Համայնք
Փառուխ համայնք
Տեսարան Փառուխ գյուղից
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Ասկերանի
Ներքին բաժանումՓառուխ գյուղ,
Քարագլուխ գյուղ
Խոսվող լեզուներՀայերեն
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Փառուխ, համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի հյուսիս-արևելյան մասում[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Փառուխ համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի հյուսիս-արևելյան հատվածում և շրջանի վարչական կենտրոն Ասկերան քաղաքից հեռու է 16 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 32 կմ։ Համայնքը լեռնային է և ունի 1274,59 հա տարածք, որից 730,0 հա-ը անտառային հողեր են[2]։

Պատմություն խմբագրել

Արցախյան պատերազմ (1991-1994) խմբագրել

44-օրյա պատերազմ խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Ասկերանի շրջանի տարածքի մի հատվածը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը, ինչի հետևանքով՝ Փառուխ համայնքը հայտնվել է հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։

Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի գրավում խմբագրել

Ըստ մամուլի հրապարակումների՝ 2022 թվականի մարտի 22-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փառուխ գյուղին հարակից հայ-ադրբեջանական շփման գծի հատվածում հակամարտող կողմերի զորքերի հայելային հետքաշման մասին, քանի որ այդ հատվածում տեղադրվել է ռուսական դիտակետ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն իր ստորաբաժանումները հետ է քաշել, իսկ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը՝ ոչ[3][4][5]։

2022 թվականի մարտի 24-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, շրջանցելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետը, Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը[6][3], գրավել գյուղը և զբաղեցրել նոր դիրքեր[7][8]։ Գյուղի բնակչությունը տարհանվել է։ Միաժամանակ տարհանվել են նաև Փառուխի հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները[7][8]։

Համայնքային կյանք խմբագրել

Փառուխ համայնքի կազմում ընդգրկված են Փառուխ և Քարագլուխ գյուղերը։ Համայնքի կենտրոնը Փառուխ գյուղն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 «Ի՞նչ է կատարվում Արցախում» հոդված hraparak.am լրատվական կայքում, (արխիվացված 25․03․2022թ․)։
  4. «Կանգնած նայում էինք, ադրբեջանցիները գալիս էին։ Մտածեցինք՝ երևի խաղաղապահներն ինչ-որ բան կձեռնարկեն, բայց ոչ մի բան չարեցին. Փառուխի գյուղապետ» հոդված lragir.am լրատվական կայքում, (արխիվացված 25․03․2022թ․)։
  5. «Խրամորթում հայկական դիրքերը հանվել էին ռուսական կողմի առաջարկով» հոդված lragir.am լրատվական կայքում, (արխիվացված 25․03․2022թ․)։
  6. «Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը» հոդված hetq.am լրատվական կայքում, (արխիվացված 24․03․2022թ․)։
  7. 7,0 7,1 «Ադրբեջանցիները գրավել են Արցախի Փառուխ գյուղը, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են․համայնքապետ» հոդված tert.am լրատվական կայքում, (արխիվացված 24․03․2022թ․)։
  8. 8,0 8,1 «Գյուղն են գրավել, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են․ Փառուխի համայնքապետ» հոդված factor.am լրատվական կայքում, (արխիվացված 24․03․2022թ․)։

Կատեգորիա:Ասկերանի շրջանի բնակավայրեր

Կատեգորիա:Արցախի Հանրապետության համայնքներ

Կատեգորիա:Արցախի աշխարհագրություն