Մովսես Բ Եղիվարդեցի (ծ.թ. անհայտ – 604), Ամենայն հայոց կաթողիկոս 574 թվականից։ Նրա օրոք գործածության մեջ է դրվել Հայոց տոմարը։ 591 թվականին Բյուզանդիայի կայսր Մորիկը ժողով է գումարել Կ. Պոլսում, որը Հայոց կաթողիկոսից պահանջում է, որ Հայ եկեղեցին ընդունի քաղկեդոնականություն։ Հայ եկեղեցու բյուզանդականին միաբանվելու միջոցով գաղափարապես ամրապնդվելու էր կայսրության տիրապետությունը Հայաստանում։ Սակայն Մովսես Բ Եղիվարդեցին մերժում է այդ առաջարկը, ինչից հետո կայսրը Հայաստանի բյուզանդական մասում ստեղծում է հակաթոռ կաթողիկոսություն՝ կաթողիկոս կարգելով Հովհաննես Բագարանցուն (591–611), որի աթոռանիստն է դառնում Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքը։

Մովսես Բ Եղիվարդեցի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԵղվարդ, Հայաստան
Մահացել է604
Մասնագիտությունքրիստոնյա քահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս և Մետրոպոլիտ

Կաթողիկոսական գահին Մովսես Բ Եղիվարդեցուն նախորդել է Հովհաննես Բ Գաբեղենցին, հաջորդել՝ Աբրահամ Ա Աղբաթանեցին։

Արտաքին հղումներ խմբագրել


Նախորդող՝
Հովհաննես Բ Գաբեղենցի
Կաթողիկոս
574–604
Հաջորդող՝
Աբրահամ Ա Աղբաթանեցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 40