Բացել գլխավոր ցանկը

Ուտրեխտի համալսարան (հոլ.՝ Universiteit Utrecht, նախկին անվանումը՝ Rijksuniversiteit Utrecht), համալսարան Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում։ Համարվում է Նիդերլանդների ամենահին և Եվրոպայի ամենամեծ համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է 1636 թվականի մարտի 26-ին։ 2012 թվականին ունեցել է 30,449 ուսանող, 5,295 աշխատակից։ 2011 թվականին շնորհվել է 485 դոկտորական աստիճան և տպագրվել են 7,773 գիտական հոդվածներ։ Համալսարանի 2013 թվականի բյուջեն կազմել է €765 միլիոն[7]:

Ուտրեխտի համալսարան
Universiteit Utrecht
Utrecht University Logo.JPG
Academiegebouw-utrecht-the-netherlands.png
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1636
ՀիմնադրիրԷրազմ Ռոտերդամցի
Ուսանողներ30,374[1]
Ընդհանուր անձնակազմ6700 մարդ
ԱնդամակցությունՈւտրեխտի ցանց, Նիդեռլանդների համալսարանների միություն, Stichting Academisch Erfgoed[2], iRODS կոնսորցիում[3] և Եվրոպայի համալսարանների միություն[4]
ԳույներԴեղին, կարմիր և սպիտակ
              [5][6]
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
ՏեղագրությունՈւտրեխտ
Կայքwww.uu.nl
Կոորդինատներ: 52°5′38.364000099993″ հս․ լ. 5°7′24.276000099999″ ավ. ե. / 52.09399000002777314° հս․. լ. 5.12341000002777758° ավ. ե. / 52.09399000002777314; 5.12341000002777758
Universiteit Utrecht Վիքիպահեստում

Ըստ 2013 թվականի Շանհայի համալսարանների համաշխարհային վարկանիշի Ուտրեխտի համալսարանն ընդգրկված է լավագույն համալսարանների ցանկում, Եվրոպայում զբաղեցնելով 13-րդ, աշխարհում՝ 52-րդ տեղը։

Համալսարանի կարգախոսն է "Sol Iustitiae Illustra Nos," թարգմանաբար նշանակում է «Արդարության արև, շողա մեզ համար»: Կարգախոսը լատինական Աստվածաշնչի թարգմանությունն է (Ռաթգերի համալսարանը պատմականորեն կապված է Ուտրեխտի համալսարանի հետ և օգտագործում է այս կարգախոսի ձևափոխված տարբերակը)։ Ուտրեխտի համալսարանը կառավարվում է համալսարանի խորհրդի կողմից, որի անդամներն են պրոֆեսոր դոկտոր Բերտ վան դեր Զվանը (Rector Magnificus) և Հանս Ամանը։

ՊատմությունԽմբագրել

Ուտրեխտի համալսարանն ստեղծվել է 1636 թվականի մարտի 26-ին։ Համալսարանի առաջին ռեկտորն է եղել Գիսբերտուս Վոիշուզը։ Սկզբնական շրջանում համալսարանն ունեցել է մի քանի տասնյակ ուսանողներ, 7 պրոֆեսորներ, որոնք աշխատել են 4 ֆակուլտետներում՝ փիլիսոփայություն, որտեղ ուսանողները ներածական կրթություն են ստացել, աստվածաբանություն, բժշկություն և իրավագիտություն։

Համալսարանը բարգավաճեց 17-րդ դարում և մրցակցում էր հին համալսարանների հետ՝ Լեյդենի համալսարան (1575 թ.), Ֆրանեկերայի (1585 թ.), Գրոնինգենի (1614 թ.) համալսարանների և Հարդերվեյկի դպրոցների հետ (1599 թ., 1648 թվականից՝ համալսարան) և Ամստերդամի համալսարանի հետ (1632 թ.)։ Ներկայիս Սոնենբորգի աստղադիտարանի տեղում կառուցվեց բուսաբանական այգի: Համալսարանում սովորում էին շատ օտարերկրյա ուսանողներ, մասնավորապես Գերմանիայից, Անգլիայից, Շոտլանդիայից:

Ֆրանսիական իշխանությունների օրոք համալսարանը դարձավ école secondaire (ավագ դպրոց), սակայն 1813 թվականին Նիդերլանդների թագավորության հիմնադրմամբ վերականգնեց իր նախկին համալսարանական կարգավիճակը։ Լեյդենի, Գրոնինգենի և Ուտրեխտի համալսարանները նորաստեղծ պետության երեք հիմնական համալսարաններն էին (հոլ.՝ hoge scholen), իսկ Լեյդենի համալսարանն ստացավ eerste hoge school («Առաջին համալսարան») տիտղոսը։

Մեծ է Ուտրեխտի համալսարանի դերը հոլոնդական գիտության ոսկեդարյան ժամանակահատվածում։ 1850-ական թվականներին ձևավորվեց Ուտրեխտյան գիտական դպրոցը։

ՖակուլտետներԽմբագրել

 
Համալսարանի ակադեմիական շենքը

Համալսարանն ունի 7 ֆակուլտետ

  • Հումանիտար ֆակուլտետ
    • Արվեստի և լեզուների բաժին
    • Փիլիսոփայության և կրոնական ուսմունքների բաժին
  • Սոցիալական և վարքագծային գիտության ֆակուլտետ
  • Իրավագիտության, տնտեսագիտության և պետական կառավարման ֆակուլտետ[8]
    • Ուտրեխտի տնտեսագիտական դպրոց
    • Ուտրեխտի իրավաբանական դպրոց
    • Ուտրեխտի պետական կառավարման դպրոց
  • Երկրագիտական ֆակուլտետ
  • Բժշկական ֆակուլտետ
  • Անասնաբուժական ֆակուլտետ
  • Գիտական ֆակուլտետ
    • Կենսաբանության բաժին
    • Քիմիայի բաժին
    • Ինֆորմատիկայի և համակարգչային գիտությունների բաժին
    • Մաթեմատիկայի բաժին
    • Դեղագործական բաժին
    • Ֆիզիկայի և աստղագիտության բաժին

Առկա են երեք միջֆակուլտետային միավորներ

  • Ուտրեխտի համալսարանական քոլեջ / Ռուզվելտ համալսարանական քոլեջ
  • Էթիկայի ինստիտուտ
  • Կրթության IVLOS ինստիտուտ

Հայտնի շրջանավարտներԽմբագրել

 
Ուտրեխտի համալսարան

Ուտրեխտի համալսարանի շրջանավարտների թվում են մի շարք ականավոր գիտնականներ, 12 Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 13 Սպինոզայի մրցանակի դափնեկիրներ։

Միջազգային վարկանիշԽմբագրել

Ըստ 2011 թվականի Համաշխարհային համալսարանական վարկանիշի Ուտրեխտի համալսարանը դասվել է 48-րդը։ 2003 թվականից վեց տարի շարունակ եղել է 50 առաջատար համալսարանների շարքում։ Ըստ 2011 թվականի Համաշխարհային համալսարանական վարկանիշի[9] դասվել է 80-րդը։ Ըստ The Times Higher Education 2014-2015 Համաշխարհային համալսարանական վարկանիշի՝ 79-րդը[10]:

Համալսարանների համաշխարհային ակադեմիական վարկանիշ
Տարի Դիրք (փոփոխություն)
2003 40
2004 39 (  1)
2005 39 ( )
2006 40 (  1)
2007 42 (  2)
2008 47 (  5)
2009 52 (  5)
2010 50 (  2)
2011 48 (  2)
2012 53 (  5)
2013 52 (  1)

Ըստ 2010 թվականի Համաշխարհային համալսարանական վարկանիշի[11]՝ դասվել է 83-րդը։

Ըստ 2009 Համաշխարհային համալսարանական վարկանիշի՝ Ուտրեխտի համալսարանը վեց տարի շարունակ եղել է 150 առաջատար համալսարանների շարքում, 100 առաջատար համալսարանների շարքում՝ 4 տարի շարունակ։

QS համաշխարհային համալսարանական վարկանիշ
Տարի Դիրք (փոփոխություն)
2004 120
2005 120 ( )
2006 95 (  25)
2007 89 (  6)
2008 67 (  22)
2009 70 (  3)
2010 83 (  13)
2011 80 (  3)
2012 85 (  5)
2013 81 (  4)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել