Մոշխմհատ
Մոշխմհատ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 26 կմ հեռավորութան վրա։ Համայնքը լեռնային է, ունի 325.84 հա տարածք, որից 146.83 հա գյուղատնտեսական նշանակություն, 153.34 հա անտառային հողեր։ Մոշխմհատ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդայի վտակը։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Մոշխմհատ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերան | |
Մակերես | 325.84 հա կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 64 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
ԲնակչությունԽմբագրել
Մոշխմհատ համայնքի բնակչության թիվը կազմում է 64 մարդ, կա 25 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (17-18-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), աղբյուր (19-րդ դար), խաչքար (12-13-րդ դարեր), կամուրջ (17-18-րդ դարեր),«Ղևոնդյաց անապատ» (Ղոնդիկ) վանք (5-19-րդ դարեր), հաշվառված է 26 հուշարձան։
ԱղբյուրներԽմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.