Մարիա Միրոնովա

ռուս դերասանուհի

Մարիա Անդրեևնա Միրոնովա (ռուս.՝ Мария Андреевна Миронова, մայիսի 28, 1973(1973-05-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2006)։ Մի շարք թատերական ու կինոմրցանակների դափնեկիր։ Մոսկվայի հասարակական պալատի անդամ։ Արվեստի գործիչներին աջակցող «Արտիստ» բարեգործական հիմնադրամի նախագահ և համահիմնադիր[2]։ Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի դերասանուհի։

Մարիա Միրոնովա
ռուս.՝ Мария Андреевна Миронова
Ծնվել էմայիսի 28, 1973(1973-05-28)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2000-այժմ
Ծնողներհայր՝ Անդրեյ Միրոնով, մայր՝ Եկատերինա Գրադովա
Ամուսին(ներ)Ալեքսեյ Մակարով, Dmitri Klokov? և Igor Udalov?
Երեխա(ներ)Անդրեյ Միրոնով-Ուդալով
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0592499
Մարիա Միրոնովա՝ Վիքիպահեստ

Խորհրդային դերասաններ Անդրեյ Միրոնովի և Եկատերինա Գրադովայի դուստրն է։

Կենսագրություն խմբագրել

Մարիա Միրոնովան ծնվել է 1973 թվականի մայիսի 28-ին[3][4][5][6] Մոսկվայում, դերասաններ Անդրեյ Միրոնովի ու Եկատերինա Գրադովայի ընտանիքում։ Կինոյում առաջին անգամ նկարահանվել է մանկության տարիներին՝ 1981 թվականին Ստանիսլավ Գովորուխինի «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները» ֆիլմում կատարելով Բեքի Թետչերի դերը։ Մոսկվայի № 113 (ներկայում՝ № 1113) միջնակարգ դպրոցն ավարտելուց[7] հետո ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարան։ 1993 թվականին՝ որդու՝ Անդրեյի ծնունդից հետո տեղափոխվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որտեղ սովորել է Միխայիլ Գլուզսկու կուրսում։

Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1996 թվականին, հրավիրվել է խաղալու «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում, սակայն ընտրել է «Լենկոմը»[8], որտեղ սկսել է աշխատել 1997 թվականին. խաղացել է «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը» (Ֆանշետա), «Երկու կանայք» (Վերոչկա), «Միլիոնատերերի քաղաք», «Բարբարոսն ու հերետիկոսը», «Սանձահարողի սանձահարումը», «Տիկնոջ այցելությունը», «Տարտյուֆ», ինչպես նաև Անդրեյ Ժոլդակի «Ճայը», «Փեդրա», «Կարմեր» ներկայացումներում

Մարիա Միրոնովան նաև նկարահանվում է կինոյում։ Պավել Լունգինի «Հարսանիք» ֆիլմը, որում Մարիա Միրոնովան կատարել է կնոջ գլխավոր դերը, մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին և արժանացել մրցանակի Լավագույն դերասանական կազմ անվանակարգում[9]։

Հասարակական գործունեություն խմբագրել

Թատրոնից ու կինոյից բացի Մարիա Միրոնովան սատարում է մշակութա-հասարակական ու բարեգործական նախագծեր. 2008 թվականից նա Արվեստի գործիչներին աջակցող «Արտիստ» բարեգործական հիմնադրամի նախագահն է և համահիմնադիրը[10]։ 2008 թվականից ընդգրկված է «Территория» փառատոնի արտ-տնօրինության կազմում[11]։

Մոսկվայի հասարակական պալատի անդամ է (2013 թվականից)[12]։ 2013 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղել է թեկնածու Սերգեյ Սոբյանինի վստահված անձը[13]։

Ընտանիք խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

  • 1-ին ամուսին՝ Իգոր Ալեքսանդրովիչ Ուդալով[20][21] (1964), գործարար հեռուստատեսության բնագավառում[22], World Fashion Channel Russia հեռուստաընկերության նախագահ[20][23],
  • 2-րդ ամուսին՝ Դմիտրի Ալեքսանդրովիչ Կլոկով (ծնվ.՝ 10 հոկտեմբերի, 1977), Ռուսաստանի ԳԱ նախագահի խորհրդական հասարակական հիմունքներով[26]
  • 3-րդ ամուսին՝ Ալեքսեյ Մակարով, դերասան։ Միասին են եղել 2011 թվականի նոյեմբերի 1-ից։ Բաժանվել են 2012 թվականի աշնանը[27][28][29], իսկ պաշտոնապես ամուսնալուծվել են 2013 թվականի հուլիսի 2-ին։ Սակայն Մարիա Միրոնովան, ի տարբերություն Մակարովի, ժխտում է այդ ամուսնությունը[30],
  • 4-րդ ամուսին՝ Անդրեյ, բժշկական տեխնոլոգիաներով զբաղվող ռուս-ճապոնական ընկերության զարգացման տնօրեն[31][32][33],
    • Որդի՝ Ֆեոդոր (ծնվ.՝ 30 սեպտեմբերի 2019)[33][34][35][36]։

Արվեստ խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

Լենկոմ խմբագրել

  • «Երկու կանայք» – Վերոչկա
  • «Плач палача» – դերասանուհի Էվրեդիկա
  • «Բարբարոսն ու հերետիկոսը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու «Խաղամոլը» վեպի), ռեժիսոր՝ Մարկ Զախարով - Մադմազուել Բլանշ
  • «Միլիոնատերերի քաղաք» (բեմական ֆանտազիա Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի թեմայով, նոր խմբագրությամբ)
  • «Անսանձի սանձահարումը» – Կատերինա
  • «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը», ԲոմարշեՖանշետա
  • «Տարտյուֆ», ՄոլիերԷլմիրա
  • «Տիկնոջ այցելությունը», Ֆրիդրիխ Դյուրենմատ – Կլարա Ցախանասյան
  • 2009 – «Խեղկատակ Բալակիրև» – Եկատերինա Ալեքսեևնա, Ռուսաստանի կայսրուհի
  • «Բորիս Գոդունով» – Մարինա Մնիշեկ (2014)

Ազգերի պետական թատրոն խմբագրել

  • «Опыт освоения пьесы „Чайка“ системой Станиславского» – Նինա Զարեչնայա
  • 2006 – «Փեդրա։ Ոսկե հասկ», ռեժիսոր՝ Անդրեյ ԺոլդակՓեդրա/ Վերա Իվանովնա Պավլովա
  • «Кармен. Исход», ռեժիսոր՝ Անդրեյ ԺոլդակԿարմեն
  • «Կալիգուլա» – Ցեզոնիա

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1981 ֆ Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները Приключения Тома Сойера и Гекльберри Финна Բեքի Թետչեր
2000 ֆ Ռուսական խռովություն Русский бунт Խառլովա
2000 ֆ Հարսանիք Свадьба Տանյա Սիմակովա
2002 ֆ Օլիգարխ Олигарх Մաշա
2002 ս Սառցե դարաշրջան Ледниковый период Լյուբա
2002 ս Գլխավոր դերեր Главные роли Իրինա Կոլոմիչեյկո
2003 ֆ Հարբեցողության տեսություն Теория запоя «Ջրահարս»
2003 ֆ Ձմեռ։ Գարուն Зима. Весна թեկնածու №9
2004 ֆ Ծանրոց Մարսից Посылка с Марса Նատայա Ստրելնիկովա
2004 ֆ Գիշերային պահակախումբ Ночной дозор Իրինա
2005 ս Կայսրության անկումը Гибель империи Լյալյա Սաբուրովա
2005 ֆ Պետական խորհրդական Статский советник Ժյուլի
2005 ս Մարտ տիեզերքի համար Битва за космос Նինա Կորոլյովա
2006 ֆ Ցերեկային պահակախումբ Дневной дозор Իրինա
2006 ս Ինը ամիս Девять месяцев Նաստյա
2008 ֆ Պապը որպես նվեր Дедушка в подарок Սերաֆիմա
2008 ֆ Ճոճանակ Качели Տանյա
2008 ֆ Ոչ ոք, բացի մեզնից Никто, кроме нас Նատաշա
2009 ֆ Մոսկվա, ես սիրում եմ քեզ Москва, я люблю тебя! Կորոլյովա
2009 ֆ Դիպուկահար։ Վրեժխնդրության զենք Снайпер: Оружие возмездия Մաշա Գուսևա
2009 ֆ Ցանկություն Желание Վերա
2010 ֆ Մարդը Կապուցինոկ բուլվարից Человек с бульвара Капуцинок Մաշա
2010 ս Ռոբինզոն Робинзон Զոյա Ռոբերտսոն
2010 ֆ Կադենցիաներ Каденции Վալյա, թարգմանչուհի
2011 ս Դավաճանություն Измена Նատաշա
2011 ֆ Խեղկատակ Բալակիրև Шут Балакирев կայսրուհի Եկատերինա
2012 ֆ Вождь разнокожих մայր
2012 ֆ Մայոր Բարանովի անձնական գործը Личное дело майора Баранова Եկատերինա
2012 ֆ Եռակի կյանք Тройная жизнь Լերա Բրուսինա
2013 ֆ Երեք հրացանակիրներ Три мушкетёра թագուհի Աննա Ավստրիացի
2013 ֆ Апофегей Նադեժդա Պեչյորնիկովա
2013 ս Բվի ճիչ Крик совы Նինա Կավերինա
2014 ս Որդի) Сын Նաստյա
2014 ս Քննիչ Տիխոնովը Следователь Тихонов Մարգարիտա Պավլովնա Ուշակովա
2015 ս Հայրենիք Родина Ելենա
2016 ֆ Երկրաշարժ Землетрясение Աննա Բերեժնայա
2016 ս Բժիշկ Ռիխտեր Доктор Рихтер փաստաբան, Ռիխտերի նախկին քաղաքացիական կինը
2016 ս Садовое кольцо Վերա Սմոլինա
2016 ֆ Սիրո մասին О любви Թամարա, Սերգեյ Անդրեևիչի կինը
2017 ֆ Салют-7 Նինա, Վլադիմիր Ֆեոդորովի կինը
2017 ս Բժիշկ Ռիխտեր Доктор Рихтер իրավաբան և Ռիխտեր Ստանիսլավի նախկին քաղաքացիական կինը
2017 ֆ Որդին Сын Անաստասիա Կուուսինեն
2019 ֆ Բարձր կապ Громкая связь Եվա
2019 ֆ Միլիարդ Миллиард բանկի հաճախորդ
2019 ֆ Ռոբո Робо ՆԱդյա
2019 ֆ Ծառա Холоп Անաստասիա, հեռուստապրոդյուսեր
2019 ֆ Դրախտից մի քայլ հեռու В шаге от рая Պոլինա
2020 ֆ Հետադարձ կապ Обратная связь Եվա
2020 ֆ Լրտեսական խաղեր Игры шпионов Վերա
2021 ֆ Love Օլգա
2021 ֆ Երկինք Небо Гелена Սոշնիկովա
2021 ս Инсомния Դինա
2022 ֆ Իմ հայրը ցեղապետ է Мой папа — вождь Զինա
2022 ս Гид Ժենյա
2022 ֆ Տիկնիկավար Кукольник մայր
2022 ֆ Ծնող Родитель Կարինա
2022 ս Վանք Монастырь Պատրիկեա
2023 ֆ Ծառա 2 Холоп 2 Անաստասիա, հեռուստապրոդյուսեր

Գովազդ խմբագրել

Մարիա Միրոնովան նկարահանվել է Jacobs Monarch սուրճի գովազդում։

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

  • 1998 – Եվգենի Լեոնովի անվան մրցանակի դափնեկիր,
  • 2000 – Վերա Խոլոդնայայի մրցանակի դափնեկիր «Հարսանիք» ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար,
  • 2000 – «Комсомольская правда» թերթի «Տարվա դեմք» մրցության մրցանակակիր «Տարվա դերասանուհի» անվանակարգում,
  • 2005 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում (Ժյուլի, «Պետական խորհրդական»),
  • 2006 – ստացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհու պատվավոր կոչում[37],
  • 2006 – Ա. Յաբլոչկինայի անվան դերասանի կենտրոնական տան «Դերասանական հաջողություն» մրցանակի դափնեկիր Ազգերի պետական թատրոնի «Փեդրա։ Ոսկե հասկ» ներկայացման մեջ Փեդրայի/ Վերա Իվանովնայի դերը կատարելու համար,
  • 2007 – «Московский комсомолец» թերթի մրցանակի դափնեկիր «Փեդրա։ Ոսկե հասկ» ներկայացման մեջ Փեդրայի դերը կատարելու համար,
  • 2007 – «Ոսկե դիմակ» ռուսական ազգային թատերական մրցանակի դափնեկիր «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում «Փեդրա։ Ոսկե հասկ» ներկայացման մեջ Փեդրայի դերը կատարելու համար[38],
  • 2007 – Ռուսաստանի գործարար շրջանների «Кумир» («Կուռք») մրցանակի դափնեկր «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում,
  • 2008 – «Звезда театрала» մրցանակի դափնեկիր – «Հիսնամյակի լավագույն դերասանուհի» «Театрал» ամսագրի վարկածով[39][40],
  • 2011 – Անդրեյ Միրոնովի անվան ռուսական ազգային դերասանական «Ֆիգարո» մրցանակի դափնեկիր,
  • 2015 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» ազգային կինոմրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում («Բուի ճիչը»),
  • 2015 –Մոսկվայի «Բյուրեղապակե Տուրանդոտ» բարձրագույն թատերական բարձրագույն մրցանակի դափնեկիր թատերաշրջանի կնոջ լավագույն դերակատարման համար (Մարինա Մնիշեկ, ներկայացում «Բորիս Գոդունով», «Լենկոմ» թատրոն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Официальный сайт Фонда «Артист»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  3. Радистка Кэт за пределами экрана
  4. Рудольф Фурманов об Андрее Миронове
  5. Борис Поюровский(չաշխատող հղում)
  6. «Выставка династии Мироновых». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  7. «Любимые девочки Андрея Миронова». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  8. Официальный сайт театра «Ленком»: Миронова Мария Андреевна
  9. Festival de Cannes: «La Noce» réalisé par Pavel Lounguine. Mention spéciale pour l’ensemble des acteurs
  10. Супруга Павла Смеяна Людмила: «Паша не собирался умирать, он мечтал поставить на ноги сына…» — Светская хроника и культура | KP.UA
  11. «Фестиваль «Территория»: Арт-дирекция». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  12. «Формирование Общественной палаты города Москвы завершено» (ռուսերեն). Правительство Москвы. 12.04.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  13. «Избиратели назвали профанацией встречу с доверенными лицами Собянина». Lenta.ru. 21 августа 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  14. Leo Burnett Group Russia проводит реструктуризацию и кадровые перестановки
  15. Media Guide :: Новости :: Изменения в структуре Leo Burnett Group Russia
  16. «КРУПНЫЙ ПЛАН: Кира Ласкари, директор департамента маркетинга и департамента промо телеканала «Пятница!»: «Я больше не верю в рекламные агентства. В России, по крайней мере»». AdIndex.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  17. Рейтинг молодых медиаменеджеров России // Коммерсантъ. — 2014-01-07.
  18. «Рейтинг молодых медиаменеджеров России: 2015». radioportal.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  19. Екатерина Градова: Спешите делать добро
  20. 20,0 20,1 Удалов Игорь Александрович(չաշխատող հղում)
  21. Маша Миронова вернулась к первому мужу после развода со вторым(չաշխատող հղում)
  22. Династия Мироновых
  23. Fashion Collection награждён телеканалом World Fashion Channel
  24. «Мария Миронова о любви, сострадании и отношениях с сыном». 7 дней.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  25. «Андрей Удалов на сайте Театра им. Евгения Вахтангова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  26. «Советники президента РАН на общественных началах». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  27. Миронова изменила Макарова в лучшую сторону // 7 дней
  28. Алексей Макаров полгода скрывал женитьбу на Марии Мироновой // Комсомольская правда, 21 июня 2012
  29. Мария Миронова ушла от Алексея Макарова на съемках «Трех мушкетеров» // Комсомольская правда, 10 января 2013
  30. Мария Миронова: Алексей Макаров мне не муж, а друг // Комсомольская правда, 30 мая 2013
  31. ««Младше меня»: Мария Миронова откровенно рассказала о муже». MSN. 2020 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  32. «Миронова с мужем показались на людях». ТВ Центр. 2019 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  33. 33,0 33,1 «Миронова рассказала, кто родил ее сына». ТВ Центр. 2019 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  34. «Мария Миронова Менакер в Instagram: «Наше греческое чудо явилось в мир💓#этаногакогонадонога💓»». Instagram (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  35. Михаил Гришин (2019 թ․ հոկտեմբերի 1). ««Греческое чудо»: 46-летняя Миронова родила в Афинах». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  36. Яна Марковская (2019 թ․ սեպտեմբերի 30). «Мария Миронова стала мамой во второй раз». spletnik.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  37. Присвоено указом Президента РФ № 1332 от 1 декабря 2006 года(չաշխատող հղում)
  38. Национальная театральная премия «Золотая Маска»: Мария Миронова
  39. «Звезда Театрала» 2008
  40. ««Новые Известия»: Самые главные роли. Журнал «Театрал» назвал в Доме актёра лучших звезд пятилетия (10 Ноября 2008 г.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Միրոնովա» հոդվածին։