Համամ Արևելցի
Համամ Արևելցի, Համամ-Գրիգոր, Համամ Բագրատունի, Համամ Բարեպաշտ, (ծ. և մ. թթ, անհայտ), 9-րդ դարի 2-րդ կեսի իշխան, ապա՝ թագավոր Հայոց Արևելից Կողմանց։
Համամ Արևելցի | |
---|---|
Թագավոր Հայոց Արևելից Կողմանց | |
Իշխանություն | 9-րդ դարի 2-րդ կես |
Տոհմ | Բագրատունիներ |
լեզվաբան | |
Երեխաներ | Սահակ Սևադա |
Կառավարումը
խմբագրելԿենսագրություն
խմբագրելԽոշոր դեր է կատարել Արևելից Կողմանց պատմության մեջ, կառուցել է Հավքախաղաց բերդը Տրտուի աջ ափին, տիրացել ամբողջ Արցախ-Խաչեն աշխարհին։ Բագրատունիների թագավորության ենթակա Համամ Արևելցու Հայոց Արևելից Կողմանց թագավորությունն ընդգրկել է Վաչագան Բարեպաշտի թագավորության ամբողջ տարածքը (Արցախ, Ուտիք, Կամբեճան)։ Նպաստել է Հայոց եկեղեցու և նրա Աղվանից թևի միջև եղած տարաձայնությունների հարթեցմանը։ Պահպանվել է Համամ Արևելցու երկու արձանագրություն, մեկը՝ Մեծ Մազրայում («Գրիգոր Ադրներսեհյան»-«Ադրնարսեհի որդի» անունով»), 881 թվականին կանգնեցված խաչարձանի վրա, մյուսը՝ «Համամ» անունով, Տիգրանակերտ քաղաքի ավերակների մոտ գտնվող Սոֆուլու գյուղում, առանց թվականի։
898-ին մահացավ Աղվանից Բագրատունիների գահակալ Համամ Գրիգոր Արևելցին։ Միջագետքի արաբական կուսակալից ծանր պարտություն կրած՝ Բագրատունյաց շահնշահության արքա Սմբատ Ա Բագրատունին ի վիճակի չլինելով զսպելու Աղվանքում սկսված գահակալական վեճերը, ստիպված եղավ համակերպվել Բագրատունյաց շահնշահության կազմի մեջ մտնող Աղվանից թագավորության մասնատմանը մանր վարչական միավորների (գահերեց իշխանությունների), որոնք էին՝ Հերեթ-Կամբեջանի (մեծ իշխան՝ Համամի որդի Ատրներսեհ), Փառիսոսի (մեծ իշխան՝ Համամի որդի Սահակ), Խաչենի /որի մեջ էր մտնում նաև Պարտավին հարակից Առանշահիկ Շիրյանշահանց իշխանությունը, Կաղանկատույք ավանով և Աղվեն բերդով/ (մեծ իշխան՝ Համամի որդի Վաղթանգ Սակառ, իր կրտսեր եղբոր հետ միասին, որին հատկացված էր ներքին Խաչենի տարածքները), Քթիշի կամ Դիզակի (մեծ իշխան՝ Եսաի Աբու-Մուսեի թոռ Գագիկ)։
Աշխատություններ
խմբագրելԳրականություն
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 95)։ |