Ուխտանես
Ուխտանես (935 - մոտ 1000[1]), 10-րդ դարի հայ պատմիչ, եկեղեցական գործիչ, Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս։
Ուխտանես | |
---|---|
Ծնվել է | 935 |
Մահացել է | մոտ 1000[1] |
Մասնագիտություն | պատմաբան |
Կենսագրություն
խմբագրելԳրել է երեք մասից բաղկացած «Հայոց պատմություն» երկասիրությունը, որից պահպանվել են միայն առաջին և երկրորդ հատվածները։ Գրքի առաջին մասում շարադրում է Հայաստանի վաղնջական պատմությունը՝ սկզբից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանը՝ հիմնվելով հիմնականում Մովսես Խորենացու աշխատության վրա։ Երկրորդ մասը նվիրված է 7-րդ դարի սկզբին տեղի ունեցած Վրաց և Հայոց եկեղեցիների բաժանման պատմությանը։ Նյութը շարադրելիս հեղինակը մեջբերում է ժամանակաշրջանի Հայոց և Վրաց կաթողիկոսների, Սմբատ Մարզպանի և Վրաց կաթողիկոս Կյուրիոնի ողջ թղթակցությունը։ Աշխատության երկրորդ հատվածի 26 գլուխները թղթակցություններ են, 44-ը՝ հեղինակի պատմական մեկնաբանություններ։
Ուխտանես եպիսկոպոսի գրքի աշխարհաբար թարգմանությունը կատարել է հայ լեզվաբան Վարագ Առաքելյանը, նրա թարգմանությունը հրատարակվել է հետմահու՝ 2006 թ.։
Աշխատություններ և թարգմանություններ
խմբագրել- Ուխտանէս եպիսկոպոս, Պատմութիւն Հայոց։ Գրաբար Բնագիր
- [Ուխտանես եպիսկոպոս, Հայոց պատմություն, Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթությունները Վ. Առաքելյանի, Երևան, 2006 թ, 264 էջ։