Հռոմեական լեգեոն

(Վերահղված է Լեգեոնից)

Լեգեոն (լատին․՝ legio, սեռական հոլով՝ legionis - ռազմական հավաք, կոչ, որը ծագում է՝ lego և legere - հավաքել), Հին Հռոմի բանակի հիմնական կազմակերպչական միավոր։

Լեգեոներները շարքում (վերակառուցում)

Լեգեոնը Հռոմեական Հանրապետության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 509 BC – մ․թ․ա․ 27 թթ․) կազմված էր 5200 հետևակայիններից (հետևակազոր) և 300 հեծեալներից (հեծելազոր), իսկ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 27 – մ․թ․ 476 թթ․)՝ 5600 հետևակայիններից և 200 օժանդակ զինվորներից՝ աուքսիլիար զորք։ Ըստ որոշ տվյալների՝ ավելի ուշ ժամանակներում՝ Արևելահռոմեական կայսրությունում կամ Բյուզանդիայում լեգեոնը կարող էր կազմված լինել մինչև 8 հազար մարդուց՝ հետևակներից և մի քանի հարյուր ձիավորներից։ Ամեն լեգեոնը ուներ իր թվահամարը և անվանումը։ Պահպանված գրական աղբյուրների համաձայն իդենտիֆիկացվում է ավելի քան 50 տարբեր լեգեոններ, սակայն կարծիք կա, որ ամեն պատմական ժամանակաշրջան լեգեոնների թիվը չէր գերազանցում 28-ը, սակայն անհրաժեշտության դեպքում այդ թիվը կարող էր ավելանալ։

Հանրապետության ժամանակ լեգեոնը կառավարում էր ռազմական տրիբունը, իսկ Կայսրության ժամանակ՝ լեգատը։

Արտաքին հղումներ

խմբագրել