Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աբրահամ Մամիկոնեից (Աբրահամ Մամիկոնյան, ծննդյան և մահվան թվականները՝ անհայտ), VI դարի մատենագիր, Տարոնի թեմի առաջնորդ, Մամիկոնյան նախարարական տան եպիսկոպոս։ Կենսագրական տվյալներ չեն պահպանվել։ Ստորագրել է որպես աթոռակից Հովհաննես Բ Գաբեղենցի (557–574) կաթողիկոսի՝ Սյունյաց և Աղվանից եպիսկոպոսներին ուղղված երկու թղթերի տակ («Գիրք թղթոց», էջ 78֊84)։

Աբրահամ Մամիկոնեից
Ծնվել էանհայտ[1][2]
Մահացել էանհայտ[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունգրող, մատենագիր և քահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Աղվանից Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի խնդրանքով գրել է «Թուղթ առ Վաչագան արքայ Աղուանից» և «Կանոնք Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի առ Վաչագան Աղուանից արքայ» խրատականները[3]։

Համարվում է նաև V դարի հույն եկեղեցական պատմագիր Սոկրատի «Եկեղեցական պատմություն» երկի թարգմանիչը կամ խմբագրողը (Փոքր Սոկրատ կոչված խմբագրությունը)։

Նրա անունով մեզ է հասել «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» երկը[4], որը Հայ եկեղեցական մատենագրության ուշագրավ գործերից է։ «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» երկը առատ նյութ է տալիս Կյուրեղ Ալեքսանդրացու և Նեստորի դավանաբանական վեճի, Եփեսոսի Գ տիեզերական ժողովի, նրա գումարման հանգամանքների, ընթացքի, պետության վերաբերմունքի և միջամտության, կյուրեղյանների ու նեստորականների անհաշտ պայքարի մասին։ Անցուդարձերի նկարագրությունից երևում է հեղինակի հակվածությունը դեպի կյուրեղյան-եփեսոսյան դավանությունը։ Հայ մատենագրության մեջ գրվածքը եզակի է նշված պատմական դեպքերի հանգամանալի շարադրանքով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 21.
  3. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 42 — 720 էջ։
  4. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 15, էջեր 15 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 42