Ֆրիդրիխ Կեկուլե
Ֆրիդրիխ Ավգուստ Կեկուլե ֆոն Շտրադոնից (գերմ.՝ Friedrich August Kekulé von Stradonitz, սեպտեմբերի 7, 1829[1][2][3][…], 1829[4] կամ հունվարի 1, 1829[5], Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն[6][7][8] - հուլիսի 13, 1896[1][2][3][…], 1896[4] կամ հունվարի 1, 1896[5], Բոն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[7][8]), գերմանացի քիմիկոս-օրգանիկ, Դենտի (Դանտ, Բելգիա, 1858 թվականից) և Բոննի (1865 թվականից) համալսարանների պրոֆեսոր, Գերմանիայի քիմիական ընկերության նախագահ (1886)։
ԿենսագրությունԽմբագրել
Կեկուլե Ֆրիդրիխ Ավգուստը ծնվել է Դարմշտադտում, պաշտոնյայի ընտանիքում։ Մանուկ հասակում պատրաստվում էր դառնալ ճարտարապետ։ 1849 թվականին Կեկուլեն սկսեց ուսումնասիրել քիմիան Լիբիխի մոտ, 1852 թվականին ավարտելով համալսարանը Կեկուլն մեկնեց Փարիզ, որտեղ զբաղվեց քիմիայի ուսումնասիրություններով։ 1856 թվականին վերադառնալով Գերմանիա, հինեց քիմիական լաբորատորիա։ 1858 թվականից) և Բոննի (1865 թվականից) համալսարանների պրոֆեսոր, Գերմանիայի քիմիական ընկերության նախագահ (1886)։
Գիտական աշխատանքԽմբագրել
Կեկուլեն ստացել է թիոքացախաթթու (1854), գլիկոլաթթու (1856), նիդերլանդացի քիմիկոս Ֆրանշիմոնի (1844-1919) հետ՝ եռֆենիլմեթան և անտրաքինոն (1872)։ Կեկուլեի հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական քիմիային։
Առաջինն է արտահայտել ծծմբի և թթվածնի «երկհիմնայնության» (այսինքն՝ երկատոմայնության կամ երկարժեքականության) մասին գաղափարը (1854)։ 1857 թվականին տարրերը բաժանել է միահիմնայնության, երկհիմնայնության և եռհիմնայնության, գերմանացի քիմիկոս Ա. Կուբեի հետ միաժամանակ ածխածինը համարել քառատոմ տարր։ 1858 թվականին շոտլանդացի քիմիկոս Արչիբալդ Կուպերի հետ ցույց է տվել ածխածնի ատոմների միմյանց շղթայաձև միանալու ունակությունը։ Հետագա տարիներին Կեկուլեն մշակել է բազմատոմ ռադիկալների տեսությունը։ 1865 թվականին առաջարկել է բենզոլի կառուցվածքի ցիկլիկ բանաձևը։ Պարզել է ազոմիացությունների և դիազոմիացությունների կառուցվածքները։
ԿեկուլենԽմբագրել
1978 թվականին Կեկուլեի անունով է կոչվել կեկուլեն սինթեզը, ածխաջրածին, որը բաղկացած է 12 կոնդենսատ բենզոլային օղակներից մակրոցիկլիկ վեցանկյան տեսքով.[14]
ԳրականությունԽմբագրել
- Биографии великих химиков. Перевод с нем. под редакцией Быкова Г. В. — М.։ Мир, 1981. 320 с.
- Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира. — М.։ ВШ, 1991. 656 с.
- Джуа М., История химии, пер. с итал., М.։ Мир, 1966
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Friedrich August Kekulé von Stradonitz — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 UGentMemorialis
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://www.odis.be/lnk/PS_103395
- ↑ 6,0 6,1 6,2 Кекуле Фридрих Август // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 1, 1896. — S. 412—414.
- ↑ 9,0 9,1 Czech National Authority Database
- ↑ 10,0 10,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://hls-dhs-dss.ch/de/articles/028907/2010-02-08/
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 200.
- ↑ François Diederich, Heinz A. Staab (1978)։ «Benzenoid versus Annulenoid Aromaticity: Synthesis and Properties of Kekulene»։ Angewandte Chemie Int. Ed. 17 (5): 372–374։ doi:10.1002/anie.197803721
Արտաքին հղումներԽմբագրել
- «Естествознание, философия и науки о человеческом поведении в Советском Союзе, Глава IX. Химия»
- Kekulés Traum (Kekulé's dream, in German)
- Kekulé: A Scientist and a Dreamer Archived 2007-02-16 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 358)։ |