Ալեքսեյ Ուչիտել
Ալեքսեյ Եֆիմովիչ Ուչիտել (ռուս.՝ Алексей Ефимович Учитель, օգոստոսի 31, 1951[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս կինոռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2002)[3], «Ռոք» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար։
Ալեքսեյ Ուչիտել | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0879783 |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսեյ Ուչիտելը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 31-ին Լենինգրադում, հրեաների ընտանիքում։ Հայրը եղել է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Եֆիմ Ուչիտելը։
1975 թվականին Ալեքսեյ Ուչիտելն ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, աշխատել Լենինգրադի վավերագրական ֆիլմերի ստուդիայում։
1990 թվականին Ալեքսեյ Ուչիտելը հիմնադրել է «Ռոք» (ռուս.՝ «Рок») կինոստուդիան։ Ալեքսեյ Ուչիտելի՝ որպես խաղարկային ֆիլմերի ռեժիսորի դեբյուտը եղել է «Ժիզելի մոլուցքը» (ռուս.՝ «Мания Жизели») ֆիլմը, որ էկրան է բարձրացել 1995 թվականին։ 2000 թվականին ռեժիսորը «Նրա կնոջ օրագիրը» (ռուս.՝ «Дневник его жены») ֆիլմի համար արժանացել է «Նիկա» մրցանակի, «Կինոտավրի» գրան պրիի ու ներկայացվել «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակի։
2002 թվականին Ալեքսեյ Ուչիտելին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում[3]։
«Տիեզերքը որպես նախազգացում» (ռուս.՝ «Космос как предчувствие») ֆիլմի համար Ալեքսեյ Ուչիտելը 2005 թվականին արժանացել է Մոսկվայի XXVII միջազգային կինոփառատոնի «Ոսկե Սուրբ Գեորգի» մրցանակի և «Ոսկե արծիվ» մրցանակի ռեժիսորական լավագույն աշխատանքի համար։
2010 թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող Վավերագրական, կարճամետրաժ խաղարկային ու անիմացիոն կինոյի «Ուղերձ Մարդուն» («Message to Man») միջազգային կինոփառատոնի նախագահ։
Ալեքսեյ Ուչիտելը Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի նախագահության անդամ է։
2014 թվականի մարտի 11-ին Ալեքսեյ Ուչիտելն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների ուղերձն ի պաշտպանություն նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում ու Ղրիմում իրականացրած քաղաքականության[4]։
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Եֆիմ Ուչիտել (1913-1988), խորհրդային օպերատոր, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌՍՖՍՀ պետական մրցանակի դափնեկիր,
- Կինը՝ Կիրա Սակսագանսկայա
- Որդին՝ Իլյա (ծնվել է 1992 թվականին), ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։
Ֆիլմագրություն
խմբագրելԽաղարկային ու գեղարվեստական ֆիլմեր
խմբագրել- 1995 – Ժիզելի մոլուցքը (ռուս.՝ Мания Жизели)
- 2000 – Նրա կնոջ օրագիրը (ռուս.՝ Дневник его жены)
- 2003 – Զբոսանք (ռուս.՝ Прогулка)
- 2005 – Տիեզերքը որպես նախազգացում (ռուս.՝ Космос как предчувствие)
- 2008 – Գերին (ռուս.՝ Пленный)
- 2010 – Եզերք (ռուս.՝ Край)
- 2013 – Восьмёрка
- 2017 – Մաթիլդա (ռուս.՝ Матильда)[5][6][7]
Վավերագրական ու գեղարվեստահրապարակախոսական ֆիլմեր
խմբագրել- 1977 – Հարյուր հազար «ես» (ռուս.՝ Сто тысяч «я»)
- 1978 – Սկիզբ։ Մի դեպքի նկար (ռուս.՝ Пуск. Портрет одного события)
- 1980 – Քանի՞ դեմք ունի դիսկոտեկը (ռուս.՝ Сколько лиц у дискотеки?)
- 1982 – Ո՞վ է կողմ (Երեք դրվագ ժամանակակից թեմաներով) (ռուս.՝ Кто за? (Три эпизода на современную тему))
- 1983 – Քեզ վստահված է հող (ռուս.՝ Тебе доверена земля)
- 1983 – Ակցիա (ռուս.՝ Акция)
- 1986 – Մոլորակ «Նատաշա» (ռուս.՝ Планета «Наташа»)
- 1988 – Ռոք (ռուս.՝ Рок)
- 1989 – Շրջանցիկ ջրանցք (ռուս.՝ Обводный канал)
- 1990 – Елы-палы, или Митьки в Европе
- 1992 – Վերջին հերոսը (ռուս.՝ Последний герой)
- 1993 – Բաթերֆլայ (ռուս.՝ Баттерфляй)[8] («Ռոսիա» ոչ խաղարկային կինոյի IV բաց փառատոնի 1-ին մրցանակ լիամետրաժ ֆիլմի համար)
- 1997 – Ընտրախավ (ռուս.՝ Элита)
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #143938754 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Награждён указом президента № 35 от 14 января 2002 года
- ↑ Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
- ↑ Балерина и император
- ↑ Матильда
- ↑ Фильм "Матильда" Алексея Учителя выйдет в прокат весной 2017 года ТАСС. 20 апреля 2016
- ↑ Закончились съёмки фильма о Виктюке // КоммерсантЪ. 1993. 26 февраля
- ↑ Указ Президента Российской Федерации от 21 марта 2007 года № 406 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 4 августа 1995 года № 812 «О присвоении почётных званий Российской Федерации»
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալեքսեյ Ուչիտելի «Ռոք» կինոստուդիայի պաշտոնական կայք
- Алексей Учитель в киножурнале Наш Фильм Արխիվացված 2007-03-07 Wayback Machine
- Алексей Учитель на радио «Эхо Москвы»
- Алексей Учитель в программе «Ночь на Пятом»(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ուչիտել» հոդվածին։ |