Միշել Սուլեյման

լիբանանցի քաղաքականա գործիչ, ԼԻբանանի նախագահ (2008-2014)

Գեներալ Միշել Սուլեյման, ինչպես նաև հանդիպում է ֆրանսերեն տարբերակը Սլեյման (ֆր.՝ Michel Sleiman, արաբ․՝ ميشال سليمان‎‎ նոյեմբերի 21, 1948(1948-11-21)[1][2], Համշիտ, Ջբեյլի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանցի պետական և ռազմական գործիչ, Լիբանանի նախագահ 2008 թվականի մայիսի 25-ից մինչև 2014 թվականի մայիսի 25-ը։

Միշել Սուլեյման
ֆր.՝ Michel Sleiman և արաբ․՝ ميشال سليمان‎‎
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1948(1948-11-21)[1][2] (75 տարեկան)
ԾննդավայրՀամշիտ, Ջբեյլի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
ԿրոնՄարոնիական կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԼիբանանի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սպա
ԱմուսինՎաֆաա Սլեյման
Զբաղեցրած պաշտոններԼիբանանյան բանակի զորահրամանատար և Լիբանանի նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներRita Suleiman?
Կայքpresidency.gov.lb
 Michel Sleiman Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն

խմբագրել

1980 թվականին ավարտել է Լիբանանի համալսարանը՝ քաղաքական և վարչական գիտությունների ակադեմիկոսի դիպլոմով։

Նա անցել է զինվորական պատրաստություն Բելգիայում (1971 թվական), Ֆրանսիայում (1981 թվական) և ԱՄՆ-ում (1995 թվական)։

Խոսում է արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն։

Ռազմական կարիերա

խմբագրել

1970 թվականին ավարտել է ռազմական ակադեմիան՝ 2-րդ լեյտենանտի կոչումով։

 
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների հետ, 2012

1990-ական թվականներին Սուլեյմանը ղեկավարել է հետևակային զորամիավորումը, որը մասնակցում էր Հարավային Լիբանանում[4]. իսրայելական բանակի հետ բռնկված ռազմական բախումներին։ 1988 թվականից, նախագահական պաշտոնում Էմիլ Լահուդի ընտրվելուց հետո, զբաղեցրել է լիբանանյան բանակի գլխավոր հրամանատարի պարտականությունը։

Լիբանանի նախագահի պաշտոնում

խմբագրել

2008 թվականի մայիսի 25-ից Լիբանանի նախագահն է։ Ընտրվել է խորհրդարանի կողմից, որպես միակ թեկնածու, հավաքելով ավելի քան 90 % քվե, Լիբանանի խոշոր քաղաքական կուսակցությունների միջև համաձայնությամբ, այն քաղաքական ճգնաժամի լուծմամբ, որը սկսվել էր 2007 թվականի նոյեմբերի 23-ին՝ Էմիլ Լահուդի նախագահական լիազորությունների ավարտից հետո։

Պարգևներ

խմբագրել

Լիբանանի պարգևներ

խմբագրել

Օտարերկրյա պարգևներ

խմբագրել

Պատվավոր գիտական աստիճաններ

խմբագրել

Ընտանիք

խմբագրել

Կինը՝ Վաֆա Սուլեյմանն է[5]։

Ամուսիններն ունեցել են երեք երեխա՝

  • Ռիտան ատամնաբույժ է, ամուսնացած է ինժեներ Վիսսամ Բարուդիի հետ, ունեն երեք երեխա։
  • Լարան ինժեներ-ճարտարապետ է, ամուսնացած է ինժեներ Նաբիլ Նավաթի հետ, ունեն մեկ երեխա։
  • Շարբելը ուսանող բժիշկ է։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Սուլեյման» հոդվածին։