной певицы Жанны Фриске подтвердил, что она больна раком» (ռուսերեն). Lifenews.ru. 20.01.2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Жанна Фриске после семи месяцев борьбы с раком не может ходить, НТВ, 23.01.2014.
- ↑ «Страшная новость о болезни Жанны Фриске шокировала страну». НТВ. 2014 թ․ հունվարի 18. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Тяжелобольную Жанну Фриске отправили на лечение в Германию
- ↑ «В СМИ пустили слухи о болезни Жанны Фриске». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Подтверждена болезнь Жанны Фриске». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
- ↑ «У певицы Жанны Фриске обнаружен рак». Российская газета. 2014 թ․ հունվարի 20. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Официальный сайт Жанны Фриске - Молимся о выздоровлении Արխիվացված 2014-06-23 Wayback Machine, jeannefriske.com
- ↑ Онкологи назвали точный диагноз Жанны Фриске - Российская газета, rg.ru
- ↑ «У Жанны Фриске неоперабельная опухоль мозга». Газета.Ru. 2014 թ․ հունվարի 20. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Фриске лечат лучшие врачи
- ↑ «Первый канал при поддержке Русфонда объявляет о сборе средств на лечение Жанны Фриске». Первый канал. 2014 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Счёт на лечение Жанны Фриске оплачен, rusfond.ru
- ↑ Первый канал и Русфонд собрали 64,5 млн руб на лечение Жанны Фриске | РИА Новости, ria.ru
- ↑ Нейрохирурги: шансы Жанны Фриске на выздоровление высоки, Mail.Ru Արխիվացված 2014-07-30 Wayback Machine, news.mail.ru
- ↑ Русфонд оплатил лечение Жанны Фриске и перечислит 30 млн рублей больным детям, Mail.Ru Արխիվացված 2014-07-26 Wayback Machine, news.mail.ru
- ↑ Жанне Фриске решили помочь Оззи Осборн и его супруга // Вести. Ru
- ↑ Жанна Фриске отметила 40-летие в Юрмале, где находится уже месяц
- ↑ Григорий Лепс в Юрмале собрал деньги на лечение Жанны Фриске
- ↑ Жанна Фриске вернулась // Газета.ру, 20.10.2014
- ↑ Жанна Фриске вернулась в Москву после лечения в Китае
- ↑ «Сегодня вечером» с Андреем Малаховым. Выпуск от 7 февраля
- ↑ «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
- ↑ Виктория Зайченко. «Fashion People Awards-2012: выбраны самые стильные люди России» (ռուսերեն). Woman.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Женщина года 2006» (ռուսերեն). Женский журнал Glamour. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Фриске стала «Лучшей певицей»» (ռուսերեն). «Шоу-бизнес.Ру». 2009 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ ««Звуковая дорожка» нашла своих удивительных героев». NEWSmuz. 2007 թ․ փետրվարի 13. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Ֆրիսկե» հոդվածին։ |