Դելֆտ (հոլ.՝ Delft (արտասանություն)), քաղաք և համայնք ՆիդերլանդներիՀարավային Հոլանդիա մարզում։ Տարածքը 23,21 կմ² է, բնակչության թվաքանակը 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով եղել է 102 280[2][3]։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 13.000 եվրո է։
Գտնվում է Ռոտերդամի և Հաագայի միջակայքում՝ այդ երկու քաղաքներից մոտավորապես հավասար հեռավորության վրա և դրանց հետ մեկտեղ մաս է կազմում Ռոտերդամ-Հաագա մետրոպոլիսային տարածքի և Ռադստադի։ Համարվում է տեխնոլոգիական հետազոտությունների ու զարգացման կարևորագույն կենտրոն Նիդերլանդներում, այդ երկրում ներկայումս իշխող Օրան-Նասաու արքայատոհմի, ինչպես նաև՝ հանրահայտ կապույտ խեցեղենի, հախճապակու[4] բնօրրան ու զբոսաշրջային գրավիչ վայր։ Դելֆտը պատմականորեն ազդեցիկ դեր է խաղացել հոլանդական ոսկեդարի ժամանակաշրջանում[5][6][7][8]։ Քաղաքն առանձնահատուկ տեղ է գրավում նաև միկրոկենսաբանության պատմության մեջ, քանի որ այստեղ են իրենց գործունեությունը ծավալել գիտության այդ ճյուղի ու նրա մի շարք ենթաճյուղերի՝ բակտերիոլոգիայի, պրոտոկենդանաբանության, վիրուսաբանության հայրերը համարվող Անտոնի վան Լևենհուկը[9][10] և Մարտինուս Բեյերինկը[11]։
↑Huerta, Robert D.: Giants of Delft: Johannes Vermeer and the Natural Philosophers: The Parallel Search for Knowledge during the Age of Discovery. (Pennsylvania: Bucknell University Press, 2003)
↑Brook, Timothy: Vermeer's Hat: The Seventeenth Century and the Dawn of the Global World. (Bloomsbury Press, 2009, 978-1596915992)
↑Liedtke, Walter; Plomp, Michiel C.; Ruger, Axel; Baarsen, Reinier J.: Vermeer and the Delft School. (NYC: Metropolitan Museum of Art, 2013, 978-0300200294)
↑Snyder, Laura J.: Eye of the Beholder: Johannes Vermeer, Antoni van Leeuwenhoek, and the Reinvention of Seeing. (W. W. Norton & Company, 2015, 978-0393352887)
↑Ruestow, Edward G.: The Microscope in the Dutch Republic: The Shaping of Discovery. (New York: Cambridge University Press, 1996)
↑Fournier, Marian: The Fabric of Life: The Rise and Decline of Seventeenth-Century Microscopy. (Johns Hopkins University Press, 1996, 978-0801851384)
↑Artenstein, Andrew W.: The discovery of viruses: advancing science and medicine by challenging dogma. (International Journal of Infectious Diseases, Volume 16, Issue 7, July 2012, pages: e470-e473). doi:10.1016/j.ijid.2012.03.005. Andrew W. Artenstein: "By 1895 Beijerinck had returned to academia after leaving the Agricultural School for a 10-year stint in industrial microbiology in Delft, the South Holland birthplace of van Leeuwenhoek, one of the founding fathers of microbiology. During his first years at the Technical University of Delft, Beijerinck resumed the research on tobacco mosaic disease that he had started while working with Mayer. Even then, he had appreciated that the affliction was microbial in nature, although he felt that the actual agents had yet to be discovered. Beijerinck's investigations at Delft proved fruitful; he not only confirmed the infectivity of the contagium vivum fluidum—soluble living germ—despite filtration, but he importantly demonstrated that unlike bacteria, the culprit of tobacco disease of plants was incapable of independent growth, requiring the presence of living, dividing host cells in order to replicate."
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 329)։