Մատենագիրք հայոց, հայագիտության համար կարևորագույն նշանակություն ունեցող մատենաշար, որը ներառում է 5-18 դդ. ստեղծված հայ ողջ մատենագրական ժառանգությունը։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի հրատարակություն։

Մատենաշարի մասին խմբագրել

Լույս է տեսնում 2003 թվականից՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության[1] հայկական բաժանմունքի երկարամյա ղեկավար Զավեն Եկավյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության[2] նախաձեռնությամբ, սկզբում Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշային գրադարանի» (հատոր Ա-Ե) և ապա՝ Մատենադարանի մասնակցությամբ։ Արդեն հրատարակվել է 16 հատոր. 100-ից ավելի հեղինակներ, մի քանի հարյուր բնագրեր, որոնց մեծ մասն առաջին անգամ է տպագրվում։ Առաջին անգամ մեկ մատենաշարում համախմբվում է հայ ողջ մատենագրությունը։ Քննական-համեմատական այս հրատարակությունը անփոխարինելի ու եզակի աղբյուր է հայագիտության տարբեր ճյուղերի՝ փիլիսոփայության, պատմագիտության, լեզվաբանության, հին գրականության և բանահյուսության ուսումնասիրությունների համար։ «Մատենագիրք Հայոց»-ի գրքային տարբերակին զուգահեռ, հրատարակության որոշ հատորներ արդեն հասանելի են թվային տարբերակով[3], ինչը մեծապես հեշտացնում է հայ և օտարազգի հայագետների հետազոտությունները՝ հնարավորություններ ստեղծելով նոր ուսումնասիրությունների համար։ Մասնագետների կանխատեսումների համաձայն[4][5]՝ ողջ հայ մատենագրության հրատարակման դեպքում կունենանք մոտ 100 հատորից բաղկացած հսկայածավալ մատենաշար։

Մատենաշարի կառուցվածքը խմբագրել

Ուսումնասիրողներին օժանդակելու համար համարակալվել են «Մատենագիրք Հայոց»-ի տեքստերի բոլոր նախադասությունները, շտկվել են նախորդ հրատարակություններին կից տպված վրիպակները։ Բոլոր բնագրերին նախորդում են առաջաբաններ, մատենագիտական համառոտ ցանկեր՝ սուրբգրային, անձնանունների, տեղանունների, ցեղանունների, տոհմանունների, և բաղդատված ձեռագրերի համարներ։

Մատենագիրներ խմբագրել

Արդեն իսկ հրատարակված 19 հատորները պարունակում են 5-12-րդ դդ. հայ մատենագրական ժառանգությունը։

Ա հատոր (Ե դար) Գրիգոր Լուսավորիչ, Սահակ Պարթև, Կորյուն, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի, Եղիշե, Գյուտ Արահեզացի, Մամբրե Վերծանող, Անանիա Թարգմանիչ, Հովհան Մանդակունի

Բ հատոր (Ե դար) Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի

Գ հատոր (Զ դար) «Վկայաբանութիւն Թադէոսի առաքելոյն, քարոզութեանն և գալստեան ի Հայս և կատարմանն որ ի Քրիստոս», «Գիւտ նշխարաց Թադէոսի առաքելոյն», «Վկայութիւն սրբոյն Շուշանկանն», «Կեանք և վարք Վաչագանայ արքայի [Վաչագանի վէպ]», Բաբկեն կաթողիկոս Ոթմսեցի, Վաչագան Աղվանից Արքա, Դավիթ Անհաղթ, Մատթե Գիտնավոր, Աբրահամ Մամիկոնյան, Սահակ Բ. Կաթողիկոս Ուղկացի, Պետրոս Սյունեցի, Ներսես Բագրևանդցի, Հովհաննես Գաբեղենացի, Ներսես Ռաժիկ, Մովսես Ցուրտավեցի, Վրթանես Քերթող, Գրիգոր Քերթող, Մովսես Եղիվարդեցի

Դ հատոր (Է դար) Աբրահամ Աղբաթանեցի, Կոմիտաս Կաթողիկոս, Սմբատ Բագրատունի, Հովհաննես Մայրագոմեցի, Վիրո Կաթողիկոս, Անանուն Կաղանկատվացի, Մաթուսաղա Սյունեցի, Մովսես Սյունեցի, Սեբեոս, Ներսես Գ կաթողիկոս Տայեցի, Հովսեփ Անապատական, Անանիա Շիրակացի

Ե հատոր (Է դար) Անանուն, 684 թվականի պատմություն, Փիլոն Տիրակացի, Հովհան Մամիկոնյան, Դավիթ Հարքացի, Դավիթ Քերական, Մովսես Քերթող, Անանուն Քերական, Թեոդորոս Քռթենավոր, Անաստաս, Սահակ Ձորոփորեցի

Զ հատոր Սողոմոն Մաքենացի, Գրիգորիս Արշարունի, Ստեփանոս Սյունեցի, Սահակադուխտ Սյունեցի, Հովհաննես Քորեպիսկոպոս, Խոսրովիկ, Ղևոնդ Երեց, Արտավազդ վանահայր Երաշխավոր, «Վկայաբանութիւն սրբոց իշխանացն Համազասպայ եւ Սահակայ Արծրունեաց», Հավելվածում՝ Եզնիկ Կողբացի, Մովսես Խորենացի, Եղիշե, Դավիթ Անհաղթ, Եզնիկ Երեց

է հատոր Հովհան Օձնեցի, Հավելվածում՝ Մովսես Քերթող

Թ հատոր Զաքարիա Ձագեցի, Սահակ Մռուտ, Վահան Եպիսկոպոս Նիկիո, Համամ Արևելցի, Մաշտոց Եղիվարդեցի, Ստեփանոս Կրոնավոր, Միսայել Եպիսկոպոս, Քերովբէ վարդապետ, Արամ, Թեոփիլոս, Ահարոն Վանանդեցի, Անանուն Զրուցագիր, Շապուհ Բագրատունի

Ժ հատոր Խոսրով Անձևացի, Անանիա Մոկացի, Հակոբ Ծպտեցի, Անանիա Նարեկացի, Խաչիկ Արշարունի, Սամուէլ Կամրջաձորեցի, Վարդան, Գագիկ Արծրունի, Ատոմ Անձևացի, Ներսես Բագրևանդեցի, Արտավազդ Մազազունի, Տաճատ Վարդապետ, Թովմա Վարդապետ, Սիմեոն Աղձնեցի, Տիմոթեոս Վարդապետ, Դավիթ Քահանա, Տիրան(ուն) Վարդապետ, Հովհաննես եպիսկոպոս Սյունեցի, Գրիգոր Նարեկացի

ԺԱ հատոր Թովմա Արծրունի և Անանուն, Հովհաննես Դրասխանակերտցի, Մեսրոպ Վայոցձորեցի

ԺԲ հատոր Գրիգոր Նարեկացի

ԺԳ հատոր Գանձարան, Ա գիրք

ԺԴ հատոր Գանձարան, Բ գիրք

ԺԵ հատոր Մովսես Կաղանկատվացի, Ուխտանես Եպիսկոպոս, Ստեփանոս Տարոնեցի

ԺԶ հատոր Հովհաննես Տարոնեցի Կոզեռն, Գրիգոր Մագիստրոս, Սարգիս Վարդապետ, Արիստակես Լաստիվերցի, Հակոբ Սանահնեցի, Գագիկ Բագրատունի, Դավիթ Ալավկա Որդի, Կանոնագիրք Հայոց (հատոր Բ)

ԺԷ հատոր Պետրոս Գետադարձ, Գրիգոր Վկայասեր, Անանիա Սանահնեցի, Գևորգ Վարդապետ Մեղրիկ, Պողոս Տարոնացի, Գևորգ Լոռեցի, Սիսիանոս Վարդապետ Սեբաստացի, Վարդան Հայկազն, հավելվածում՝ Դավիթ Անհաղթ

ԺԹ հատոր Մխիթար Գոշ, Ա գիրք

Ի հատոր Մխիթար Գոշ, Բ գիրք, հավելվածում՝ Դավիթ Անհաղթ

ԻԱ հատոր Ներսես Շնորհալի, Ա գիրք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն
  3. Մատենադարանի կայքէջ [1]
  4. «Մատենագրքի» հրատարակության մասին
  5. Մատենադարանի կայքէջ