Յուրիի օրը՝ ապրիլի 23 և աշնանայինն՝ նոյեմբերի 26 (հին տոմարով)։

  • Սուրբ Գևորգի (Յուրիի) եկեղեցական տոն։
  • Ռուսաստանում ընդունված օր, երբ գյուղացիները աշնանային գյուղատնտեսական աշխատանքները վերջացնելով՝ իրավունք ունեին անցնել մեկ կալվածատիրոջից մյուսի մոտ՝ տարվա պարտավորությունները տիրոջ նկատմամբ կատարելուց և պետական հարկերը վճարելուց հետո։ Գյուղացիների հեռացումը համապետական մասշտաբով սահմանվել է 1497 թվականի դատաստանագրքով, որի համաձայն գյուղացին կարող էր հեռանալ երկու շաբաթվա ընթացքում։ Իվան I-ի օրոք (1530-1584) մտցվեցին «արգելման տարիները», երբ գյուղացիներն ընդհանրապես իրավունք չունեին հեռանալ տիրոջից, իսկ XVI դարի 90-ական թվականների հեռացումն արգելվեց օրենսդրությամբ։ Յուրիի օրվա վերացմամբ Ռուսաստանում իրավաբանորեն ձևակերպվեց ճորտատիրական իրավունքը։
Յուրիի օր

Տեսակտոն
ԱմսաթիվԱպրիլի 23
Անվանված էՍուրբ Գևորգ
Ի հիշատակՍուրբ Գևորգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 136