Յուլիա Ալեքսանդրովնա Վիսոցկայա (ռուս.՝ Юлия Александровна Высоцкая, օգոստոսի 16, 1973(1973-08-16), Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2018)[1]։

Յուլիա Վիսոցկայա
ռուս.՝ Юлия Александровна Высоцкая
Ծնվել էօգոստոսի 16, 1973(1973-08-16) (50 տարեկան)
ԾննդավայրՆովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԲելառուսի արվեստի պետական ակադեմիա (1995) և Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա (1998)
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Բելառուս
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար, գրող, խոհարար, ռեստորատոր և television celebrity chef
Ամուսին(ներ)Անդրեյ Կոնչալովսկի և Անատոլի Կոտ
Պարգևներ և մրցանակներ
edimdoma.ru

Կենսագրություն խմբագրել

Յուլիա Վիսոցկայան ծնվել է 1973 թվականի օգոստոսի 16-ին Նովոչերկասկ քաղքում։ Սովորել է Բելառուսի արվեստների պետական ակադեմիայի դերասանական ֆակուլտետում (ավարտել է 1995 թվականին) և Լոնդոնի երաժշտական և դրամատիկական արվեստի ակադեմիայում (ավարտել է 1998 թվականին)։

Աշխատել է Բելառուսի Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ գլխավոր դերեր է կատարել «Անանուն աստղ», «Ճաղատ երգչուհին» և այլ ներկայացումներում։ Յուլիա Վիսոցկայան մասնակցում է Մոսկվայի Մոսսովետի անվան պետական ակադեմիական թատրոնի ներկայացումներին։

2008 թվականին Լոնդունում մասնակցել է Համաշխարհային տնտեսագիտական ֆորումի շրջանակներում անցկացված ռուսական երեկոյին որպես կերակուրների մասնագետ, 2009 թվականին աշխատել է մոսկովյան «Family Floor» ռեստորանում։

2003 թվականից Յուլիա Վիսոցկայան ռուսական ՆՏՎ հեռուստաալիքով վարում է կիրակնօրյա խոհարարական «Ուտում ենք տանը» (ռուս.՝ «Едим дома!»), ինչպես նաև առավոտյան «Նախաճաշ Յուլիա Վիսոցկայայի հետ» (ռուս.՝ «Завтрак с Юлией Высоцкой») հաղորդումները։

2009 թվականի հոկտեմբերից «ХлебСоль» խոհարարական ամսագրի գլխավոր խմբագիրն է։ 2009 թվականին նրա հովանու ներքո սկսել է գործել խոհարարական edimdoma.ru սոցիալական կայքը և խոհարարական առաջին համացանցային հեռուստատեսությունը՝ edimdoma.tv:

Յուլիա Վիսոցկայան խոհարարական բեսթսելլերների հեղինակ է. նրա գրքերի ընդհանուր տպաքանակը գերազանցում է մեկուկես միլիոն օրինակը։

2011 թվականին Յուլիա Վիսոցկայան Մոսկվայում բացել է «Ёрник» ռեստորանը և հիմնադրել «Julia Vysotskaya» խոհարարական ստուդիան[2]։ Խոհարարական արվեստի գաղտնիքները սովորել ցանկացողների համար Յուլիա Վիսոցկայան հիմնադրել է սեփական ճանապարհորդական ընկերություն, որի երթուղիներն ընդգրկում են այցելություններ Արևմտյան Եվրոպայի ամենահայտնի ռեստորաններ[3]։

Ընտանիք խմբագրել

Յուլիա Վիսոցկայայի առաջին ամուսինը եղել է ռուս դերասան Անատոլի Կոտը։

1998 թվականին Յուլիա Վիսոցկայան ամուսնացել է կինոռեժիսոր Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկու հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Մարիան (ծնվել է 1999 թվականին) և Պյոտրը (ծնվել է 2003 թվականին)։ 2013 թվականի հոկտեմբերին Մարիան ենթարկվել է ավտովթարի և երկար ժամանակ եղել է կոմայի մեջ[4]։

Մրցանակներ խմբագրել

  • Ներկայացում «Հետ նայիր զայրացած» (ռուս.՝ «Оглянись во гневе»), ըստ Ջոն Օսբորնի - մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար,
  • Ֆիլմ «Հիմարների տունը» (ռուս.՝ «Дом дураков») - մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (կինոփառատոն «Виват, кино России!»),
  • 2007 թվականին «Ուտում ենք տանը» (ռուս.՝ «Едим дома!») հաղորդումն արժանացել է հեռուստատեսային «ՏԵՖԻ» մրցանակի («Ժամանցային ծրագիր։ Կենսակերպ» անվանակարգում) և «Effie» մրցանակի (տարվա ապրանքանիշ),
  • 2009 թվականին առողջ կենսակերպի պրոպագանդման համար «Ուտում ենք տանը» (ռուս.՝ «Едим дома!») հաղորդումն ստացել է «Հավանության է արժանացել Ռուսաստանի բնապահպանների կողմից» (ռուս.՝ «Одобрено экологами России») նշան,
  • 2014 թվականին «Ուտում ենք տանը» (ռուս.՝ «Едим дома!») հաղորդումն արժանացել է հեռուստատեսային «ՏԵՖԻ» մրցանակի («Առավոտյան հաղորդում» անվանակարգում), իսկ Յուլիա Վիսոցկայան հաղթել է «Առավոտյան ծրագրի հաղորդավար» անվանակարգում 2014[5] և 2016 թվականներին[6][7]։
  • 2016 – Խիխոնի 54-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակ[8] կնոջ լավագույն դերակատարաման համար
  • 2017 – «Ոսկե արծիվ» մրցանակ կինոյում կնոջ լավագույն դերակատարաման համար (ֆիլմ «Դրախտ»)
  • 2017 – «Նիկա» մրցանակ կնոջ լավագույն դերակատարաման համար (ֆիլմ «Դրախտ»)[9]
  • 2017 – Մյունխենի 35-րդ կինոփառատոնի Վիկկի Բերնհարդի «Կամուրջ» մրցանակ օտարերկրյա ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար[10]

Արվեստ խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոն խմբագրել

  • 1993 – «Ճաղատ երգչուհին», ըստ Էժեն Իոնեսկոյի – Մադամ Սմիթ
  • 1995 – «Հետ նայիր զայրացած», ըստ Ջոն ՕսբորնիԷլիսոն
  • 1995 – «Անանուն աստղը», ըստ Միխայիլ Սեբաստյանի – Մոնա
  • 2002 – «Սերը ոսկե գիրք է»

Մոսսովետի անվան թատրոն խմբագրել

  • 2004 – «Ճայը» (Անտոն Չեխով) – Նինա Զարեչնայա
  • 2009 – «Քեռի Վանյա» (Անտոն Չեխով)- Սոնյա
  • 2012 – «Երեք քույր» (Անտոն Չեխով) – Մաշա

Մոսկվայի դրամատիկական թատրոն Մալայա Բրոննայայում խմբագրել

  • 2005 և 2009 – «Միս Ժյուլի», ըստ Ա. Ստրինդբերգի – Միս Ժյուլի

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ֆ Գնալ ու չվերադառնալ Пойти и не вернуться Զոսյա
1994 ֆ Կախարդվածները Заколдованные աղջիկը դիսպուտից
1994 ֆ Երևակայության խաղ Игра воображения Ժենյա
2002 ֆ Հիմարների տունը Дом дураков Ժաննա Տիմոֆեևա
2003 ֆ Մաքս Макс Էլեն
2003 ֆ Առյուծը ձմռանը Лев зимой Էլիս
2005 ֆ Զինվորական դեկամերոն Солдатский декамерон Վերա
2006 ֆ Թագուհու առաջին կանոնը Первое правило королевы Իննա Սելիվերստովա
2007 ֆ Փայլ Глянец Գալյա
2010 ֆ Մարդուկ-Ջարդուկն ու մկների թագավորը 3D Щелкунчик и Крысиный Король 3D մայր, դիցանույշ
2016 ֆ Դրախտ Рай Օլգա

Մատենագրություն խմբագրել

  1. 2006 – Ուտում ենք տանը։ Յուլիա Վիսոցկայայի բաղադրատոմսերը (ռուս.՝ Едим дома. Рецепты Юлии Высоцкой) ISBN 978-5-699-14352-8
  2. 2007 – Ուտում ենք տանը ողջ տարին (ռուս.՝ Едим дома круглый год) ISBN 978-5-699-22523-1
  3. 2007 – Փայլ (ռուս.՝ Глянец) ISBN 978-5-699-23605-3
  4. 2008 – Ուտում ենք տանը ամեն օր (ռուս.՝ Едим дома каждый день) ISBN 978-5-699-42683-6
  5. 2008 – Համեղ նշումներ։ Գիրք բաղադրատոմսերը գրառելու համար (ռուս.՝ Вкусные заметки. Книга для записи рецептов) ISBN 978-5-699-26220-5
  6. 2009 – Ուտում եմ, վազում եմ, ապրում եմ (ռուս.՝ Ем, бегу, живу) ISBN 978-5-699-32110-0
  7. 2010 – Մանկական սնունդ բոլոր տարիքների համար (ռուս.՝ Детское питание от рождения и старше) ISBN 978-5-699-38598-0
  8. 2010 – Ամանորյա բաղադրատոմսեր ռուս.՝ Новогодние рецепты (հեղինակի ինքնագրով) ISBN 978-5-699-44447-2
  9. 2010 – Խոհարարական մեծ գիրք (ռուս.՝ Большая кулинарная книга) ISBN 978-5-699-43650-7
  10. 2011 – Մեկ, երկու, և պատրաստ է (ռուս.՝ Раз, два и готово!) (+ նվեր DVD-սկավառակ) ISBN 978-5-699-45554-6
  11. 2012 – 365 բաղադրատոմսեր ամեն օրվա համար (ռուս.՝ 365 рецептов на каждый день)
  12. 2013 – Պատրաստում ենք երեխաների համար (ռուս.՝ Готовим детям)

Հեռուստատեսային նախագծեր խմբագրել

  • «Ուտում ենք տանը» (ռուս.՝ «Едим дома») հաղորդում ՆՏՎ ալիքով (2003 թվականից)
  • «Նախաճաշ Յուլիա Վիսոցկայայի հետ» հաղորդում ՆՏՎ ալիքով (2010-2015)
  • «Пекельна кухня» հաղորդման խոհարարական փորձագետ ուկրաինական «1+1» ալիքով (2011-2012, 1-2-րդ եթերաշրջաններ)
  • «Առավոտը Յուլիա Վիսոցկայայի հետ» հաղորդում ՆՏՎ ալիքով (2015 թվականի սեպտեմբերի 7-ից)
  • «Высоцкая Life» հաղոդումը ՆՏՎ ալիքով (2016 թվականի մայիսի 7-ից, շաբաթ)
  • «Սպասիր ինձ» հաղորդումը ՆՏՎ ալիքով (2017 թվականի հոկտեմբերի 27-ից, ուրբաթ)[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 25 октября 2018 года № 608 «О награждении государственными наградами Российской Федерации»
  2. «Кулинарная студия Julia Vysotskaya». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  3. Наталия Калинина (2013 թ․ սեպտեմբերի 13). «Как актриса Высоцкая планирует зарабатывать €2 млн в год на кулинарном туризме». Forbes (ռուսերեն). forbes.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. «СМИ сообщили, что дочь Юлии Высоцкой и Андрея Кончаловского вышла из комы». Вести.Ru — Выбор редакции. 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Озвучены победители «Дневного эфира»!». Комитет индустриальных телевизионных премий — Новости. 2014 թ․ հունիսի 26. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  6. «Названы первые лауреаты ТЭФИ-2016». Интерфакс. 2016 թ․ հունիսի 28.
  7. ««Что? Где? Когда?» получила ТЭФИ в номинации «Телеигра»». Ведомости. 2016 թ․ հունիսի 28.
  8. ««Рай» Кончаловского удостоен трёх наград на кинофестивале в Испании». Интерфакс. 28 ноября 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. Сусанна Альперина (29 марта 2017). «Вера, надежда, «Ника»». Российская газета. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  10. «Андрей Кончаловский за фильм «Рай» получил кинопремию в Мюнхене». Известия. 30 июня 2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  11. «Ведущими «Жди меня» на НТВ станут Юлия Высоцкая и Сергей Шакуров». AO «Телекомпания НТВ» — Новости. 2017 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Վիսոցկայա» հոդվածին։