Աննա Մելիքյան
Աննա Մելիքյան (փետրվարի 8, 1976, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսահայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, «Ոսկե արծիվ» կինոմրցանակի դափնեկիր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Սիրո մասին» ֆիլմի համար[1]։ Նրա ֆիլմերը արժանացել են տարբեր անվանակարգերի մրցանակների միջազգային խոշոր կինոփառատոններում[2]։ Ամերիկյան Variety ամսագիրը Մելիքյանին ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցուցակում[3]։
![]() ռուս.՝ Анна Меликян | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 8, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2002) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
Ամուսին | Ռուբեն Դիշդիշյան |
Պարգևներ | |
IMDb | ID 1346885 |
Կենսագրություն խմբագրել
Աննա Մելիքյանը ծնվել է 1976 թվականի փետրվարի 8-ին, Բաքվում, սակայն մեծացել է Երևանում։ 17 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա[4]։
Մելիքյանը սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, նրան դասավանդել են պրոֆեսորներ Սերգեյ Սոլովյովը և Վալերի Ռուբինչիկը։ Ինստիտուտում նա Poste restante-ի համար (2000) արժանացել է Սբ. Աննա մրցանակին։
Սովորելու ընթացքում նկարահանել է բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր, ինչպիսիք են «Անդանտե», «Կոնտրաբաս» ֆիլմերը։ Ուսանողական աշխատանքի համար նկարահանել է «Պոլիտելի» ֆիլմը Նելի Ուվարովայի դերակատարությամբ։
Ուսումը ավարտելուց հետո Մելիքյանը նկարահանել է տարբեր վավերագրական և հեռուստատեսային ֆիլմեր։
1990-ական թվականներին Մելիքյանը որոշ ժամանակ աշխատել է հեռուստատեսությունում, եղել է մի քանի հաղորդումների ռեժիսոր և տեսահոլովակների ու հեռուստանախագծերի հեղինակ[5]։
2008 թվականին նկարահանել է «Ջրահարսը» դրաման, որը արժանացել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակին։
Առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «Մարս»-ը, որի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։ Երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ Ջրահարսը, ստացավ Սանդենս կինոփառատոնի ժամանակ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար և Ռուսաստանի կողմից ներկայացվեց Օսկարի։ «Աստղ» ֆիլմի համար նա Կինոտավր փառատոնում ստացավ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար։
2005 թվականին Աննան ստեղծել է «Մագնում» ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությամբ[5]։
Մրցանակներ խմբագրել
- Բեռլինի կինոփառատոնի մրցանակ, 2008, «Ջրահարսը» (2007) ֆիլմի համար
- Կլերմոն-Ֆերան Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն, 2001, Poste restante (2000) ֆիլմի համար «Հատուկ ժյուրի» մրցանակ
- Ոսկե ծիրան կինոփառատոն, 2008, «Ջրահարսը» (2007) ֆիլմի համար
- Մելբուռնի միջազգային կինոփառատոն, 2001, «Մելբուռն» մրցանակ «Լավագույն փորձառական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում Poste restante (2000) ֆիլմի համար
- Սոֆիայի Միջազգային կինոփառատոն, 2008, «Գրան Պրի» մրցանակ «Ջրահարսը» (2007) ֆիլմի համար
- Սանդենս կինոփառատոն, 2008, «Լավագույն ռեժիսուրա» մրցանակ
- Կինոտավր կինոփառատոն, 2014, «Լավագույն ռեժիսուրա» մրցանակ Star (Աստղ) (2014) ֆիլմի համար
- «Ոսկե միաեղջյուր» մրցանակաբաշխություն, 2016, «Լավագույն փորձառական կարճամետրաժ ֆիլմ» մրցանակ «8» ֆիլմի համար
- «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխություն, 2016, «Լավագույն ֆիլմ» մրցանակ «Սիրո մասին» ֆիլմի համար
Ֆիլմագրություն խմբագրել
Ռեժիսոր խմբագրել
- Փերի, (Фея, Feya) 2020
- Քնքշություն, (Нежность) 2020
- Երեքը, (Трое) 2020
- Սիրո մասին, (Про любовь) 2015
- Աստղ, (Звезда, Zvezda) 2014
- Մարս, (Марс) 2004
- Poste restante, (До Востребования) 2000
Պրոդյուսեր խմբագրել
- Ուրվականը, (The Ghost) 2008
- Հարսնացու՝ ամեն գնով, Bride at Any Cost 2009
- Էդիի ընտանիքը, Semeyka Ady 2007
Գրող խմբագրել
- «Ջրահարսը», (Русалка) 2007
- Մարս, (Марс) 2004
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի»՝ որպես լավագույն ֆիլմ
- ↑ Peter Rollberg (2016)։ Historical Dictionary of Russian and Soviet Cinema։ US: Rowman & Littlefield։ էջեր 481–482։ ISBN 978-1442268425
- ↑ Ռուսաստանը Օսկարի է ներկայացնում Աննա Մելիքյանի ֆիլմը
- ↑ «Биография Анны Меликян — статьи и новости на 7days.ru»։ 7Дней.ру (ռուսերեն)։ Վերցված է 2021-11-17
- ↑ 5,0 5,1 «Анна Меликян»։ www.film.ru։ Վերցված է 2021-11-17