Դաշուշեն, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից՝ 23 կմ, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 6 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Դաշուշեն
ադրբ.՝ Daşkənd
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
ՀամայնքԽոջալուի շրջան
Այլ անվանումներՔարաշեն
Մակերես6,2 կմ²
ԲԾՄ872 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն133 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդաշուշենցի
Ժամային գոտիUTC+4
Դաշուշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Դաշուշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը լեռնային է, ունի 620 հա տարածք, որից 266 հա գյուղատնտեսական նշանակության, 280 հա՝ անտառային հողեր։ Դաշուշեն գյուղի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։

Բնակչություն

խմբագրել

Բնակչությունը կազմում է 133 մարդ, կա 33 տնտեսություն։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 107 109 111

Գյուղի մասնակցությունն Արցախյան պատերազմին

խմբագրել

1988 թ. Դաշուշենում ստեղծվել է Դաշուշենի ինքնապաշտպանական խումբը, ապա միավորվել գյուղում տեղակայված Բյուրեղավանի ջոկատի հետ (հրամանատար՝ Ս. Վարդանյան)։ Ջոկատն առանձին, ապա Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Շահումյանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից զոհվել է 8 ազատամարտիկ։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1843 թ.), գերեզմանոց (XIX դ.), կամուրջ (XIX դ.), աղբյուր (1898 թ.), Սբ. Սարիբեկ սրբատեղի (XVII-XVIII դդ.), հաշվառված է 16 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց (Վազգեն Օվյանի անվան)։

Անվանի մարդիկ

խմբագրել

Այս գյուղում են ծնվել բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան Վազգեն Օվյանը, բանաստեղծ Գևորգ Աղաջանյանը։

Արտաքին հղում

խմբագրել
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.